Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/79

Այս էջը հաստատված է

կանչiլ ա տալիս։ Ողորմելու արինը ջուր ա դառնում, բայց հենց կուշտն ա գալիս, սրան բարկացած հարցնում ա, թե ինքը լսել ա, որ Հայերը առանց զանգակի ժամ չեն գնալ, ի՞նչպես ա, որ զանգակի ձեն չի՛ լսում։ Մելիքը, որ դողալով չի ասում, թե նրա ահու չեն տալիս, իսկույն բարկանում, հրամայում ա, որ գնա, Հայերին ասի, թե նա էկել ա, որ խալխին պահի, նրանց տիրություն անի, նրանց ցավին հասնի ու ոչ նրանց նեղացնի։ Ու էս արժանահիշատակ խանն ա, որ խալխի խարջը, կոռը բաշխում, շատ ումուդ, շաֆաղաթ ա տալիս, բայց թուրը երկար չի՛ կտրում։ Ախպորը որ Ղարաբաղումը Սադըղ-խանը չի սպանում, Երևանու Հայ, Թուրք բերդը բռնում, սրան զոռով դուրս են անում, որ ղաջարի անունը իրանց վրա չըլի, էնպես որ ողորմելին հազար մուննաթով ու աղաչանքով բռանց ա գլուխը պրծացնում ու էլ եդ իր երկիրը քաշվում։ Փոքր վախտ սրանից հետո Մաքվա խանն ա գալիս, Երևան նստում, չունքի որ Մահմադ-խանի ազգականն ա ըլում։ Ֆաթ-Ալի-շահը որ նստում ա, Մահմադ-խանը շահի մորը մեջ ա քցում, մինչև 10․000 թուման Երևանու փող ռուշվաթ (կաշառ) խոստանում, ու էլ եդ գալիս, իր տեղը բռնում։

Էս միջումն ա ըլում, որ Նախչվանու քոռ Քյալբալի-խանը Ղարսա վրա կռիվ ա դուս գնում, փաշին ջարդում, երկիրը ոտնատակ տալիս, ու Ռուսն էլ նոր Փամբակ առած՝ էնտեղ մեկ մայոր ա ըլում, ավելի անունը՝ Ղարա (սև)։ Խանը եդ դառնալիս՝ ուզում ա, որ Փամբակ էլ մեկ ատամին խփի ու որ լսում չի՝ թե Ղարա մայորը, մեկ բանի հարիր մարդից ավելի ոչինչ չունի, հրամայում ա, որ գնան, նրան սաղ սաղ բռնեն։ Բայց ռսի սալդաթի ու թոփի հունարը դեռ չեն տեսած ըլում ողորմելիքը։ Իրեք, չորս անգամ էնքան ղոնշունը վրա է տալիս, բայց տեսնելով՝ թե Ռուսը պատի պես կանգնած՝ գյուլլից էլ չի երես եդ դարձնում, փոխանը կատու ընկած՝ ձիու գլուխը շուռ ա տալիս ու իր հողը գալիս։

Էլի էս միջոցումն է ա ըլում, որ անիրավ Մահմադ-խանը շահի հետ խոսքը մին ա անում ու քաջահաղթ Ցիցիանովին խաբնով իր մոտ ա կանչում, որ բերդը Ռսին տա։ 3000 մարդով, որ նա Երևան չի՛ մտնում ու տեսնում, որ խորամանկ Պարսիկը կամեցել ա նրան ականաթի մեջ քցի, մտնում ա թուշ Երևանու մեչիդը ու իրեք ամիս էս քաջ հսկայն առանց հացի, առանց օգնության, էն շոք ժամանակին, որ մարդի գլխին կրակ ա վեր թափում, էն թանգությունն ա ըլում, որ աղի լիտրը մեկ մանեթով ճարվելիս չի ըլում, ու շահն էլ անթիվ, անհամար զորքով գալիս՝ սար ու ձոր բռնում ա, ու Ռսի ղոնշունի շատն էլ՝ որը սովն ա սպանում, որը շոքը ու Հայերն են ըլում հաց տվողը, Ռսի քոմակը, մանավանդ կենդանի նահատակ Հովհաննես եպիսկոպոսը, որ Էջմիածնա ամբարները դարտակում ա, որ բալքի թե էնպես բան ըլի, որ Ռուսն Երևան մնա, բայց Աստուծո հրամանը չի ըլում, Ցիցիանովը էնքան գազանի ռխից իր մեկ բուռը ղոնշունը ու Հայերին հավաքում, էն վախտն ա քաղաքը մտնում, որ Վրաստանը, Կավկազը դոնմիշ էլած, մեկ մեկու ուտելիս են ըլում։ Մինչև Ղազախ ղզլբաշի ղոնշունը նրա աղաքն ու քամակը բռնած՝ կռվելով գալիս են, բայց էլի գլխըները քորելով եդ են դառնում, ու Ցիցիանովի ոտն ու երկրի խաղաղությունը մեկ ա ըլում, էնքան անուն ա ունեցել էս քաջ