Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/126

Այս էջը սրբագրված է

ժամանակք բայից

Մէկ գործ կարող եմ կամ այժմ անել, կամ արել եմ, կամ պէտք է անեմ։

Եթէ հիմիկ եմ անում, էս ժամանակին ասում են՝ ներկայ, զոր օրինակ՝ գրում եմ, խոսում ենք, ասում են և այլն։ Եթէ գործն սկսել եմ, բայց չեմ կատարել, էս ժամանակին ասում են՝ անկատար, զոր օրինակ՝ գրում էի, գնում էինք և այլն։ Եթէ գործն իսպառ վերջացել ա՝ էս ժամանակին ասում են՝ կատարեալ, զոր օրինակ՝ գրեցի, գնացինք, ասարին և այլն։

Եթէ գործը վաղուց է վերջացել, էս ժամանակին ասում են յարակատար, այսինքն վաղուց կերջացեալ, զոր օրինակ գրել եմ, ասել էր,

Եթէ գործը էնպէս է վերջացել՝ որ նրանից յետոյ մէկ ուրիշ գործ էլ սկսեց՝ էս ժամանակին ասում են դերակատար, եթէ մեկ գործ դեռ չեմ սկսել, ու յետոյ պէտք է անեմ, էս ժամանակին ասում են ապառնի, այսինքն յետոյ անելու բան, զոր օրինակ՝ կու գնամ, կասեմ, պէտք է անեմ, գրելու ենք և այլն։

Դէմք բայից

Դէմք բայից երեք են ամեն լեզուումը՝ առաջին, երկրորդ, երրորդ: Առաջինն այն դեմն ա՝ որ գործէ, զոր օրինակ՝ ես, մեք։ Երկրորդն՝ այն դէմն ա՝ որի հետ որ խօսում ենք, զոր օրինակ՝ դու, դուք։ Երրորդն՝ այն դէմն ա՝ որիցը որ խօսում ենք, զոր օրինակ՝ նա, սա, դա, նոքա, դոքա, սոքա։ Ամենայն առարկայք երրորդ դիմի են։

Եղանակ բայից

Մարդն կամ ուղիղ է խօսում, կամ այլոց հրամայում է, կամ տարակուսութեամբ է խօսում, կամ անյայտ, անորոշ, որ լսողն չի կարող իմանալ թէ խօսակցութիւնն ումնից ա։ էս տեսակ խօսակցութեան ձևերին եղանակք բայից են ասում, որք են սահմանական, հրամայական, ստորադասական և աներևոյթ կամ անորոշ։

Սահմանական եղանակաւ մարդ իր միտքը ուղիղ ասում ա՝ թէ կամ մէկ բան անում ա, արել ա, կամ պէտք է անի, զոր օրինակ՝ գրում եմ, գրում էի, գրեցի, գրել եմ, գրել էի, կուգրեմ։

Հրամայական եղանակաւ մարդ այլոց կամ հրամայում ա, կամ արգելում՝ որ մեկ բան կամ անի, կամ չանի, զոր օրինակ՝ գրիր, գրեցեք, գրել մի, գրել միք։

Ստորադասական եղանակաւ մարդ միշտ տարակուսութեամբէ մէկ ասում և ինքը չգիտի, կլինի՞, թէ ոչ, զոր օրինակ՝ կուգրէի, կգայինք, թէ որ գրեմ, թէ որ գնամ, թէ չասեմ ինչ լինի և այլն։

Աներևոյթ եղանակաւ խօսալիս՝ մարդ չէ որոշաբար ասում՝ թէ ումնից ա խօսում և ինչ Ժամանակից, զոր օրինակ գնալ, ասել, նստել, կանգնել և այլն, ուր երևում՝ ո՞վ է գնացողը, ասօղը և երբ ա գնում կամ ասում։