Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/34

Այս էջը սրբագրված է

ցավ և մեկ շնորհակալություն էլա չարեց։ Թադեսի բարեկամքը զարմացած Հարցրին թե էս նրան պակասություն և անարգանք չէր. որ նա երբեք պատիվ չի տվեց։ Բայց իմաստունը պատասխանեց: Միթէ ինձ անպատվություն ա, որ ես քաղաքավարի շարմեցա և նա այնպես անպատիվ»։

Արջը մեղր սիրելով՝ մէկ օր էլ հանելիս, մեղրաճանճը սաստիկ խայթեց, կատաղած՝ սկսեց բոլոր մեղրի փեթակը ցրվել։ Բայց ինչ շահվեցավ էս Հիմար բարկությամբ։ Զայրացյալ ճանճքը բոլոր թափեցին նրա վրա և այնքան ծակոտեցին նրա լաշը, մինչև կիսամեռ ընկած, շունչ չէր կարում քաշել։ Ով մեկ վերք ստացածին պես իսկույն բարկանում ա և թնդվում, նրա գլուխն էլ մի և նույն պատիժն ա գալիս։

Մեկ գյուղացի տեսավ որ ծեր մարդիքը կարդալիս ակնոց են գործ ածում։ Էս մասին գնաց քաղաքը՝ որ մեկն գնի և ինքն էլ կարդա, վաճառականը ուզածը տվեց, և նա էլ ակնոցը դրեց աչքին՝ որ կարդա, բայց չկա բաց։ Էս վատ ա, մեկ լավը տուր, ասեց։ Ողորմելի վաճառականը մինչև տասը փոխեց, բայց գյուղականը բոլորն էլ հետ դարձրեց, որովհետև չկարաց կարդալ։ Հետ ամենայնի վաճառականը հարցրեց։ Բարեկամ, դու կարելի ա ամենևին կարդալ չգիտես։ «Ի՞նչ ես ասում, եթե կարդալ գիտենայի՝ էլ քո ակնոցը իմ ի՞նչ պետքն ա»։

Մեկ իտալացի իշխան Փիքո անվամբ դեռ իննը տարեկան չդառած, շատ խելք և սրամտություն էր ցույց տալիս, այնպես որ՝ բոլոր Իտալիա զարմացած էին մնացել նրա ճարտար խոսքերի վրա։ Մեկ ծերունի Դոքտոր մեկ օր նրա մոտը սկսեց ասել թե սովորաբար եթե երեխայքը փոքր ժամանակին սուր են ըլում՝ մեծանալիս բթամիտ և հիմար են դառնում։ «Պետք է որ դու երեխա ժամանակդ շատ սուր միտք և խելք ունեցած ըլիս», կրկնեց Փիքո վստահությամբ։

Հիմարի մեկը մեկ բժշկի պատահեցավ և սկսեց պատի տակին խագչիլ։ Երբ պատճառը Հարցրին՝ պատասխանեց, թե երկար ժամանակ ա հիվանդացել չեմ, վասն որո ամաչում եմ բժշկի աչքին երևիլ: Մեկն էլ կամենում էր ծիտ բռնի, վերարկուն (շինելը) ծառի տակին փռեց, կամաց կամաց ծառը նի էլավ, ու սկսեց թափ տալ։

Մեկ ջխտակի (երկվորյակ) մյուս եղբայրը մեռել էր, Հիմարի մեկը նրան պատահածին պես Հարցրեց՝ «դու ես մեռել, թե քո եդբայրը»:

ԳՅՈՒՂԱԿԱՆԸ ԵՎ ԻՐ ՈՐԴԻՔԸ

Մեկ շինական տեսնելով թե իր որդվոց միջին խռովություն և երկպառակություն կա՝ ամենայն կերպիվ ջանք արեց, որ նրանց ուղղի, բայց ընդվայր, բոլոր նորա խրատքը անօգուտ մնացին։ Մեկ