Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/63

Այս էջը հաստատված է

անում, յա քարգահ, յա իրանց տանն ու դռանն էր մտիկ տալիս, յա իրանց մալին, ապրանքին աչք ածում։ Ղուշը գլխի վրովը թռչելիս, կարմրատակած, շունչը կտրած, լեղապատառ տուն էր րնկնում, որ իր շվաքն էլա մեկ օքմին չտեսնի։ Մոր մեկ մատը փուշ ըլելիս, յա մեկ տեղը ցավելիս, ուզում էր, հոգին հանի, իրան տա. էլ քար, էլ խոտ չէր մնում, որ նա վրեն չի չոքի ու Աստծու ողորմությունը խնդրի։ Աղքատ տեսնելիս՝ բերնի թիքեն հանում, իրան էր տալիս, որ նրան օրհնի, նրանց արևշատություն խնդրի։ Բաղն էլ՝ էն ժամանակն էր գնում, որ լիսն ու մութը դեռ չէ՛ր բաժանված ըլում։ Բաղիցն էլ է՛ն վախտն էր տուն գալիս, որ մութը գետինն առած, ոտը քաշված, խաղաղված էր ըլում։ Ով ուզենար, նրան տեսնի, յա ծառի, յա պատի տակի պետք էր տափ կենար, որ նրա սուրբ երեսը տեսներ, նրա աչքի լսովը հայիլ մայիլ մնար։ Ծաղկըներն էլ՝ հենց իմանաս՝ նրա ոտի ձենն առնելիս, ուրախանում, ցնծում, բացվում, փչչում էին։ Ղշերն էլ՝ նրա երեսը տեսնելիս, հենց բռնիր՝ նոր հոգի էին առնում, գլխըները թևըների տակիցը բարձրացնում, ճխում, ճչում, ծլվլում, թևերին խփում, ծափ տալիս։ Ձեռը գառան գլուխը քսելիս, յա շփելիս, հենց գիտես՝ թե է՛ս անմեղ հայվանն էլ էր իմանում, որ հրեշտակի ձեռք ա իրան դիպչում և ո՛չ մարդի։ Մի քիչ մոտիցը պակսելիս, ձենը աշխարք էր վերցնում, մարդի սիրտ էրում, է՛նպես էր բզզում, քար ու քոլ ընկնում։ Շատ անգամ նրա փափուկ ծնկան վրա էր քնում, նրա անուշահոտ, ազիզ ձեռիցն էր խոտ ուտում։ Չայիր չիմանի, մանիշակի վրա, վարդի, թթենու տակին, յա քչքչան առվի մոտ, որ բազի վախտ քնած չէր ըլում՝ հենց իմանաս՝ երկնքիցը լիս ա վեր էկել, ափնիքը հայլի դառել։ Էսպես քնած վախտին էր ըլում, որ մերը ուսուլով մոտանում էր, յա երեսն էրեսին դնում, յա՝ գլուխը իր գոգը դնում, յա վրեն շոր քցում ու խաչակնքում, որ քունն առնի, դինջանա, յա թե չէ որ վախտը գալիս էր, երեսին հով էր տալիս, նանիկ էր ասում, որ վեր կենա, իրիգնա արեգակի մեր մտնիլը տեսնի ու միասին պտուղ, ծաղիկ հավաքեն, գնան տուն։ Շատ անգամ վարդի փունջը մեկ ձեռին, մանիշակինը մեկել, աչքը որ չէր բաց անում, հենց գիտե՝ սար, ձոր, ծառ, թուփ, խոտ, ծաղիկ՝ նրան էին մաթ մնացել, նրա շունչն ըլեին ուզում, որ քաշեն, ծծեն, զորանան, դալարին։ Հովը մազերի վրա սլսլալիս, երեսին դիպչելիս, էլ չէ՛ր ուզում, որ առաջ խաղա, յա եդ գնա, հենց նրա գլխովն էր պըտտում, հենց նրա մազերի հետ խաղում։ Վարդի վրա երեսը կռացնելիս, ուզում էր, որ բարձրանա, նրա շունչը քաշի, նրա պատկերի գունը գողանա, որ դհա ավելի գեղեցիկ, դհա անուշահոտ երևի։ Բլբյուլը նրա հոտը առնելիս, իր վարդը մոռանում, նրան էր գովում, նրա վրեն էր իր սերը թափում, նրա հասրաթովն էրվում, խորովվում։ Շատ անգամ՝ ինքը ձեն հանելիս, յա ինքն իրան խաղ ասելիս, հենց իմանում էր՝ թե հրեշտակներն են իր հետ խոսում, իրան ձեն տալիս, յա ձենը քաշում։ Առավոտյան ցողը, իրիգվան վերջի լիսը, մեկը նրան տեսնելիս ցնծալով վեր էր գալիս, որ նրա սուրբ երեսին նստի, մեկը ցավելով՝ երեսն իրան էր քաշում, աչքը խփում, որ նա շուտով քուն մտնի, գիշերն անց կենա, որ առավոտն էլի գա, նրա տեսության արժանանա, նրա լուսովը հոգի առնի ու զվարճանա։ Քունը նրա աչքերին է՛նպես էր մոտանում, ինչպես մեկ