Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/54

Այս էջը հաստատված է

էլ թարս ա գալիս։ Հարամ ըլի է՛ն հացն էլ, է՛ն ջուրն էլ, խաթա բալի մեջ ընկանք՝ է՛լի։ Էս ի՞նչ կրակ ա՝ որ մեզ էրում ա»։

Իրավ որ ողորմելի կարգավորը կրակի մեջ էր ընկել։ Չունքի ինչ սհաթի որ նա մոտացավ, որ տանդրոչ սիրտն առնի, էլ չէ՛ր մտածում՝ թե նրա արինն ու հերսը աչք ու միտք կալել, քոռացրել էին։18) Անաստված տանուտերը էնպես մեկ սաստիկ դուռթմա, մուշտի տվեց էս քո խեղճ տերտերի դոշին, որ փիլոնը մի տեղ ընկավ, գտակը մի, ու ինքն էլ չոքըչոք անելով՝ գլուխն էնպես բուխարու աթարի կրակի մեջն ընկավ, որ երես մերես բոլոր խանձվեցավ։ Խեղճի բերանը մրով, մոխրով լցվել էր, միրքի կեսը հո՝ կես տարի անջախ դուս կը գար, էնպես էր քոքիցը խանձվել, պլոկվել։ Էս տեղանց էր՝ էն քաղցր օրհնությունը տալիս, որ մեկ դուռթմի էլա՝ ինքը չի դիմացավ, ու ուզում էր, որ մեր խեղճ թանակոլոլ, մեղրաթաթախ, վարդահոտ տանուտերին ճամփու բերի։ «Ժամումը գլխըներս տանում են, հերիք չի, գոմումն էլ են ուզում, իշխանություն բանացնի<ն>․ ախր ի՞նչպես մարդ համբերի», վրա բերեց տանուտերը։ «Ձեր օրհնողին ի՞նչ ասեմ, նալաթ չար սատանին, բերանս ի՞նչ ա գալիս, եդ գնում»։ Էլի երկար էսպես քթի տակին մռթմռթում էր տանուտերը, որ գզրին փախցրին, պահեցին։ Աստված բարի ճամփա տա, որ էնպես ղալաթ բան մյուս անգամ չբռնի, և մեր գրի սև ու սիպտակը ճանաչողներին էլ խելք, իմաստություն տա, որ էսպես տեղը իրանց պատիվը չկորցնեն։


4

Տանուտերը գեդջանգեջ աչքը բաց արեց, դուռն ու պուճախն ընկավ, որ իր սիրտը մի քիչ հովացնի, բայց գզիրը թռել էր։ Քեդխուդեքը մեկ կողմից, կնիկը մյուս կողմիցը թոփ էլան, տանդրոչ սիրտն առան, տերտերին էլ բարըշացրին, տանդրոչն էլ, գզիրն էլ էկավ, չոքըչոք ոտներն ընկավ, մեղա ասեց, ձեռը պաչեց, մեկ թաս արաղ էլ կոնձեց, ծուխն էլ քիչ քիչ պակսեց, բուղն էլ, ամեն բան սկսեց իր կարգն ընկնիլ. տերտերը «Պահպանիչն» ասեց, քեդխուդի մեկտ՝ «Եվ ևս խաղաղությունը», տանտիկինը «ամեն» ձեն տվեց, տանուտերը՝ «Մեղա Աստուծո», «Հայր սուրբ, զքեզ ունիմ միջնորդը», ու վերջապես արաղ մազեն էլ որ տուն չբերին, ամենի սիրտն էլ տեղն ընկավ, ինչ անց էր կացել, քամուն տվին, խունկ ծխեցին, երթիկ ու դուռը բաց արին, հոտը մոտը քաշվեցավ, կատարները տաքացավ ու մեր պարոն քեդխուդեքը հացի նստեցին, սուփրեն քաշեցին, մեկ գլխին տերտերը բազմեց, մյուս գլխին՝ տանուտերը, մեկելներն էլ պատի տակին էնպես սրով բազմեցին ու ոտները ծալեցին, որ սուփրի մեջը՝ եկող գնացողի, անց ու դարձ անողի համար բաց էր մնացել։

Նոքարը որ արաղը չածեց, ավալի սֆթա տերտերին դեմ արեց, սա էլ խաչակնքեց, օրհնեց՝ տվողին խմացրեց՝ որ մեր գզիրն էր, ու ետո ինքն առավ թասը ձեռը ու օրհնության տուտը սկսեց։ «Աստված աշխարքիս խաղաղություն, թագավորաց հաշտություն, քրիստոնեից ազատություն տա՛։ Ընչանք մեռնինք ո՛չ, որ մեկ օր էլ էսպես էլով, գյունով Ռուսի ձեռի տակին նստինք, քեֆ անենք»։ «Ա՛մեն, ա՛մեն», ձեն տվին ամենն էլ։ «Տունդ շեն կենա, տունդ՝ տա՛նուտեր՝ որդիքդ ապրի՛ն, Աստված օջաղդ հաստատ