Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/107

Այս էջը սրբագրված է

զամենայն բառս ուրոյն գրէ նա ի վերայ տետրակի հանդերձ թարգմանութեամբ։ Յետ ելանելոյն, լուեալ ի դրան իմ զզրոյց ինչ ոուսերէն. ելանեմ արտաքս և գտան եմ զբարեպաշտուհի մադամ Ֆօգելզանգ, որ կամէր շինել տալ զհնոց իւր։ Անողորմ որմնադիրք պահանջեին վասն միոյ ժամեայ վաստակոցն 6 ռուբ<լի>. ես նախատեմ զնոսա և ի 6-էն իջանեն ի չորս. և [1] ազնիւ տիկինն շնորհակալի զինէն։ Ի սենեկի իմում հանդիպի ինձ աղախին բարերարին իմոյ, բերեալ ընդ իւր զխնձորեա յ սուպն, ես առեալ զայն տարի առ չերքեզն իմ, ընդ որ յոյժ ուրախացաւ։ Յետ ճաշուն, եկն առ ընկերն իմ Րոբեր, շտուտենտ մի, որ միշտ գայ առ նա և շաղփաղփէ. նոյնպէս և այսօր շաղփաղփի զբաղում իրաց, կորուսեալ զժամանակ իւր և զմերն։ Քաշի զչիբուխս անդադար, խառնի զգրեանս իմ, որ անհաճոյ էր ինձ, այլ ես ոչ արգելեմ նմա։ Նա պատմի վասն անցանելոյն իշխան ազնուհւոյ իլենի Միխալիլովնային ի Դերպտ, ուր գրեթէ ո՛չ ոք իմացաւ զայն։ Ի 5-րորդում ժամու գնացի առ մայեօր Տրուխին վասն իմանալոյ զպատասխան ինչ վասն չերքեզին, և տե՛ս դու զղան ազանութիւն։

Նախ եկն ընդառաջ իմ, ամուսին նորա և հրաւիրեաց, ասելով «մայեօրն չի՛ ի տան» փոխանակ տալոյ զանուն առն իւրոյ ըստ սովորութեան գերմ<անացւոց>. ես գտի ի տան նորա զբաղում ռուս դամս, և զկինս երկուց երիցունց ռուսաց, ես գլուխ ետու նոցա, այլ ո՛չ ոք արժան համարեցաւ ելանել ի տեղւոջէ։ Ամուսին մայեօրին հրաւիրի զիս նստիլ, և ինքն կանգնեալ ի միջ սենեկին, խօսի ընդ հիւրոցն. կին երիցոլ Պետրոսի հարցանի ինձ զպատճառ չգնալոյ իմ առ նոսա. ես պատճառեմ զբաղում գործս առն իւրոյ, այլ նա քաղաքավարութեամբ ասի. «այս գործք ոչինչ արգելեն փոքր ինչ ժամանակի լորս դուք դայք ի տեսութիւն մեր», ես շնորհակալիմ զայսմ քաղաքավարութենի նորա։ Որքան միանգամ հայիի գտան ել ինչ աստ նմանիս գերման ացւոց սովորութեան, այլ ընդհակառակն. միմիայն հանդերձիւք նմանէին նոքա նոցա։ Չորս դամք նստեալք առ սեղանով յ առա ջին տեղւոջ, խաղային թուղթս, բարձր ծիծաղելով, և երեք դամք՝ ընդ որս և կանայք երիցանց, նստեալ առ՛ հնոցովք յանկիւնի մերձ դրան զրուցիին ամենևին լռին, առանց ինչ գործելոյ, առեալ ի ձեռո ղխնձորս՝ զորս ուտիին։ Ի հարաւային կողմանի անկեան կախեալ կային պատկերք ինչ, որոց առաջի վաոեալ կայր կանթեղ մ ի ամենևին անլոյս. և յարևմտեան կողմանէ տան եդեալ սեղան մի յորոյ վերայ մրգեղինք, յորմի հրամայիր մայեօրոլհին երբեմն երբեմն առնուլ ի մրդեղինացն և. տալ հիւրացն նախ քան զթէյ, հակառակ սովորութեան գերման<ացւոց>, ուր անագան յոյժ ի կիր առնուե զայնպիսին և այն յետ թի յին։ Ծառայ մայեօրին, ուժգին այր ոմն կանգնի ի միջ դրանն և ի հրամայելն գա և հատանէ զծայրս մոմացն, զի պատուական դամն ծանրոլթիւն համարիր զայս անձին։ Ո՛չ ոք ի դամացս կամէր թողուլ զջերմ գործս իւր և հայիլ, թի ո՞վ իցեմ ես, զորս յամենայն ժամանակս ցուցանիին ինձ ղայս յարդութիւն պատուական տիկնայք գերմ<անացւոց>. երեխայք նորա խաղային ընդ մօր իւրեանց և ի պատահիլն բա–

  1. այլ=և