Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/266

Այս էջը սրբագրված է

Հանդիսավոր օր որ գալիս ա, Աստված հեռու տանի։ Մենք գինի ենք խմում, քեֆ անում, որ էլի մեկ բանի նման է, էս հայվան։ ֆակիրները՝ իրանց կռքի պատկերը մեկ մեծ սելի վրա բազմացնում, գոռալով, հարատալով քուչա քուչա են ընկնում ու շատը ռելի ակի տակին ջնջխվում, էն էլ ուրաիությունով, որ մեկ ախ էլ քաշեն, ով դարդ կանի։ Էսպես են անում, որ խալխի աչքը կապեն ու իրանց շատ պատիվ տան։ Էս սելը, որ ասեցինք, չիմանաս՝ թե մեր վրացու արաբեն ա, որ խիմս, խի՜, կամ անելով քշում են։ Մեկ ահագին տաճարի չափ տուն ա, ակների վրա դրած։ Ամեն մեկ ակը մեկ տան զգար կա։ Սրա վրա բազմացնում են նրանց մոգքը իրանց կուռքը, որ Բրամին են ասում, ու խալխիցը տուրք հավաքում: Հազարավոր մարդիք ետևիցը գնում են, ու ինչ ասես, փեշքաշ անում, շատն էլ ինչպես ասեցինք, իրանց սպանում։

Էս ի՛նչ կճճներ են՝ որ հազարներով Գանգ գետի ղրաղին դրած են։ Կարելի ա մածուն են ծախում, կամ շիլափլավ ուտում։ Դու ոչ մեռնիս։ Ամեն մեկ կճճում մեկ բեռը անլվա մեղք կա, որ հենց ջուրը քցեցին, բերանդ սրբիր, եդ կանգնիր։ Հնդկացին ինչ մեղք արել ա, գնաց ջրի հետ կորավ։ Մեկ էսպես գետ էլ որ մենք ունենայինք, ինչ լավ կըլեր։ Էլ ոչ քաչալ կմնար, ոչ քոռ, մեկ կճուճի գինն էլ հո մալում ա, ցավն էս ա, որ մեղքը մածուն չի, որ մեջն ածես, Հնդկացիք ինչպես են անում, Աստված գիտե, ով ուզում ա ինքը գնա հարցնի։

Էս ինչ սուք, շիվան է, որ մարդի սիրտ էրում, փոթոթում ա։ Աստված ոչ շհանց տա։ Մեկ ծեր մարդ սաղ սաղ բերել, գետի ղրաղն են քցել, որ ընկնի մեջը, խեղդվի։ Բերողն ով է՝ իր որդիքը, իր ազգականքր, չունքի մարդ որ ծերացավ, էլ չեն թողում, որ երկար ապրի։ Աստված ոչ անի, թե էլ եդ տուն գնա։ Իրայնիքը կտան կսպանեն նրան։ Որքան զարմանալու ա, չունքի հնդկացոց պես դինջ, խոնարհ, դառը խալխ չի կա աշխարքիս երեսին, ամա սնահավատությունն ա նրանց էս տեղը քցել։ Որ սպանես նրան ձեն չի հանիլ, բայց վայ՝ որ հավատի վրա խոսացիր, գառը ասլան կդառն ա։

Զրից անելով մեր ճամբեն գնանք, ես քեզ Հնդկաց Հավատը պատմեմ։ Նրանց Արարիչ Աստծո անունը՝ Պարաբրամա է։ Մյուս Հաստվածները նրանից են դուս էկել։ Էս չաստվածների անունովը ահագին տաճարներ ունեն շինած է որ Պաղոդ են ասում։ Արի գնանք մեկ պաղող, ամա բերանդ կալ, որ չծիծաղիս։ Էս ինչ չաստվածներ ա, որ էս տեղ քաշել են։ Եզան պատկեր ասես, իծի, լիքն ա, որը հինգ վեց գլուխ ունի ու էնքան էլ ոտն ու ձեռը, որի դեմքը էնպես ա, որ մարդ չի ուզիլ, մտիկ տա։ Բոլորն էլ այլանդակ են ու զարհուրելի։ Նրանց ժամակարգությունն էլ՝ հենց էս չաստվածների լայաղ է։ Շատ հանդիսավոր օր էնպես անկարգ բաներ են բռնում էս տեղ, որ ասիլ չի ըլի, Մոյդեքը ժողովում, պար էկող կնանիքը հավաքումք իրանց հոգևորականների հետ՝ տաճարումը ինչ ասես, անում են։ Էնպես են