Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/36

Այս էջը սրբագրված է

բերին էն տեղ ու սկսեցին քաղցր իշտահով ուտիլ. շատ անգամ երկուսը մյուսին ուտացնում էին։ Փիլիոոփայն լուռ վերկացավ, և աղլըխով խփեց թե չէ՝ էն երկուսը փախան, բայց մյուսը մնաց մոլորած։ Նա բռնեց նրան և տեսավ, որ կույր էր և նրանց մայրը։ Եվ անարգ կենդանին այսքան սիրե իր ծնողը։

1586 թվին Փիլիպպոս թագավորն Շպանիո Հռովմա փափի մոտ մեկ երիտասարդ մեծավոր ուղարկեց՝ որ նրա փափությունը շնորհավորի։ Փափը շատ անբավական էր իր միջումը, որ էնպես անմիրուք մարդ էին ուղարկել և հարցրեց դեսպանին։ Մի՞թե ձեր թագավորը մեկ իմաստուն և խելոք մարդ չուներ, որ քեզ անմիրուք տղային ա ինձ մոտ դեսպան առաքել։

«Թե իմ թագավորն իմանար՝ պատասխանեց գոռոզ Շպանացին, թե խելքը և իմաստությունը միմիայն միրքումն ա՝ ապա քեզ մոտ թէ թե ինձ, այլ մեկ մեծ էծ կուղարկեր՝ որ քո սրբության տեսությունը վայելի»։

ՍՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԻ

Մեկ շինական մեկ վաճառականի հարցրեց թե խնչ ա ծախում։ Իշի գլուխ՝ պատասխանեց։ Ուրեմն դուք պետք է լավ առուտուր ունենաք, որովհետև մեկ գլուխ ա մնացել։ Անկարգ խոսքը ծառային ևս չի պետք է ասած։

Ժողովուրդը կամենալով կեղծավորաբար մեկ բժշկի սրտին հաճոյանալ՝ անունը դրին Յուպիտեր որ Հունաց միջումն երկնքից չաստվածն էր։ Նա իր միջումն մեծամտյալ՝ գրեց Ագեսիլայոս թագավորին հունաց՝ իր բարևագրումը այսպես։ Մենեկրատես Յուպիտեր ցանկա քեղ բախտավորություն։ Ագեսիլայոս կամենալով նրա տխմար ամբարտավանությունը պատժապարտել, պատասխանեց։ Թագավորն Ագեսիլայոս ցանկա քեզ առողջ միտք։

Շատախոսի մեկը տեսնելով մեկ փիլիսոփա գիրքը ձեռին միայն կարդալիս՝ հարցրեց։ Ընդեր էդպես միայն եք մնացել տեր իմ։ Հենց էն ժամանակիցն սկսած միայն եմ, որ դու ինձ Հետ սկսեցիր խոսալ. պատասխանեց փիլիսոփայն։

Գորտը տեսնելով մեկ մեծ եղը, ուղում Էր նախանձու տրաքի։ Նա սկսեց իր մորթին լայնացնել և Հարցրեց իր ձագերին՝ թե այժմ ինքն էլ էնպես մեծ ա և հաստ, ինչպես եզը։ Ձագերը պատասխանեցին թե ոչ։ Էլի զոռ տվեց իրան՝ որ մեծանա, բայց ձագերը միշտ ասում էին՝ թե եզը նրանից մեծ ա։ Բարկությունն էկավ, հենց էն էր ուզում, որ ավելի ձգվի, մորթին տրաքեց և հողին դուս էկավ։ Իր չափը պետք է ճանաչել միշտ։