Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/219

Այս էջը սրբագրված է

< ՏԱՐՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԵՐ >

Ի ճաշելն տեսանեմ ի վերայ սեղանոյ զսփռոց, զամանս, զդրդալս, զդանակս, զպատառաքաղս, զաղաման, զբաժակ, զսրուակս, զգինի, զպղպեղ, զկանաչիս, զզանազան կերակուրս՝ զորս պատրաստէ խոհարարն։ Ամենայն ոք պարտի առ սեղանով նստիլ հանդարտ, ոչ շարժիլ ասա և անդ, խօսիլ մեղմաձայն, և ունիլ զթաշկինակ իւր։

Մարդն ունի զհինդ զգայարանս՝ որք են տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք, շօշափելիք։ Տեսանելօք կամ աչօք տեսանեմք և զգամք ղգոյնս, զձևս, զմեծութիւն առարկայից։ Գոյնք լինին սպիտակ, սեաւ, կարմիր, դեղին, կապոյտ, նարընջի, մխակագոյն, շեակ։ Ձևք լինին բոլորակ, քառանկիւնի, եռանկիւնի։ Մեծութիւնն լինի երկայնք բարձր, լայն, հաստ, ընդարձակ։

Լսելեօք կամ ականջօք իմանամք զձայնս, զհնչմունս։ Զայնք լինին բարձր, քաղցր, ախորժալուր, ծանրալուր, մեղմ, կսկծալի, աղէտալի, ցաւագին, խնդագին։ Հոտոտելեօք կամ ոնգամբք հոտոտեմք և զգամք զհոտս ծաղկանց, կերակրող և այլ իրաց։ Հոտն լինի քաղցր, անոյշ, զզուելի, ախորժալի, զմայլարար, զուարթացուցիչ, ճաշակելեօք կամ լեզուաւ ճաշակեմք կամ զգամք զհամս պտղող, կերակրոց և այլն։ Համն լինի քաղցր դառն, աղի, ալանի, թթու, կծու, թթուաշ, տտիպ։ Շօշափելեօք կամ բոլոր մարմնով մերով շոշափեմք կամ զգամք զծանրութիւն, զթեթևութիւն, զսառնութիւն, զջերմութիլն, զպնդութիւն, զկակղութիւն։

Ձեռօք գրեմք, ըմբռնեմք, ձգեմք, արկանեմք, քարշեմք, ուտեմք, շոշափեմք, հարկանեմք, առնումք, բարձրացուցանեմք, սեղմեմք, կմճթեմք, շարժեմք։ Ոտիւք գնամք, ընթանամք, վազեմք, կաքաւեմք, կանգնեմք, աքացեմք, ընդոստնումք, ոստոստամք, խաղամք։ Գրչաւ գրեմք։ Դանակաւ հատանեմք, մատիաաւ գծեմք, քանոնաւ տողեմք, քարագրչաւ գրեմք ի վերայ քարատախտակի։ Ջրով լուանամք զձեռս, դերևսս, գհանդեբձս։ Հրով եփեմք զկերակուրս, ջեռուզանեմք զտունս, հացիլ կերակրեմք և յագենամք։

Աշխարհն ունի զչորս կողմունս՝ որք են արևելք, արևմուտք, հիւսիս, հարաւ։ Արևելքն անդ է, ուստի արեգակն ծագի։ Արևմուտ անդ, ուր արեգակն մտանէ։ Հիւսիս է յառաջոյ իմ, հարաւ՝ ի ձախակողմն իմ։ Արևելք յետ կոյս իմ, արևմուտ յաջակողմն իմ։

Օրն ունի զքսան և չորս ժամս, ժամն՝ զվաթսուն վայրկեանս. վայրկեանն՝ զվաթսուն րոպէս։ Շաբաթն ունի ղեօթն աւուրս։ Ամիսն ունի զչորս շաբաթս, և զերեսուն աւուրս։ Տարին ունի զերիս հարիւր վաթսուն և հինգ աւուրս։ Ժամանակք աւուր են առաւօտ, ճաշ կամ