փոքր ինչ, խնդրեմ ի նման՜է, զի ներեսցէ իւրայնոցն դու անուանել զիս, «զի ես ասեմ չե՛մ օտար ի տան ձերում»։ «Այո՛, չէ՛ք դուք օտար ի տան իմում, և եթէ ունիմ ես այժմ զերկուս կամ զերիս Հաւատարիմ բարեկամս, և դուք մի էք ի նոցանէ։ Այսմ և դուք հավատայք և վկայեք։ Այլ մեք բառիս դուք ո՛չինչ զանազանիմք զձեզ ի մէնջ, այլ մանաւանդ յարգեմք զձեզ, որում արժանի էք և դուք ո՛չ միայն ըստ հասակի կատարելութեան ձերոյ, այլ նաև ըստ աստիճանի ձերոյ, յորում դուք ծառայեցիք Հայրենեաց ձերոց և պարտիք ծառայել։ Թէև ազնիւ ցանկութիւն ձեր վասն օգտի Հայրենեաց ձերոց ետ ձեզ առժամանակ ինչ թողուլ զաստիճան ձեր և ուսանիլ աստ, զոր մակունք մեր ուսանին, այլ և այնպէս պատի ձեր և կոչման ձերոյ է միշտ ընդ ձեզ։ Ո՛չ ոք բառնայ զայն, ո՛չ ոք կարէ ժխտել զայն։ Ես վարիմ ընդ ձեզ իբրև ընդ առն կատարելոյ, որպէս և դուք յիրաւի իսկ էք, ո՛չ հայեցեալ ի գիտութիւնդ, այլ յաստիճան ձեր, և դուք անուանելով քաւ լիցի ինձ, եթէ այսու որոշել կամիցիմ զձեզ յիմայնոց,. որպէս և իմայինք։ Այս սովորութիւն դու անոսսնելն զմիմեանս ո՛չ այլ ինչ է, բայց եթէ խաբուսիկ վարագոյր3։ Շտուտենտք անուանեն զմի¬ մեանս դու ի սակս մ է կ թաս գինւոյ։ Այլ միմիայն այս սովորութիւն ի մեզ է։ Ի մեջ ընտանեաց՝ որք ի մանկութենէ սնեալք ընդ միմեանս, այնպէս կոչեն։ Ել այս բնաւոր իմն է ընտանեաց։ Ես պատկառիմ, զի ի ժամ ուսման իմոյ կոչեալ զոմանս դասակիցս դու, ի վերջոյ այժմ, տեսեալ զնոսա անարգս, վասն վատթար ընթացից իւրեանց, պարտիմ նոյնպէս դու կոչել, այլ լաւ էր բազում անգամ դուք անուանել զնոսա քան դոս: Չի՛ք իմ այնպէս հաւատարիմ բարեկամ, որպէս պրօֆ<եսսօր> էնգելհարդ, այլ մեք դուք անուանեմք զմիմեանս։ Ոազոլմք անուանեն զմիմեանս դու, իբրև բարեկամս, այլ սիրտ նոցա լի է թշնամութեամբ։ Մանաւանդ դուք փոքրաժամանակեաց էք աստ առ մեզ իբրև հիւր. և մեք մինչև ցայժմ դուք կոչեցաք զձեզ. այժմ անհնարին է փոխել զայս։ Հաւատացէ՚ք ի բանս իմ ճշմարտութեամբ, թէ ընդ մեզ ընդ ձեզ չի՛ք ինչ զանազանութիւն և դու և դուք են միևնոյն։ Ես գիտեմ, զի այս առաւել հարազատութեան ձերոյ է նշանակ յայտնելն ձեր ղայնպիսի փափագանս, այլ ես շնորհակալեալ, պարգևեմ ձեզ միլս անգամ զկոչմունս դոլք; Յայսմ մի՛ երկբայեսցի^ սիրտ ձեր» և այլն։
Ասացեալ զայս ամենայն հաստատութեամբ, կալեալ զձեռն իմ ամրապէս «եղիցի այսպէս, որպէս ասացի, և դուք հաւատացէք ի ճշմարտութիւն բանից իմոց»։ Ապա սրբէ զթոզս ինչ ի վերայ եախայի իմում։ Ի պատմելն իմ, թէ մադամ էշհոլց խնդրեաց յերեկեահն հատանել զգըիչս որդւոյ իւրոյ, նա ծիծաղի քաղցրութես/մբ «և այս իսկ են զարմանք, զի դուք զայդ ո՛չ գիտելով, պարտիք առնել զայն, այլ այս չո ւնի ինչ վնաս, զի ուսուցանելով զայլս, ուսանիմք և մեք»։ Ապա առեալ զգրիչ մի ցուցանէ ինձ զկերպ հատանելոյն և հարկադրէ զիս հատանել առ իւր: Գոհաբան սրտիւ վասն այսպիսի հայրենի խրատոլց նորա, յանձն արարեալ զիս նմա, ելանեմ անտի և գնամ առ քահանայն ռուսաց Սերգել, որ երեկին խնդրեաց յինէն գալ առ ինքն ի 4-րորդում ժամու։ Ի մտանելն իմ առ։