Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/32

Այս էջը սրբագրված է

Հրեշտակի նման անդ լուսափայլյալ՝
70 երևեր նմա Հոդին ավանդած։
Քարացավ օտարն, մերձենալ կամեր,
այլ աոք յուր չզորեր՝ որ նրան մոտանա։
Ի հեռուստ կանգնյալ՝ մինչ Հոգոց Հաներ,
Հանկարծ ինչպես քնիդ ադջիկն զգաստանա,
«Ձայն քո կսկծալի սիրտ իմ տոչորե,
քաղցր իմ օրիորդ՝ ընդեր այդքան լաս.
թե քեզ աշխարքումս ինչ օգնել կարե,
ասա ես իմ կյանքս պատրաստ եմ զոհ տալ։
Աշխարքի բարիք մեռյալ են վասն իմ.
80 իմ բարիք և կյանք աՀա աստ թաղին։
Թե կա ինձ այլ ճար, ես շուտով կամ իմ,
որ և իմ ոսկերք էլ աստ դադարին։
Տեսանես այս դետն փրփրուն, ամեՀի,
այս դաժան Հեղեղ փակյաց իմ ոդջ Հույս։
Փոքր ժամանակի աստ Հայր և որդի
փնջերին յուրյանց կենաց ազնիվ լույս։
Դառնադետ կսկիծ մահվան մոր իմո՝
արար խղճալի Հայր իմ ՀուսաՀատ,
Հրուտով միանալ ընդ ամուսնույն յուրո,
90 նա մեզ որբ թողու և սուզանի աստ.
Որդին Հարազատ ցավս այս տեսյալ
և ինքն անկանի ազատել յուր Հայր.
Այլ երկոքին ևս դի անշնչացյալ.
Հանյալ ահա կան Հայսմ ձորավայր։
Ասաց և անշունչ անկյալ ի վերա
սգալի տապանին կայր անկենդանացյալ։
Եվ լուսափայլուն անմեղ դեմք նորա
թվեր զջերմ Հոգին երկնից նվեր տար
ԽզճաՀար օտարն կծկյալ ի վերա
100 անբախտ դավալվույն աղեխարշ սրտիվ,
Գ՝րկե և տանի ի տուն յուր գնա,
մինչև ժամանակն փարատյալ զցավն,
Մինչև վիրավոր սիրտն սակավ սակավ
Բուժյալ ի վշտադն՝ օրիորդն նմա
լինի որդեգիր քազդր և սիրելի։

ՍՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Մեկ երեխայի արգելել էին՝ որ սեղանի վրա ոչ ինչ չուզի։ Մեկ անգամ Հաց ուտելիս տեսավ՝ որ ծնողքը իրան մոռացել են, սկսեց աղ վերցնել և իրան ամանի մեջն ածել։ Ինչ ժամանակ Հարցրին, թե նա աղն ի՞նչ պետք է անի պատասխանեց, «կամիմ կերակրիս վրա անել՝ որ ինձ պետք է տաք»։