30. Առաւօտուն փակեցի զամենայն գրեանս իմ փոխիլ յայլ սենեակ։ Ի ճաշուն գնացի առ բարերարուհին իմ ի սեղան։ Ես գտանեմ ի տան զամենայն ի լռութեան և զպառաւ մայր բարերարուհւոյ իմոյ, զի պատրաստէ զսեղանն (զարմացեալ, զի նա ո՛չ հրամայէ այլ ծառայից)։ Ամենայն ՚աղախինք լռութեամբ մտանեն և ելանեն։ Ի հարցանելն իմ, իմանամ, զի հիւանգ էր բարերաբուհին իմ. այս անչափս ցաւեցոյց զիս, բայց քաղցրն Յիւլիէ նկատեալ զայս, ստորագրէ զհիւանդութիւն նորա գոլ դիւբագին։ Մեք երեքին նստիմք ի սեղան, մայրն, Յիւլիէ և ես. և Յիւլիէ մատակարարէ զմեզ. նախ՝ տուեալ մօրն, ապա ին՛ձ, ապա ինքն։ Ո՛չ այնքան չամչեայ և ոլորեայ կերակուրն՝ զոր նա առատութեամբ տայր ինձ, որքան քաղցր զրուցատրութիւն նորա հաճոյանայ ինձ։ Նա պատմէ վասն ամարային բնակութեան իւրոյ ի շէնս առ Դիւնայիւ. «ուր պարտ է ինձ, ասէ, միայնակ կալ։ Ես ցանկայի տեսանել զոք, բայց ընդ վայր»։
Յետ սեղանոյն ես տամ նմա զգիր սիրելւոյն իմոյ Գրասի ընթեռնուլ, և ցուցանեմ զթղթեայ հատուծս քեռ նորա. նա շնորհակալի վասն այսորիկ յոյժ։ Այլ ես խնդրեմ մի ումեք ասել զայս։ Մայր նորա մտանէ ի ներքին սենեակն և մեք խօսիմք ընդ միմեանս սիրով, նա պատմէ թէ զգիշերն ողջոյն չէ քնեալ. «ընդ բազմաց ասէ, առնեմ թղթակցութիւնս, և իւրաքանչիւր շաբաթոլ գրեմ աւելի քան զ 12 թուղթս»։ Մորիցն անդադար լայ և բարերարուհին իմ հիւանդ գոլով, ջանայ հանգուցանել զնա, քան բարկանայ. բայց ի ցաւ սրտիս, ես ո՛չ կարացի այսօր տեսանել զնա։
Յերեկոյին ի 5-րորդում ժամու գնացի ի տեսութիւն պարոն պրօֆ<եսսօր> Շմալցի. Ի մտանելն իմ ի տան, գտի գնա նստևալ առ թէյսեղանով, առ ընտանիս իւր։ Մի ի դստերաց նորա խաղայ զկլաւիրս. և այլք հանդերձ մարբ իւրեանց, նստեալ աո սեղանով, կարեն կամ գործեն զգիզպայս։ Պարոն պրօֆ<եսսօր> և ընտանիք նորա ելանեն յոտին ի մատչփլն իմ առնոսա և ընկալեալ զողջոյն իմ, պարոն պրօֆ<եսսօրն> բերէ զաթոռ և խնդրէ նստիդ առ իւր: Ի սկզբան հարցանէ նա զառողջոլթիւն իմ, նոյնպէս և ամուսին նորա, ապա վասն զանազան րերց աշխարհին մերոյ։ Նա զարմանայ յայս առատութիւն, բայց և նոյնպէս ի տառապակրութիւն բնակչաց։ Ի բոլոր ընթացս լինելոյ իմ առ նոսա, ամենեքեան ցանկային գիտել վասն կենցաղավարոլթեան և պտղոց աշխարհին մերոյ, և ամենեքեան զարմանան ընդ յոլովութիւն բարեաց և ընդ պակասութիւն պիտանաւորութեան նոցա։ Յասելն իմ թէ ո՛չ ոք զփտէ շինել շաքարս յաշխարհի մերում, պարոն պրօֆ<եսսօրն> պատասխանէ քաղցրութեամբ, «Ես զայդ ուսոլցից ձեզ սրտի մտօք»։ Յամենայն ղրոյցս հասարակօրէն ցոլցանէ ինձ պատ ուա կան այրս զմեծ կամաւորութիւն իւր ուսուցանել ինձ զայն ամենայն, ոք հայի յօգոլտ աշխարհին մերոյ։ «Յամենայն սրտէ ցանկամ ասէ, զի դուք, ճանապարհորդիցէք ի Գերմանիայ, անդ կարէք տեսանել, թէ զի՞արդ հասարակ շինականն բարւոք կենցս։ ղավարի, քան աստ հարուստ ոք։ Յամարան, եթէ յաջողեսցէ ասէ, ես ցանկամ[1] զի դուք գնայցէք ընդ ամուսնոյ իմոյ՝ ի կալուածն իմ և տեսանիցէք զամե–
- ↑ [ասէ]: