Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/56

Այս էջը հաստատված է

կռանում, յա չոքում, ձեռին ջուր ածում), ետո էն[1] սուփրեն քաշում, աղամանը, պանրամանը, ձկնամանը մեջ տեղը շարում, ապա հացը քաշում, ամենի առաջին կիտում, բաղի վախտ կանաչի էլ ա ըլում։ Գթալ, չանգալ, դանակի[2] ոտը դեռ մեր աշխարքը չի մտել։ Մատներն էլած տեղը՝ ի՞նչ հարկավոր ա չանգալ, դանակ, կերակրներն էլ մեկ սինով (պոթնոս) ներս են բերում ու մեկ նոքար փեշն ու թևերը վեր քաշած, ուսին քցած՝ կուզըկուզ անելով՝ երկուսի առաջին մեկ աման ա դնում։ Հացից ետը՝ էլի ջրով՝ որ ձեռք ու բերան չօղողեն, չլվանան, կերածը հարամ կըլի։ Գտակ վերցնիլ սեղանի վրա, յա գլուխ տալ՝ ադաթ չի՛։ Երկրի ծեսն էսպես ա, Եվրոպա չի, որ կովը վեր քաշեն, տեսնեն[3] տակին հորթ կա՞, թե չէ՛։

Հենց մի քիչ աղի կողակ ու պանիր որ անոշ չարին, գելը կատաղեցավ։ «Տո լերդս կպավ է՛, բերանս հո ցամաքեցավ, էդ զահրըմարը մի ածա՛, որ տեսնինք՝ ի՞նչ համ ունի է՛, ա՛յ տնաշեն։ Կողակի թիքեն հրես բկիս դեմ ա ընկել, ի՞նչ էլավ ձեզ. մեզ հո սպանելու չե՛ք բերել էստեղ», ձեն տվին էս տեղանց, էն տեղանց՝ քեդխուդեքը՝ որ գինին շուտով ածեն։ Լսողը չիմանա, թե հայաստանցիք ուրիշ ազգերի նման՝ հենց էն ա՝ գինի տեսնելիս, ուզում են հոգիքը տան, կամ ինչպես բազի Կավկասյան սարը դեռ չտեսած մարդ, գինու ռումբին որ տեսնում են, երեսներին խաչ են հանում, կամ շիրախանումը քնում, կամ թուր ու սերթուկ գրավ դնում, կամ թե չէ ցխում, ձնում վեր ընկնում, երազ տեսնում, դելը տալիս։ Աստված մի արասցե, էս պակասությունը չունին,[4] նրանք էս շնորհքիցն ու մարիֆաթիցն վաղուց են ձեռք լվացել, որովհետև աշխարհ չեն տեսել, ու էշ կերել, էշ մենձացել, ո՛չ բարոյականության ձեն լսել, ո՛չ կրոնագիտության, որ գինու գինը լավ իմանան ու երկու թաս խմելիս՝ ոտ ու գլուխ կորցնեն ու սիրահարված՝ երկինքը համբառնան։ Չէ՛, չէ՛ նրանք շատ բռի են, ու էլած չէլածը չեն տալիս խմիչքի, ամա տեղն ընկած վախտը, գինու տիրոչ ջանին մուննաթ, էնքան են խմում, որ երեսները վարդ ա դառնում, գլխըները նադրախանա, լեզվըները բլբլի, սիրտըները ասլանի և ո՛չ խոզի, չունքի մեկ Հայ չես տեսնիլ քո օրումը հարփած, ցխումը թավալ տալիս, թեկուզ հինգ թունգի էլ խմի, մա՛շալա, տղեն սրան կասեմ՝ ա՛յ թե մարդ ա, ուրիշն էլ էս բանը կանի։

Հաց քցող տղեն՝ էրկու ստաքանանոց տոլուն էլի տերտերին դեմ արեց․ նա էլ օրհնությունը տվեց ու ճամփու քցեց։ Ետո մեկելներին տվեց, էսպես բոլոր հացի ժամանակը մեկն էլա՝ ինքը չէ՛ր ածում իր գինին, էս նոքարի ու ղուլուղ անողի գործն ա, որ քսան մարդ էլ որ ըլին, հենց մեկ թասից պտի խմեն, էնպես որ ընչանք թասը պտիտ կգա, ու վերջին մարդին կհասնի, սրա բողազն ա ցամաքում, վերի նստողի թուքը։ Կենաց մենաց խմիլն Երևանումն էնքան ադաթ չի, ամա մարդ իր լեզվի հունարը ձեռաց պետք է չթողա, ամեն թասի վրա մեկ խոսք ասի. ինչ կըլի, ըլի, հաջաթ չի. բեյինդ տաքացած ժամանակը ինչ կուզես, ասա՛, վատ խոսք էլ որ ասես, լավի տեղ անց կկենա։ Սովորական կերակրներն էլ՝ մեր երկրի սրանք են. բոզբաշ կամ քուֆթա, կամ խաշ, տոլմա, խորոված կամ խաշած ձուկը, գառան մսով փլավ, խաշած հավ ու ոչխարի խորոված, որ հենց էնդեղ

  1. [հացի նստում]
  2. [շատ քիչ տեղ ա պատահում]
  3. [թե]
  4. [շատ թամուզ]