Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/116

Այս էջը սրբագրված է

բարեկամն իմ առ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>։ Ի բոլոր փողոցս հնչէին ոտք այսպիսի նոր տարւոյ շնորհաւորողաց. համեստ, մաքրազգեստ։ Բազումք, ի փողոցի անդ, շնորհաւորէին միմեանց։ Մտեալ առ բարե- կամն իմ, ես գտի ղնա հանդերձ կնաւ և որդւով իւրով ի սենեկի գրութեան իւրոյ։ Երկոքին նոքա, ի տեսանելն զիս, այր և կին համաբերան ձայնեն՝ <շնորհաւոր եղիցի տարի ձեր սիրելի բեյա» (այսպէս անուանեն զիս նոբա վասն առաւել սիրոյն և վասն անուանելոյն զիս Ջորջիին այսպէս)։ Պարոն պրօֆ<եսսօրն> համբուրէ զիս և կին նորա կարկառեալ զշարմաղ ձեռս իւր, «յամենայն ամի տացէ մեզ տէր այսպէս սիրով սկսանիլ՝ զտարին մեր». և ելեալ բերէ ինձ զթաս մի գինի և քաղցրալենս ձեռամբ իւրով։ Ես ընկալեալ զայն, այն ինչ փութով կամիմ ելանել. (ես տեսի աստ, զի պրօֆեսսօրուհին տայր առն իւրում զհաշիլ խարճից իւրոյ)։ Պարոնն առ ի խաղս ասէ. «Չեմք ինչ շնորհակալ վասն այսպիսի կարճամիջոց գալըստեան ձերոյ». ծիծաղելով ինքնին ընդ այս։ Նոքա յորդորեն զմանուկն ասել ինձ նոյեպէս շնորհաւորութիւն. և նա թոթով լեզուաւմ արտասանէ զայս։ Աստի գնացի առ պրօֆ՝<եսսօր> Շմալց. կին նորա միայն էր ի տան և նա յեկեղեցւոջ. նա ընկալնու զիս նոյնպէս սիրով և յասելն իմ զշնորհաւորութիւն իմ, «զայն ցանկամ և ես ձեզ»։ Յետոյ դայ և պրօֆ <եսսօրն>, ամենևին ի սովորական հանդերձս, որպէս այլ ամենայն պրօֆեսսօրք. միմիայն տղայամիտք ղգեցեալ էին ղունիֆօրմ իւրեանց։ Ել նա նոյնպէս մատակարարեալ մեզ դինեաւ և քաղցրաւհնիօք, յետ իբրև ժամու ելանեմ արտաքս, կամելով գնալ առ պարոն պրօֆ <եսսօր> ստատսկիյ սովետնիկ Երդման։ Զնա ոչ դտանեմ ի տան, այլ փոքր դուսըտր նորա մատեալ առ իս, տուեալ զնազուք ձեռք իւր, շնորհաւորէ ինձ զնոր տարի։ Ես խնդրեմ մատուցանել հօր իւրում զիմս շնորհաւորութիւն։

Ի ճանապարհին, այն ինչ ելի աստէն, պատահիմ բարեկամին իմոյ պարոն Հագենի։ Նա քաղցրադէմ համբուրեալ զիս, «ես ո՛չ այլ ինչ ցանկամ ձեզ, բայց եթէ զգոյգս հայկազանց, զի եկեսցեն աստ», ո՜վ սուրբ ցանկութիւն, որ առաւել քան զօշարակ և զմեղր քաղցր թորեցսւ ինձ։ Յետ այսորիկ մտի առ բարեկամն իմ Վիդեման։ Այլ դու տես ինձ զզարմանալիս Ես գտի ղնա, զի պարապիլր Քաղվածելու սխալ՝ի թարգմանութեան լեզուին հնդկաց։ «Սիրելի բարեկամ իմ, բոլոր քաղաքն ի շարժման կայ ասեմ, և դուք պտրապիք տա կա լին». «ի կիր առնուլ պարտ է ասէ, ժամանակն»։ Եղբայրական համբոյր մեր կնքեալ նոյնպէս զշնորհաւորութիւն մեր, մեք խօսիլ սկսաք գայլ իրւսց. նա ածէ զիս ի մեծ դահլիճն, ուր հանդիպեալ քաղցր զոքանչի նորա, մատուցի զիմս շնորհաւորութիւն։ Ես ամաչելով ընդ երկար մնալ և հարցեալ ցՎիդեման վասն ամոլսնոյ իւրոյ, այն ինչ նա պատասխանէ անորոշ, ո չ դիտելով, թէ ի տան իցէ կամէի ելանել։ Եւ ով սիրալի բսրրւոց գերմանւոցւոց. չև առեալ զջինելն իմ, ելանեն խուճապով ամուսին նորա և մայր ամուսն օյ նորա ի միլս սենեկէ։ «Սիրելի Ապովեան, րնդէ*ր այդպէս փախչիք ի մէնջ, ընդէ՞ր թողուք զմեզ ի կարօ տութիւն», փոխադարձաբար ելանէր յերկոցունց բերանոց։ Ել մատեալ