Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/91

Այս էջը հաստատված է

Երևան էին թափում։ Մեկը ուղտի վրա նստած տմբտմբալով, մեկը իշի քամակին բազմած՝ չո՜շ, չո՜շ ասելով, մեկը յարվի վրա ուռած՝ դա՛հ, դա՛հ անելով, մեկը գոմշի մեջքին հա՛ ապռո՛ւ կանչելով, մեկը եզան պոչի տակին հո՜ հո՜ ձեն տալով, մեկը գաթրի ուսին բզելով ը՜մ, ե՜րի գոռալով, մեկը արաբում, մեկը քեջտվում հազար տեսակ ձենով իր ուլախին քշելով, որը քյահլան ձիու վրա նստած, յարաղ ասպարը կապած, զարդարված, թվանքն ուսին դրած՝ ծվծվացնելով, օրզանգուն զընգզնգացնելով, որը ոչխարի, իծի սուրուն առաջին, որը մեկ գառն ուսին քցած, որը մեկ գիլի պարկ վզաքոքին կապած, յա թվանքը միջովն անց կացրած, որը մեկ առջի մորթի շուռ տված հաքած, մե՜ր տղա՝ տե՛ս ու քե՛ֆ արա − էս թամաշեն թանկ աժի —որը գոմշի կաշի, որն իծի մորթի, որը մեկ շան թուլա եդևին քցած, որը մեկ առըխ թազի ձիու կոխկին կապած, որը մեկ գոմփոռ շուն սելի ականը թողած, էնքան վազել, հեթեթացել էին էս խեղճ գազանքը, որ լեզվըները մեկ գազ կախ էր ընկել, աչքները դուս պրծել − որի արաբումն խնոցի, օրորոց, աման, չաման, ամա բոլորը դարդակ․ որն իր լագոտը քամակին խաղլով, կամ փալասով կապած, չունքի շատի հաքին էնքան շոր չի կա, որ երկու աբասով առնես, էն էլ կեխտով, ծխով սևացած, մուր դառած։ Որի սելումն կամ ծոցումն մեկ կտոր հազար տարվան ժանգոտած, բորբոսնած, քարացած ճաթ (այսինքն կորկի հաց), որը քթոցով, յա քաղալագով՝ հավ, ճիվ, ձագ, թուխսը, ձագեր, ճուտեր, չալ, չալ վառկըներ մեջն արած։ Հիմիկ ով մարդ ա, չծիծաղի բարաքյալլա կասեմ․ չունքի էս լավ, հնազանդ անասունքն ու ու թռչունքը՝ իրանց տիրոջ տվածը կամելով էլ եդ տալ, հեսաբը դրստիլ, գոգ ասես, թե ջեբ, խուրջին, սուփրա, աման, մարթարա, միրուք, երես էլ չէին խնայում, չունքի տերերի շատը՝ շոքի ձեռիցը անոշ անոշ քնած ա սելումը ու երազ ա տեսնում։

Էսպես մեկի ձեռին ղամշի, մյուսի դագանակ, մեկի ուսին մանգաղ կամ երկար ձողի չադրի համար․ մեկի գտակի արանքումն ղազիլ ու մախաթ կամ թալսման կարած սուրբ մոլլի բաշխած․ որը մեկ ֆորթի թոգ, որը մեկ շան բհիր, որը մեկ ձիու նոխտա, որը ձիու կամ իշի փալանը քամակին դրած․ շատ տեղ խեղճ Հայերի կալն ու դեզը տաղըթմիշ անելով, կամ ձին խլելով, կամ բաղը քանդելով, խոռը վեր ածելով, բաշը ցրվելով, տնքալով, ճրրալով, ննջելով, բուդուրմիշ ըլելով, բայաթի ասելով, խաղ կանչելով, քյալլեի զլելով, մինչև գազանների քեֆն էլ բաց էլավ, որը վնգվնգում էր, որը տրլնգում, որը բղղում, որը խրխնջում,[1] անջախ մի անջախ մեկ ջրի ղրաղ հասան, հենց էշը զռաց — շունը մռռաց, փառք հավիտյանս ամեն, մոլլա Մասրադնի առակը տեղն էկավ, մեր ուխտավորքն էլ վեր էկան, որ ոտ ու ձեռք լվանան, հետո մտնին Երևան, չունքի էսօր[2] նրանց Մհառլամն էր․[3]

«Ալլա՜-հո՜ւ․․․ բս՛ −մլլա՜հ․․․ ըլռա՜հ-ման − ըլռա՜-հի՜մ․․․ չախսե՛-վախսե՛․․․ Հասա՜ն Հյո՛ւ․․․ սեն Աղա՜մ․․․ վա՜յ․․․ յա՛ Ալի՜․․․ չախսե՛, վախսե՛․․․» «Հերիք ա,

  1. [մինչև]
  2. [էր]
  3. գլուխդ ա՛ռ, կորի՛ր, թե չէ քեզ էլ կբռնեն Եզդի կշինեն։ Չունքի Հայերեցն են էս օր իմամների սպանողներին շինում, որ բանից խաբարություն չունի»]։