Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/15

Այս էջը սրբագրված է

անում. երեկոյին՝ ի՞նչ, իրանց տանը, քաղաքումը ի՞նչ ա տեսնում, վարժատանն ինչ և այլն։

Վասն ցուցանելոյ զզօրութիւն վանկից, հարցանէ վարժապեան զորօրինակ բառդ մեկ քանի՞ անգամ ա մարդու բերնից դուս գալիս։ Իսկտտյն լսէ թէ մեկ անգամ, փոքր՝ նմանապես մեկ. բայց երեխա երեք անգամ։ Զայս ամենայն հարկաւոր է պարզ արտասանել։ Տես սիրելի երեխա՝ էնպես բառ կա որ մեկ անգամ ա մարդո բերնից դուս գալիս. էնպեսը կա՝ երկու, երեք, չորս։ Էսպես մեկ անգամ բերնից դուս էկած ձայնին՝ վանկ են ասում։ Զորօրինակ, հաց, ջուր, քար և այլն։ Եվ բառքը մեկ վանկ ունենալիս՝ միավանկք են ասում. երկու՝ երկվանկ, երեք՝ եռավանկ. քառավանկ և այլն առ որ պարտ է տալ զօրինակս։

Ինչպես տեսնում եք վանկքը գրից են բհամ գալիս։ Մինչև հիմա որքան գիր կարդացիք՝ էն գրերը՝ որք բերնից էնպես են դուս գալիս, որ պռոշը, լեզուն չէ շարժում՝ ձայնավոր են ասում, զորօրինակ՝ ա. ե. է, ը. ի. ո. օ. ու, իւ, եա, եօ։ Բայց մյուս մնացյալքն, որովհետև ասելիս՝ կամ պռոշն ա շարժում, կամ լեզուն, կամ բողազը՝ նրանց բաղտսձայն են ասում, զորօրինակ բը, վը. պը. գը. կը. քը. դը. թը. տը. զը. սը. մը. շը. լը. խը. դը. ծը. ձը. ցը. հը. յը. ճը. ջը. չը. մը. նը. ռը. սը. վը. ու. ւ. և. ֆ։

Ասացեք էս գրոց որ գիրն ասելիս պռոշքն են շարժում. ո՞րն ասելիս՝ բողազը, լեզուն և այլև։ Ո՞ր գրեանք են իրար նման ասվում, և այլև։ Այսպես իրար նման գրոցը ինչպես բ. փ. պ. և այլն նմանաձայն են ասում։ Վասն էր։ Ամենայն ձայնավոր գիր կարե առանձին վանկ դառնալ, բայց բադաձայնն երբեք, էստուր համար բառը կտորելիս՝ եթե մեկ բազաձայն լինի միջումն՝ երկրորդ վանկի հետ պետք է կապած, եթե երկու բազաձայն՝ մեկն առաջին վանկի հետ, մյուսն երկրորդ՝ էնպես էլ եթե երկու ձայնավտտր պատահի՝ բառի մեջն։ Այլ եթե շատ բադաձայնք պատահին՝ բոլորն առաջի վանկի հետ, իսկ հետի մեկ բաղաձայնն երկրորդի հետ քցած, զորօրինակ գոր, ծե, ին, ե, րե, խա, յին. ու,րախ. գի, տուն, սիրելի. ա,նոթ. կսկ,ծալ. տրտ, միլ. մրմն,ջալ, քստմ,նիլ. և այլն։

Այժմ պարտ է ցուցանել զանսխալ գործածութիւն տառից և զնմանաձայնութիւնս նոցա։ Նմանաձայնր են.

բ պ փ. գ կ ք. դ թ տ. զ ս. ժ շ. լ. խ ղ. ծ ձ ց. հ յ. ճ ջ չ. մ. ն. ո ր. վ ու ւ. և. օ. ֆ։

Ամենայն տառք որպէս հնչին ի բառս՝ նոյնպէս և գրին, զորս օրինակաւ կարելի է ցուցանել երեխային, այլ մեծ դժուարութիւնք պատահին որպէս փորձով իսկ քանիցս տեսեալ եմ, զի աշակերտք՝ որք ընթեռնուն զամս հինգ և աւելի ևս՝ ոչ գիտեն զկիրառութիւն տառից ուղղակի ի ձայնաւորաց բաղադրեալ տառս՝ ու, եա, իւ, եօ։ Երկարաբանութիւն չէ հարկաւոր աստ առ ի ա պացուցանել թէ չորեքին այսոքիկ տառք առ ի չգոյէ յատուկ նշանագծի որպէս յայլ լեզուս՝ մու֊