Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/87

Այս էջը հաստատված է

մենք չենք կարող էնպես բան գրիլ, որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն ուրիշ․ մեկ էլ որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ։ Ռուսաց լեզուն մեր տերությանն ա, պետք է ամենից առավել համարինք, հետո մեր լեզուն ձեռք բերենք։ Բաս ձեր սիրտը չի՞ ուզիլ՝ որ դուք էլ ոտանավոր գրեք, ձեր միտքը, ձեր խորհուրդը հայտնեք, որ այլազգք մանան՝ թե մեր միջումն էլ ա էլել երևելի գրող ու մեր լեզուն դհա ավելի սիրեն։ Աստված կյանք տա էն ծնողացը՝ որի որդիքն ինձ մոտ են։ Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերեն լավ գիտենան։ Գերեզմանն էլ որ մտնիմ, նրանց էս սուրբ խոսքը մտքիցս չի՛ գնալ։ Ընչանք Երևան գնալը մեկ քանի ամիս ժամանակ ունեի, էնդուր համար էսպես ճամփես ծռեցի։ Ձմեռն անց ա կացել, ամառն էկել, վա՜յ նրան՝ որ էս շոքին գնա էնտեղ՝ ես պետք է գնամ, ով կուզի՝ հետս գա։

4

Ճաշվա շոքն անց էր կացել։ Սար ու ձոր գլխըներն էլ եդ բարձրացնում էին, որ փոքր շունչ առնին։ Արեգակը Մասսա քամակիցը՝ հանդարտ աչքը բաց էր արել՝[1] մունջ մունջ Երևանու բերդին մտիկ էր տալիս ու էն ա ուզում էր, որ կամաց կամաց մեր մտնի։ Թանձր խավարը, սև դումանը էկել, բոլոր դաշտերի, ձորերի երեսը բռնել, օդը ծանրացրել, կալել էր։ Ղուշը տեղիցը չէր ուզում ժաժ գա, հավը բնիցը գլուխը հանի։ Ամեն տեղից ոտքը խաղաղվել, ամեն տեղից ձենըձոր լռվել, պապանձվել, փասա փուսեն քաշվել էր։ Ջուր ջրողը առվի վրա էր թեք ընկել, քնած մնացել, վար ու ցանք անողը հանդումը, բաղմանչին՝ իր ծառի տակին՝ շվաքումը քուն մտել, դինջացել։ Մարդ, ինս, ջինս՝ գեղերումը էլ չէին երւում։ Բազի կոնդի (բլուր) ծերից, բազի սարի դոշից, բազի ճամփում, չոլում մեկ սև մազի չափ ղարալթու սևին էր տալիս, ձիու քամակիցը դես ու դեն թեքվում, երեսի, քամակի վրա շուռ գալիս, էլ եդ գլուխը դզում, օրզանգուն ու ղանթարղեն ժաժ տալիս, ձիուն քացի տալիս, յա ղամշով խփում, որ ոտները մի քիչ եգին փոխի, թեզ տեղ հասնի։ Բազին էլ ձեռն անկաջի քոքին[2] դրած՝ տխուր, բարակ ձենով մեկ բայաթի էր քոքել, քթի տակին, ձիու ջիլավը գլխին քցած՝ ինքն իրան բզզում, գնում էր, որ տուն հասնի, ու իր բեզարած, ջարդված ջանը՝ կամ մեկ շվաքի տակի դինջացնի, յա իր տան դուռը, իր օղլուշաղի երեսը, քանի որ դեռ մութը վրա չէ՛ր հասել, տեսնի ու սիրտը բաց ըլի։

Հոդաղներն (մեխրե) էլ իրանց քութանի տավարը բաց էին թողել, լուծը եդ արել ու մեկ քոլքի տակի՝ գութանը մեկ կողմը, եզըները մյուս՝ ջրերի ղրաղին վեր էին թափել, քաղցր քուն մտել։ Նախիրը մեկ դզում, ոչխարի սուրուն մյուս՝ շվաք տեղը՝ նստել չանեն չանին էին քսում, փնչացնում, արոճ անում։ Չոբանն էլ գլուխը մեկ քարի վրա դրած՝ նղղել,

  1. [ու]
  2. [ականջին=ականջի քոքին]