Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/35

Այս էջը սրբագրված է

օր հրամայեց՝ որ մեկ քանի ուռ բերեն, կապեց իրար հետ, և ստիպեց նրանց ջոկ ջոկ, որ կոտրեն, բայց մեկն էլա չկարաց։ Հետո հետ արեց և մեկ մեկ տվեց նրանց, բոլորն էլ կոտրեցին: Տեսեք սիրելի որդյակք իմ, էս ձեզ օրինակ լինի, քանի որ միմյանց հետ սեր և միաբանություն կունենաք՝ էն ժամանակը ոչ ոք ձեզ չի՛ կարող հաղթել կամ վնաս տալ, բայց եթե բաժանվիք էն ժամանակը ամեն մարդ կարող ա վնասել։

Մեկ քանի երիտասարդք մեկ Հրեի հետ փոշտով գնում էին, և անդադար նրան անկարգ արհամարհում և ծաղր անում։ Հրեի Համբերությունը Հատավ։ Պարոնք՝ ասաց, եթե դուք չեք ձեռք վերցնում ինձանից՝ Համբերեցեք, ես ձեզ էնպես մեկ բան ասեմ որ ոչ ոք ձեզ ասած չլինի: Ի՞նչ պետք է ասես, տավար, գոռացին թեթևամիտքը։ «Ես պետք է ձեզ ասեմ կրկնեց Հրեայն՝ որ դուք շատ քաղաքավարի, սիրելի և ազնվաբարո եք»։

Մեկ Անգղիացի գիտուն ձմերան սաստիկ ցուրտ ժամանակը ճանապարհիցն էկած՝ մտավ երեկոյին մեկ Հյուրանոց և տեսավ որ բուխարու չորս կողմը բոլոր բռնած էր և իրան ոչ ոք տեղ չի արեց։ Նա հնարը գտավ։ Ձայն տվեց ծառային՝ որ իր ձիուն ձուկն ուտացնի։ Ձին ձուկը կուտի, Հարցրեց զարմարած, ծառայն։ Ես քեզ ասում եմ, որ ձուկը տաս, կրկնեց իմաստունն։ Ծառայն և բոլորքը գլուխը շարժեցին զարմանալով և գնացին դուս, որ ձուկն ուտող ձին տեսնեն։ Բանաստեղծը սկսեց մեկ լավ տեղ նստիլ։ Ծառայն իսկույն հետ դարձավ և ասեց՝ թե ձին ձուկը չի ուտում։ Որովհետև էդպես ա՝ այժմ ձուկն ինձ համար բեր և ձիուն գարի ու դարման տուր։

Առավել ևս իմաստությամբ չարժեցավ մեկ Իտալացի քարոզիչ՝ որ ցրտիցը սառած տոն էկավ և մեկն էլա տեղիցը չէր շարժում։ Տխուր և տրտում սկսեց սենեկումը (օթախումը) շրջիլ: Երբ տանուտերը պատճառը հարցրեց. պատասխանեց՝ թե մեկ քիսա փող ա կորցրել ճանապարհին և այսքան այսքան փո՛ղ կար միջումը, խնդրեց՝ որ առավոտը շուտով զարթեցնի, որ գնա գտնի։ Մութը ժամանակ է ասեր, էլ այժմ ոչ ոք չի գտնիլ։ Գյուղացիքը լսելով էս բանը, մեկը մյուսի քամակից սկսան դուս գնալ, լապտեր վառել (ֆանառ) բոլոր գիշերը որոնել, բայց նրանք ոչ ինչ չգտան և մրսած քահանայն սկսեր իր համար լավ տեղ բռնիլ և տաքանալ։

Երևելի փիլիսոփայն Գերմանացվոց Լեսսինգ սովորություն ուներ գիշերը երկար նստիլ և գրել։ Մեկ օր ամանումս մեկ կտոր գաթա դրեց, գետնի վրա թողեց ինքն սկսեր գրել։ Հանկարծ մկանց ձայն լսելով՝ սկսեց տեղը անշարժ նստիլ, գրիչը վեր դրեր՝ որ տեսնի թե ինչ պետք է անեն։ Մեկ մեծ մուկը զգուշությամբ էկավ, գաթիցը հոտ քաշեց, էլ կրկին ուրախությամբ վազեց իր բունը։ Փոքր միջոց չանցավ՝ թե չէ՝ տեսավ, որ երկու մուկը մեկին հանդարտ և քնքուշ