Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/466

Այս էջը սրբագրված է

<ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ>

1838 ամի Հոկտ. 1.

Ի հազար ութ հարիւր երեսուն և ութ ամի յառաջնում աւուր ամսեանն Հոկտեմբերի մեր ստորագրեալ Թիֆլիզու բնակիչքս այսու պայմանագրով կապակցեցաք ընդ Ձեզ պարոն Խաչատրոյ Ապովեան, վերատեսչիդ նահանգական Ուսումնարանին Տփխիսայ, գիտալով զորդիս մեր առ ձեզ յուսումն առանձին, վասն միամտութեան մեր և ձեր նշանակեցաք ի սմա, թէ դուք զինչ պարտիք ուսուցանել, և որպիսի եզանակաւ պահելոց էք զնոսա և սնուցանելոց, և մեք ի մեր կողմանէ զին՞չ ունիմք վճարել ձեզ ի տարին, և որ պարտաւորութիւն եդեալ է ի վերայ մեր:

Որդիք մեր մնալով առ Զեզ երկու, տարի ժամանակաւ, ուսումն Ձեր պարտի լինել երեք լեզուաւ, Հայերէն, Ռուսերէն և Գադիերէն, և արձեստք ուսանելիք լինելոց են. 1. կրօնագիտութիւն, 2. բնաբանութիւն, 3. աշխարհագրութիւն, 4. պատմութիւն, 5. թուաբանութիւն, 6. քերականութիւն յերիս լեզուս, 7. նկարչութիւն, և 8. վայելչագրութիւն, Որդիք մեր գալով առ ձեզ ընդ առաւօտն, դարձցրին առ մեզ ընդ երեկո։ Ժամք ուսման նոցա լինելոց են յաւուրն եօթն ժամ, չորս ընդ առաւօտն և երեք զկնի ճաշուն։ Բաց ի ձէնջ ունելոց էք գերիս օրինաւոր ուսեալ ուսուցիչս, մի՝ Հայոց, երկրորդ՝ Ռուսաց, և երրորդ՝ Գազիացւոց։ Ճաշ մանկանց մերոց եզիցի ի մէնջ: Հանդիսաւոր աւուրք կայսերական և Եկեղեցական տօնից ըստ սովորութեան այլոց Ուսոլմնարանաց պահեսցեն կիւրակէ։

Ի վարձ աշխատանաց Ձերոց իւրաքանչիւր ոք ի մէնջ վասն միոյ մանկան վճարեսցէ ի տարին հարիւր մանեթ արծաթ, զկէսն յայսմ նշանակեալ թուականի, և զմիւս կէսն յաւարտվեց ամսոց։

Ամենայն ուսումնական պիտոյք որպէս գրեանք, թուղթ, թանաք, գրիչ, քանոն և այլ այսպիսիք եզիցին ի ձէնջ։ Եթէ հիւանդութիւն ինչ պատահեսցի ումեք առօրին տացուք իմացումն, և յառողջանալն՝ առանց յապազելոյ առաքեսցուք զնա յուսումն։ Թէ ոք ի մէնջ նախ քան զլրանալ միոյ ամին հանցէ զորդի ոևիցէ պատճառաւ վճարեսցէ ամբողջ զտարեկան վարձն, և եթէ դուք պատճառանօք իւիք՝ նախ քան զպայմանեալ ժամանակն արտաքս հանջիք զոք, պարտաւորիք դարձուցանել լիովին նոյնպէս միոյ ամի վարձն զոր ստացեալ իցէք։