Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/52

Այս էջը հաստատված է

է կոտրվեր, որ մեր շեմը չէին կոխել։ Էս ի՞նչ բան էր, որ մեր գլուխն էկավ, գեղի, աշխարքի միջումը խայտառակ էլանք։ Մերը մեզ հասավ։ Թե մենք, թե մեր գզիր խոտանը։ Ով ասես, մեզ վրա պտի բերանը բաց անի»։

«Տո քավթառ իմանսզ՝ իմ ցավս հերիք չի, դու էլ մեկ կողմիցն ես միսս ծամում։ Ի՞նչ ես բերնիդ կապը կտրել ու լեզուդ քեզ չես անում։ Ձենդ կտրի, թե չէ էնպես քացի կտամ՝ որ ատամներդ փորդ կթափի։ Սաղ օրը աթար ես թխում, էս օր էլ համն առ, էլ ի՞նչ ես գլուխս տանում։ Որ չէիր գոթրոմացել, թեզ վեր էիր կացել, հո հմիկ էրկուսս էլ պրծած կըլեինք։ Կնիկարմադն ու ձուն մեկ օրինակի են. հենց ձեռն ես տալիս թե չէ, էն սհաթը փխլվում են։ Շատ կնգա թամահ անողին ի՞նչ ասեմ, հազար խոսք ա բերանս գալիս, եդ գնում։ Տե՛ր աստված՝ քեզ մեղա․ խաթա, բալա՛ յա էլի։ Կրակն ընկանք տո։ Փասա փուսեդ քաշի՛ր, վե՛ր կաց, կորի՛ր, էլ երեսս չի՛ գաս»։

Էս խոսքումը ղոնաղներն էն ա՝ էնքան ծիծաղել էին՝ որ սիրտըներն էկել՝ բողազներին դեմ էր ընկել, ու շատի ոտները դաբաղի աղ դրած կաշի էր դառել։ Ախր ո՞վ տեսնի էսպես լազաթի թամաշա ու աչքը կալնի ու չծիծաղի։ Լավ իրանք էլ չէին ուզում, ամա նալաթ չար սատանին, բանն էնպես էր վրա էկել։ Ինչևիցե՝ փոր ու բերան բռնած՝ էլ եդ մոտ էկան՝ որ իրանց տանդրոչ հավարին հասնին։ Սա էլ քթի տակին փնթփնթալով՝ ոտ ու ձեռ հինաթաթախ վեր կացավ ու դեպի իրան տեղը երըմիշ էլավ։ Էսքան թամաշեն ու նաղլը անց էր կացել, դեռ գզիր Կոտանը ոչինչ բանից խաբարություն չուներ։ Էս հարայ հրոցը որ ընկավ, «հա՜յ ջուր բերեք, հա՜յ քոմակ արեք, տանուտերն ու տանտիկինը խեղդվեցին», հենց իմացավ թե չէ, էնպես կարծեց՝ թե մուխն ա նրանց զոռ արել, վրա վազեց ղոչաղ ղոչաղ բրդի կծկի պես՝ մեկ կըճուճ խտտեց կմի տեղ ու խալխին՝ «հա՜յ ձեր հերը, հա՜յ ձեր մերը» ասելով, միսն ատամի տակին՝ ափալ թափալ ներս պրծավ, ու հենց էն սհաթին վրա հասավ, որ տանուտերը երես մերես սրբել, միրուքը լվացել, ուզում էր՝ որ բերանն էլ թամուզացնի, չունքի ատամների տակին էլ մեկ քանի անուշ թիքա մնացել էին։ Շատ փայը հո՝ բարկացած ժամանակը կուլ էր գնացել, էստուր համար էր բողազը ճոթռում, հազում, ջուր կում անում, ամա ձեռը ոչինչ չէր ընկնում, հազալ մազալու վախտը անց էր կացել։ Սոված փոր, ծեր մարդ, դարդակ գլուխ ու էնպես խնկահոտ, մեղրահամ, ի՞նչ լազաթ կտա, իմացողը թո՛ղ իմանա։ Էլ ի՞նչ ասեմ։ Էստուր համար էր մեր պարոն տանուտերը կատաղած առջի պես փորը բռնել, պտիտ գալիս։

«Վա՜յ իմ աչքս դուս գա՝ տանուտեր ջան․ վա՜յ ես դժոխքի փայ ըլիմ․ վա՜յ, վա՜յ, վա՜յ. էդ ի՞նչ ա քո հալը՝ գլխիդ մեռնիմ. մկամ քո Կոտանը մեռել, կորել ա, որ դու էդ օրն ես ընկել», ասեց խեղճ գզիրն ու աչքը կեռացրած, մեկ դհի վրա թեքված՝ վրա թռավ՝ որ նրա գլուխը լա, նրա ցավին մեկ դարման անի։ Հենց քիչ էր մնացել որ տանուտերը սիլեն եդ քաշի ու նրա մեկ քոռ աչքն էլ դզի, ատամները փորն ածի, որ իր տերն էնպես թողել, իր քեֆի եդևիցն էր ընկել, դովթալար գզիրը՝ էլ սիլա միլին մտիկ չտվեց, զաստ արեց, որ իր ծուռը դզի, աղի խաթրն առնի ու էրկու ձեռով որ կճուճը շուռ չտվեց տանդրոչ գլխին, Աստված ազատի, ինչ նրան հանդիպեց։