Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/8

Այս էջը սրբագրված է

Ե. ՀԱՏՈՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՏԵՔՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ

ՈԻ ՆՇԱՆՆԵՐԸ

Աբովյանի երկերի տեքստը հրատարակության համար պատրաստելիս կիրառվել են հետևյալ տեքստաբանական սկզբունքներն ու նշանները.

1. Պահպանվում են Ա.–ի ուղղագրական առանձնահատկություններն ու կետադրությունը։

2. Գրաբար տեքստերը տրվում են հին ուղղագրությամբ:

3. Բնագրերում, իսկ բնագիր չունեցող երկերի համար՝ առաջին տպագրության մեջ եղած ուղղագրական-լեզվական սխալներն ուղղված են տեքստումդ իսկ տողատակ տրվում է ուղղված բառը բնագրում եղած ձևով։

4. Բնագրում հեղինակի արած տողամիջի կամ լուսանցքային հավելումները տպագրվում են ցրիվ, իսկ ընդգծած բառերը՝ շղատառով:

5. Պահպանվում է հատուկ անունների հնաձև և օտարաձև տառադարձությունը, ինչպես և մի շարք գոյականների (հրեայք, հեբրայեցիք, իսրայելացի) սկզբի մեծատառը՝ համաձայն բնագրի:

6. Տվյալ բառաձևից՝ միայն բառարմատը պահպանելով և կամ այլ ձևով կազմված նոր բառի դեպքում տողատակ տրվում է նախկին բառաձևը՝ հավասարության նշանով (=) և ապա նորակազմ բառը. այսպես օրինակ՝ վաստակելոց - վաստակոցդ լինել= լինեն, հյուսիսավ = հյուսիս:

7. Բնագրում հեղինակի ջնջած բառերը կամ առանձին նախադասությունները տրվում են տողատակ ուղղանկյուն փակագծերում։ Բացառիկ դեպքերում ջնջված բառը նույն փակագծերով վերականգնվում է տեղում, եթե տվյալ ջնջված բառը հեղինակը չի փոխարինել համապատասխան նոր բառով։

8. Նույն երկի մեկից ավելի հեղինակային ձեռագրերի առկայության դեպքում՝ նրանց մէջև եղած տեքստային տարբերությունները տրվում են տվյալ երկին վերաբերող ծանոթագրություններում։

9. Սուր < > փակագծերի մեջ են առնվում՝

ա) Հեղինակի թերի թողած կամ կրճատ գրած բառերի լրացրած մասերը։

բ) Խմբագրության կատարած այլ լրացումները։

գ) Բնագրի անընթեռնելի բառերի մասին նշումները։

10. Հեղինակի ( ) փակագծերը պահպանվում են իրենց տեղերում:

11. Ձախ լուսանցքի թվերը ցույց են տալիս Ա.-ի ինքնագրերի էջերը, համաձայն Գրական թանգարանի արխիվում կատարված համարակալման, իսկ աջինը՝ համաձայն հեղինակի համարակալման։ Չափածո երկերի ձախ լուսանցքի երկրորդ շարքի համարակալումը չափածո երկերի տողերի քանակն է՝ հաշված տասնյակներով։

12. Տողատակի նշումները համարակալվում են արաբական թվանշաններով, իսկ հատորի վերջում տրվող ծանոթագրությունները՝ նույն թվանշաններով և կից փակագծերով: