Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/33

Այս էջը սրբագրված է

ՊԱՐԶԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Լուդովիկոս 11՝ թագավորն Ֆրանցուզաց՝ մեկ երեկոյի իր աշխանեն մտավ, և տեսավ, որ մեկ տասն և չորս տարեկան տղա խորոված էր անում։ Երիտասարդի գեղեցիկ դեմքը և շարժմունքը թագավորին շատ դուր էկան։ Հարցրեց նրան ուստի և ով լինիլը և թե օրը ինչ է դատում։ Երիտասարդն համարձակ պատասխան տվեց։ «Ես Բերի քաղաքեն եմ. իմ անունս Ստեփան ա, այժմ էս տեղ խոհարարի ծառա եմ՝ և այնքան փող եմ դատում՝ որքան թագավորն։ Թագավորն ինչքան ա դատում, հարցրեց Լուդովիկոս։ «Որքան իրան հարկավոր ա և ես էլ այնքան, որքան ինձ ա հարկավորն։ Այս պարզասիրտ պատասխանատվաթյունը այնքան հաճո գտան թագավորին՝ մինչև նրան իր մոտ ընկալավ և շատ մեծ պատվի և աստիճանի հասցրեց։

ԱԶԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Մեկ ամերիկացի վայրենի երեխա բռնել Ֆրանցիա էին բերել։ Մէկ օր իր տերը հարցրեց թե այժմ որ երկիրն ա նրան ավելի դուր գալիս. Ֆրանցիա, թե իր հայրենիքը։ «Իմ հայրենիքը» պատասխանեց վայրենին։ Վասն էր,— «որորովհետև այժմ դեռ դու չի կերած՝ ես չեմ կարող ուտել. դեռ դու չի քնած՝ ես չեմ կարոդ քնիլ։ Էսպես դերի միմիայն անասունը կարե լինիլ և ոչ մարդը՝ որ Աստուծո պատկեր ա»:

Պարսից թագավորաց մեկը մեկ երևելի բժիշկ ուղարկեց Խալիֆին, որ իսկույն էկածին պես՝ հարցրեց թե նրանք ինչ պես են կենում։ Նրան պատասխանեցին թե մենք երբ սովում ենք՝ էն Ժամ անակն ենք ուտում, և այն էլ ոչ այնքան կուշտ փորով։ «էլ ինչ հարկավոր է իմ գալը տպա։ Էս տեղ անկարելի է՝ թե հիվանդ պատահի։ Հիվանդություն թե աղքատություն ըստ մեծի մասին անչափությունիցն են առաջանում»։

Ալեքսանդր Մակեդոնացին ժեկ ծովի ավազակ դերի արեց և հարցրեց թե նա ի՞նչ իրավունք ունի ծովն էնպես անհանգիստ անել։ «Մի և նույն իրավունքը, որ դու ունիս, և աշխարհը դերի ես անում, պատասխանեց դերին համարձակ։ Միմիայն ինձ ավազակ են ասում, որովհետև իմ նավս փոքր ա, բայց քեզ աշխարհակալ, որովհետև շատ զորք ունիս և մեծամեծ նավեր»։

Թաղես՝ յոթն իմաստասիրաց մեկին՝ հարցրին թե ի՞նչ ա դժվար և ինչը՝ հեշտ։ Ամենից դժվար գործն էն ա, որ մարդ իրան պակասությունը ճանաչի, բայց ամենից հեշտը՝ ուրիշի պակասությունը և մեղքը քննել։

Էս մի և նույն փիլիսոփայն մեկ անգամ մեկ մարդի շատ քաղաքավարությամբ գլուխ տվեց։ Բայց նա քիթը բարձրացրած անց կա-