Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/16

Այս էջը սրբագրված է

ծհալ են ի լեզու, մեր և ի գործ ածին իբրև պարզ ձայն, վասն որոյ աշակերտին չէ հարկավոր ասել տալ եչ այբ՝ եա. ո հիւն՝ ու. ինի հիւն՝ իւ. այլ ուղղակի իբրև մի տառ ու, իւ, եա, եօ, որպէս Ռուսաց у, ю, я, և այլն՝ և տալ զօրինակս զի ի պատահիլն. միշտ ու, իւ և այլն հնչմամբ ի կիր առցեն:

Մեծ դժուարութիւն պատճառէ ոչ միայն Համբակին, այլ և Հասունացեալ երիտասարդաց զանազանութիւներից տառիցդ վ, ու, ւ։ Ես զառաջնոյն անուն՝ մեծ վը, Երկրորդին՝ միջակ վը, երրորդին՝ փոքր վը եղի, և ըստ այսմ անուանակոչութեան՝ ասեմ մեծ վը՝ ի գործ ածի միշտ ի սկդբան՝ և զկնի ո տառին՝ ի վախճան բառից. զորօրինակ վանք, վարք, վեղար, գործով, գնալով և այլն։ Ի բաց առեալ զբարդ բառսդ՝ քաղաքավար, զօրավար՝ որ ելանէ ի վարել բայէն։

Միջակ վըն ի գործ ածի ի մէջ բառին յայնժամ՝ երբ յառաջոյ ունի զբաղաձայն և զկնի իւր զձայնաւոր տառս, զորօրինակ շինուած, հարուած, մւսշուած, հատուած։

Փոքր վըն ի գործ դնի յետ ձայնաւորացս ա, ի, ե. զորօրինակ լուսաւոր, խաւարեցաւ, բառիւ, անթիւ. այլ զհետ ե ին միշտ կապի այսպէս՝ և. զորօրինակ աներևոյթ, արև և այլն։

Այսպիսի կիրառութեամբ Հնար եղև ինձ վեց և եօթնամեայ երեխա ճանաչելոյ զաառս՝ տպաւորել ի նոսա ի քանի մի աւուրս այնպէս՝ մինչև զինչ և բառ ես ասէի՝ նոքա ինքեանք պատասխանէին թէ զոր դիր պարտ էր ինձ գրել, և յուսանիլն իւրեանց զգրելն՝ իմ զեբկար բանս ասել. և նոցա անսխալ գրել։ Զայս մի ինչ ևս խնդրեմ. զգրելն իսկոյն ընդ ընթերցման սկսանել, եթէ երեխայն հնգամեայ ևս իցէ: Դիւրին է ուսանիլ գրել քաջ, քան ընթեռնուլ։

Առ ծանօթութիւն միւս գրելոց իմոց վասն ընթերցանութեան՝ չկայ ինձ յիշել բան ինչ, բայց եթէ խնդրել ի բարեմիտ ուսուցչաց պարզ, ծանր, և բնական ձայնիւ. տալ ընթեռնուլ զայնս, և մի երգելով կամ լաւ ևս ասել ղողանջելով՝ որ ախտ և մինչև ցարբունս հասակի ոչ արմատախիլ լինի, և միշտ լեղոլալ պատմել տալ երեխային զընթերցեալսն, պատմել նոցա նմանակերպ իբս և պատմութիւնս, որոց շահն անպատմելի է ոչ միայն ի մասին կրթելոյ զլեզուն՝ այլ և զմիտս, զդատողութիւնս և զանմեղ հոգիս մանկանց։ Վարմել դեկատողական հոգիս երեխային առ ամենայն առարկայս՝ որք կան գնովաւ. ասել տալ զանուանս նոցա պարզ, զյատկութիւնս, գձևս, զգոյնս, գնի, թս, զօգուտս, զշինողն, զտեղի շինելոյն, զգործիս՝ որք հարկաւոր եղեն առ այն և այլն, զորօրինակ՝ մեկ տեղ որ կենում ենք՝ նրան ինչ են ասում, բնակարան կամ տուն։ Ահավասիկ քԵզ այս տուն։ Ի՞նչ ձև ունի. բարձր է, ցած, լայն, ընդարձակ, բոլորակ, քառանկյուն է,