Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/86

Այս էջը հաստատված է

պետք է ընկնի։ Ասենք նոր ապրանք շատ ես առել, հինը պետք է՝ դե՞ն ածած։ Էն վայրենի ազգերն էլ իրանց սոպռ լեզուն աշխարքի հետ չե՛ն փոխիլ։ Հո լսել ես շատ անգամ[1] մուզիկի ձեն՝ ասա, քո սազն ու բայաթի՞ն ա քեզ դիր գալիս, թե էն։[2] Էնպես մարդ կա՝ տասը, տասնըհինգ լեզու գիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լավ աշի, իր ազգի հետ խոսալիս, ամոթ ա համարում, կամ ուրիշ լեզվով իր միտքն ասի, կամ ուրիշ բառ հետը խառնի։ Խառնի՛ր քո սիրեկան խաշի հետ՝ ձուկը, շաքար, կանֆետ (շաքարեղեն), չամիչ, չիր, խիզիլալա, տե՛ս ի՞նչ համ կունենա։

Ախր որ ասում ես փրսքուլիվաթսա արի, սքուչնա եմ, օփիժաթսա էլա, փրոշենի տվի, սանյաթիե շատ ունիմ, գլուխս քրուժիթսա էլավ, փեզչեսթնի մարդ ա, րազփոյնիկ ա, յափեթնիկ օքմին ես, գնանք քուփաթսա ըլինք, սոփրանիեմենեմ գալիս, փրոիգրաթսա արին, ճամփին ֆսեթքի ութոփնո ա, շատ խլափօթ սլուչիթսա չի ըլում։ Եվ այլն։ Աչքի լիս՝ մի՛ մտածիր թե լսողն ի՞նչ կասի։ Իսկ գիտուն, լուսավորյալ մարդը նա է, որ ամեն լեզու քանի կարա, իստակ խոսա։ Դու քո լեզուն որ իստակ խոսաս, ինչ վնաս ունի, հենց գիտում ես, խելքդ ձեռիցդ կառնեն, թե սովորած իմաստությունդ ջուրը կթափի, կամ թե չէ տերության սիրտն ես ուզում շահիլ։ Բարենամ տերությունը երբ կուզի՝ որ մարդ իրան լեզուն կտրի, էր ազգիցը հեռանա։ Բաս էլ ո՞ւր են էսքան վարժատուն շինում, վարժապետ պահում, աստիճան, պատիվ տալիս։ Ֆրանցուզ, Նեմեց, Ինգլիզ որ քո լեզուն սիրում, գովում են, քանի պատիկ դու էլ պետք է սիրես ու գովես։20) Քեզանից չեմ նեղանում՝ աչքի լույս, մեր բախտիցը ժամանակն էնպես ծռվել էր մինչև հիմա, որ մարդ իր գլուխը չէ՛ր կարում պահիլ, ո՞ւր մնա լեզվի դարդը քաշիլ։ Էս ա պատճառը որ մեր նոր լեզվի կեսը Թուրքի ու Պարսից բառ ա։ Բայց սրա դեղն էլ հեշտ ա, քիչ քիչ կարելի ա իստակել, երբ որ ագգը ուսումն առնի ու իր լեզվի բառերը քիչ քիչ հասկանա։ Էս էլ հերիք ա, որ Թուրքի լեզուն, որ իրանք Թուրքերը չեն գրում, միայն խոսում են, ու մեզանից որքան բռի են ու կոպիտ, բայց էլի էնքան ա նրանց լեզվի համը ընկել մեր ազգի բերանը, որ խաղ, հեքաթ, առակ[3] Թուրքերեն են ասում, իրանց լեզուն թողում, պատճա՞ռ․ չունքի սովորություն ա ընկել։ Ազգին անհավատ են կանչում, լեզուն սիրում․զարմանալու չի՞։ Ախր ո՞վ ա լսել, թե ծծմոր կաթը մոր կաթիցը լավ ըլի։ Էսքան խառը լեզվի հետ դու էլոր քո փոսքուլիվաթսան մրոքուլիվաթսան ես խառնում, ախր դրանից ինչ համ դուս կգա։ Էլ ավետարան, գիրք, ժամասացություն ինչ կհասկանաս։

Ձե՛զ եմ ասում՝ ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք՝ ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք։ Մեկ դարդակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ։ Ինչ կուզե Ֆրանցուզերեն, Նեմեցերեն գիտենանք,

  1. [սազի]
  2. [Ինչ]
  3. [նրանց]