Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/95

Այս էջը հաստատված է

Երկրորդ գուժկան
Հարա՜յ, մադա՜թ վա՜յ՝ թուր խփի սրտիս.
Աման՝ Ֆաթմա ջան՝ քո գլխիդ ղուրբան․
Հասան, Հուսեյն վա՜յ, վա՜յ իմ արևիս.
Հասան, Հուսեյն վա՜յ․․․ վա՜յ․․․ վա՜յ, վայ, ա՜խ, ջան։

Աչքոս դուս գա՝ վա՜յ․․․ խանում ջան՝ վա՜յ․․․
Երեսիդ մեռնիմ՝ օ՜խ․․․ ըմբրիդ ղուրբան՝ ա՜խ․․․
Երկի՛նք քանդվիք՝ վա՜յ․․․ մեր գլուխը տարան՝ վա՜յ․․․
Գլխիդ ճարը տե՛ս՝ ա՜խ․․․ իմամին տարա՛ն․ Աստված ջան․․․
Վա՜յ՝ ես քոռանամ՝ վայ․․․ վա՜յ՝ ջանս դուս գա՝ վա՜յ․․․
Վա՜յ օրս խավարի՝ վա՜յ․․․ վա՜յ գետին պատռվի՛ր, վա՜յ․․․
Վա՜յ․․․ ամա՜ն... մադա՜թ․․․ հարա՜յ․․․ ջան ղուրբան․․․

Մերն ու դստերքը
Մերը
Ա՜խ՝ ի՞նչ եք ասում, էդ ի՞նչ եք պատմում,
Կրակ եք բերել որ օջաղս էրեք։
Լռվի էդ լեզուն, չորանա բերնումն։
Տունըս քանդեցին՝ ջիվա՛ն երեխեք։
Հող ըլի գլխիս, ըմբրիս, արևիս․
Վա՜յ իմ անցկացրած, իմ սև օրերիս․
Վա՜յ՝ ես ի՞նչ կանեմ, ո՞ր ջուրն ես ընկնիմ․
Ո՞ւմ դռանը մնամ, ո՜ւմ ձեռին նայիմ․
Յարադանդ խռով՝ իմ բա՛խտ անիրավ.
Ոտս ընչի՞ չկոտրվեց, էս ի՞նչ եմ լսում․
Ա՜խ՝ իմ ծուխս հատավ, օրս խավարեցավ․
Ինձ ո՞վ անիծեց էս դառն աշխարքումն։
Քո սուրբ իմամի նամազիդ ղուրբան՝ վա՜յ․․․
Քո Ալու փանջի գլխին ես մատաղ՝ ամա՜ն․․․
[1]Արդար պատկերիդ՝ ա՜խ ես մեռնիմ՝ ջան․․․

Ջանս քեզ ղուրբան, աղա ջա՛ն․․․
Երեսս ոտիդ տակը փիանդազ, մադա՜թ․․․
Եթմներիդ գլխովն պտիտ կտամ, ա՛ղա ջան․․․
Հասան, Հուսեյն՝ իմ սա՛ր, իմ գլուխ՝ ա՜խ․․․
Սրանց ի՞նչ ջուղաբ տամ՝ ջա՛նմ ջան՝ վա՜յ․․․
Ախր էս ի՞նչ բերիր էս օր մեր գլխին՝ ա՛զիզ ջա՜ն․․․
Կրակ ածեցիր մեր սրտին, ջանին, թա՛ռլան ջան․․․
Ի՞նչ կըլեր, մեկ ձենդ էլա լսեի, ա՜խ․․․
Ի՞նչ կըլեր մեկ երեսս երեսիդ դնեի, ա՜յ իմ օրս խավարի։
Ի՞նչ կըլեր հոգիս ոտիդ տակին
Քո հոտն առնեի, շունչս փչեի։

  1. [Քո]