Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/14

Այս էջը սրբագրված է

որոյ եթէ բառդ մարդ՝ ըստ արդի սովորութեան վանկեսցուք, ապա պարտ է ընթեռնուլ մենայբրեդա. և ո՛չ մարդ որպէս ասեմք։ Իսկ բառդ երեխայութիւն՝ եչրէեչխեայբփվոհիւնթոինիհիւննա.. որպէս կարէ երեխայն այս ավագին երկարութիւն ի միտս պահել. և բարդ երեխայութիւն դեռ չէ այնքան բազմավանկ։ Վասն որոյ հեշտագոյն քան զամենայն է, զձայնաւոր տառսն այնպէս ասեք՝ որպէս կան. զորօրինակ ա. և. է. ը. ի. ո. օ. ու. իւ. եա. եօ։ Իսկ զբաղաձայնսն՝ բը. զը. դր. զը. թը. ժը. լը. խը. ձը. կը. Հը. ձը. դը. ճը. մը. յը. նը. ջը. չը. պը. ջը. որ. սը. վը. տը. րը. ցը. ւը. փը. քը. և այլն: Եթէ այսպիսի մտառութեամբ ուսանի երեխայն ճանաչելով զզանազանութիւն տառից և ինքնին գրելով՝ ևս խօստանամ յերկուս և յերիս ժամս ուսուցանել մանկան զամենայն տառս, զոր և փորձով իոկ արարեալ է իմ։ Յետ այսպես ճանաչելոյ նոցա զգիրս՝ վարժապետն ընթեռնու կամ է վերայ ադիւսակին կամ ի վերայ տետրակին և կամ գրէ զայս փոքր երեխայական պատմութիւն ի վերայ տախտակի ըստ օրինակի 10։

Ապա պատմէ լեզուալ, և հարցանէ երեխային թէ զի՞նչ պատմեաց։ Այնքան պարտ է հանդարտութեամբ վերակրկնել, մինչև երեխայն հասկասցի և ինքն պատմեսցէ։ Ի գիտելն նորա՝ դարձուցանէ զերեխայն առ տախտակն և հարցանէ։ Տեսնեմ թե ով էր լավ ուշիմ երեխայն՝ որ էն մեր կարդացած գրքերիցն, այժմ նմանն աստ գտնի։ Այսպէս զմիանման տառս ի բոլոր պատմութեան պարտին երեխայք ճանաչել և անուանել այնքան, մինչև քաջ իմասցին։ Ապա սկսանել զվանկս. զորօրինակ. Ասացե՛ք ուր է բառն մեկ. էլ ի՞նչ տեղ կա մեկ, գտիր։ Եւ այլն. Ո՞ւր է ձայնդ ե. րէ. ում. քան. համ. րում. վրա. թե. ան. զուտ. չիլ. րեմ. րի. եց. լի. ռած. սիրելի, չէր. թռչիլ. խեղճ. ուրախ, շատ. անմեղ, եղբօր. և այլն։ Այսպէս բոլոր վանկքը և բառքը պարտի երեխայն անխափան ճանաչել և ցուցանել քանոնաւ կամ փայտիւ ի սկզբանէ մինչև ցվախճանն, ի միջոյ, ի վախճանեց սկիզբն և այլն։ Յոյս ունիմ թէ միայն այս փոքր պատմութեամբ երեխայն սկսանիցի ինքն ինքեան զամենայն գրեալոն ընթեռնուլ։ Եւ ոչ միայն ուսեալ վարժապետ ոք, այլ և ամենայն համբակ և հայր կարէ այս օրինակ հեշտութեամբ ուսուցանել զերեխայն. ըշտապիլ ամենևին չէ պարտ, մեծ գործն այն է՝ զի երեխայն ուղիդ գիտասցէ, որպէս ասացի զանուանս տառից։ Եթէ ցայն վայր ուսաւ երեխայն և գրել՝ ապա ասել նմա բանս, զի զրեսցէ. բայց այնպէս՝ ինչպէս խօսում ենք և ոչ բնաւ գրոց, զի իմասցի նա զզօրութիւն տառից։ Եթէ դեռ ոչ գրէ, բայց ճանաչէ զգիրս՝ ապա կարէ վարժապետն պատմել. երեխայն ասէ զտառն։ Եւ վարժապետն գրէ. բազումք կարեն դիտաւորութեամբ սխալ գիրք գրել և նովաւ փորձել զմտառութիւն երեխային։ Յայսպիսի պարապման վարժապետն վարժպետն կարէ շատ անգամ ցոյց տալ թէ հարկաւոր տառք մոռացեալ է ինքն, գրել այլ գիր. և թողուլ երեխային, զի նա ուղղեսցէ զսխալն վարժապետին. թէ որքան զուարճանան և խնդան նոքա, ոչ կարեմ պատմել և առեալ զմելն ինքեանք գրեն ծիծաղելով։ Նիւթք կարեն սոքա լինել։ Զորօրինակ. երեխայն առավոտն ի՞նչ ա