Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/13

Այս էջը սրբագրված է

ՆԱԽ ՔԱՆ ԶԴԱՍՆ ՎԱՐԴԱՊԵՏՆ ՍԿՍԱՆԻ ԽՕՍԻԼ

ԸՆԴ ՄԱՆԿԱՆՑ

Կարդալը և գրելը սիրելի երեխայք՝ ոչ այլ ինչ չեն, եթե ոչ գրավոր խոսակցություն։ Մարդն ամեն ժամանակ չի կարող լեզվով խոսիլ, զորօրինակ եթե հեռու, լինի էն մարդը՝ որի հետ կամենում ենք խոսիլ, ուրիշ աշխարհ ըլի գնացած, չունքի էն ժամանակը մեր ձայնը նրան չի հասանիլ։ Կամ թե չէ՝ մարդ մեկ լավ բան ա տեսել, լսել ուզում ա՝ որ բոլոր իմանան, նա չի կարող դռնե դուռն ընկնիլ, աշխարքե աշխարք՝ ու ամենին բերանացի պատմել։ Դուք գիտեք որ հարյուր տարի չքաշած ամեն մարդ, որ այժմ կան, պետք է մեռանին և նրանց տեղը իրանց որդիքն կգան։ Միթ՞ե էս հետի եկողքն չէ՞ին ուզել՝ որ իմանան՝ թե ի՞նչ բան մեզ պատահեցավ։ Ո՞վ կարեր նոցա պատմել։ Էս հարկավորությունը տեսնել ով՝ մարզիք հնարեցին տառքը՝ կամ գրերը՝ որ մարդս խոսացածք բանը իսկույն գրեին։ Թե որքան հնարք, որքան խելք հարկավոր էր սրա համար, չեմ կարող պատմել։ Առաջվան մարզիկը մեկ անցկացած բանը պատկերի պես քաշում էին։ Շատ ազգք դեռ խավարի միջումն են, որովհետև գիր չունին։ Գրելիս ուրեմն էլի էն ենք գրում, ինչ լեզվավ ուզում ենք ասել։ Ուրեմն ինչպես խոսալիս, լավ պետք է ականջ դրած՝ որ խոսոցի միտքը իմանանք՝ էնպես էլ գրելիս։ Ձեզ համար սուրբ օրենք շինեցեք, մեկ բառ, մեկ խոսք չի կարդալ առանց միտք իմանալս, գիտում, հարցրեք։

Էս խրատովս կարեք իմանալ թե ամենայն ազգ իրան համար առանձին գիր ունի հնարած։ Մեր լեզվի գրից հնարողը սուրբն Մեսրովբ էր՝ որո անունն հավիտյան չի պետք է մոռանայք։ Ո՞չ ինչ լեզու էնքան ճոխ և հարուստ չի գրով, ինչպես մեր լեզուն։ Մեր գրերի թիվն 36 ա, որք ամենն էլ ջոկ ջոկ ձև ունին, բայց եթե լավ նկատեք՝ շատը էս <թ> եք խազիցն են բահամ գալիս իւ։ Էս օրի<նա>կը և պատմությունը եթե զգուշությամբ դ<ատ>եք՝ ամեն գրի ձևը, անունը, ձայնը ջանք / անեք մտքում պահել էն ժամանակը գրելը և կարդալըր ձեզ համար խաղալիք կդառնա։

Աստ պարտ է վարժապետին նախ քան զամենայն ջանք անել առանց շտապելոյ կամ գրել ի վերայ տախտակից կամ ցուցանել ի վերայ աղիւսակին ըստ օրինակի, թէ որպէս ի միոյ գծէ ելանեն բազում գիրք, և հարցանել զզանազանութիւն խաղից, և ընդ նմին ևս երեխային իսկոյն գրել տալ։ Խնդրեմ ի փառս Աստուծոյ ի բաց թողուլ գյիմար անուանակոչութիւն տառից այբ, բեն, գիմ, ըթ և այլն. զամենայն տառս պարտ է ըստ բնական հընչմանն արտասանել, վասն