Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/17

Այս էջը սրբագրված է

սպիտակ, պայծառ, հին, նոր, ունի երկու, լուսամուտ, երկու դուռն, չորս անկիւնս, չորս պատս. է քարաշէն, ծեփեալէ նկարեալ և այլն: Զինչ հարկաւոր է ուրեմն վասն շինութեան տան. կարփիջ (աղյուս), կիր, հող, փայտ, ավազ, գերան և այլ ոչ ինչ.— լավ մտածիր սիրելի երեխա կարողի են էս նյութքս ինքն իրան գոյանալ, չէ՛ պարտ ըշտապիլ. երեխայն մտածէ. էս քարերը որ իրար վրա դնենք, կարեն տուն դառնալ։ Ընչով պետք է հողն և գաջն այնպես պատրաստել՝ որ քարն էլ բռնի—ջուր, բարի սիրելի իմ։ Զայսպիսի մտածող երեխայն պարտ է գովել, զի առաւել ևս արիասցի։ Եթե ջուրն և ամեն բանն պատրաստ ըլին, կարելի է տունն ինքն իրան գոյանա. ի՞նչ հարկավոր է.— բանահ (որմնադիր) մշակք. նոքա ձեռով կտրե՛ն շինել, օ ոչ՝ հարկավոր է նոցա լար, մալա, չափ և այլն, փայտքն, քարինքն իրանց իրանց են գալիս։ Ո՛չ, մարդիկ գնանք հատանեն հանտառս, բերեն եզամբք, ծախեն, հանեն ի հողո (զքարն) հիւսք (խարատ) տաշենք չափեն և այլնք տաշելիս ինչ գործիք են գործածում։ — Կտրելիս ինչ, տախտակ քաշելիս ինչ։ Մեկ տուն ունեցողին՝ տանուտեր են ասում։ Վասն էր շինի տունն. ինչ հարկավոր է որ լինի պայծառ, ի՞նչ՝ որ ամեն մարդ ներս չի գնա, և մեր բան չի գոգանանք ընդէր շինի առաստաղն։ Տան միջումն ինչ ենք անում։ - Ի՞նչ անինք։ Վասն էր են պահարանք, վասն իր անկողինք, վասն իր բուխարին (խարույկի վասն իր թոնիրն, պղինձ, կուժ, սեղանք, ամանք խալիչաք աթոռ, կուպղ (կոխպէք), բանալի, հայելի և այլն։ Քանի կարգ (էտաժ) ունի մեր տունն, քանի սենեակս (օթախս). զի՞նչ կան անդ, վասն էր խոհարանն (աշխանեն). վասն էր գոմեք սրահն, պարիսպն։ Զինչ տեսանես անդ ի սրահին, յայգւոջն. որպիսի ծառք են անդ. ինքեանք բուսան անդ։ Երբ հասանին պտուղքնէ ով է պահապան նոցա: ԸնդԷ՞ր ի ձմեռան ոչ ծաղկին և պտղաբերեն և այլն։ Եւ հանդերձք քո. վասն իր հագնեմք շորը. ի՞նչ բանից են շինում։ Որպես շինեն։ Շինողի անունն ի՞նչ ա. զորօրինակ էս քո չուխեն ինչ գույն ունի, ընչիդ ա շինած, բրդից ինչպես են շինել. — բուրդը պետք է հառաջ խուզած ոչխարիցն, ապա հստակել, գզել, լվանալ, մանել, ներկել, գործել, ձևել, կարել և այլն, ով ներկեք ով մանեք ով ձևե, կարե, զինչ հարկավոր է վասն ներկելս. ձևելույն. կարելույն՝ վասն իր ձևեն, չէ կարելի այնպես մեզ փաթութել, առանց շորի ինչ լիներ։ Ի՞նչ ստիպեց մարդույն հնարել զայն. կարիքն և մտածողություն։ Այսպես մարդն մտածողությամբ ա ամենայն բանը հնարել և շինել։ Մարդն, որ չի մտածին անասնի կարգի է, ուրեմն ջանք արեք, էսպես ամեն բանի վերա մտածել։ Եթէ ունի փոքր ինչ հոգի՝ ապա կարէ ուսուցիչն այս օրինակ հարցմամբք այնպէս պարապեցուցանել զերեխայս՝ մինչև ինքեանք բոլորովին մոռանան թէ են ի վարժատան. և այսու ոչ իբրև գերիք՝ որպէս այժմ, այլ իբրև որդիք ևս որք ուրախութեամբ լսեն և պատասխանեն սիրելի վարժապետի իւրեանց. որպէս բազմիցս պատահեալ է ինձ։ Թէ որքան կրթի այսու լեզու և դատողութիւն մանկանց՝ ոչ կամիմ կրկին բացայայտել։ Յայտնի է զի ի սխալիլն՝ միշտ պարտ է ուղղել զլեզուն։