Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/126

Այս էջը սրբագրված է

նա, նա գայ ընդ առաջ սիրով, համբուրէ զիս և հրաւիրէ ի ներքս։ Ես գա ի անդ ղերիս դամս՝ որք յոտին կացետլ ողջունեն զիս։ Այլ ինձ ո՛չ սակաւ զարմանալի երևեցաւ, զի ինձ ցուցաւ տեղի նստիլ բարձր բան զդամս, չորս ցաւեցայ յոյժ, և այն մերձ սեղանոյն, յորում եդեալ կային ամանք ինչ հանդերձ մրգոք և քաղցրաւեն ի օք։ Ղեռ ոչ սկսեալ խօսիլ ինչ, քահանայն մատուց անէ ինձ ճաշւսկել ի մրգեղինաց։ Ես շնորհակալութեամբ րնկալայ զայն և կին նորտ իսկոյն բերէ զիս զկոֆէ։ Տաւեցայ և յայսմ, ղի յարդ ամուսնութեան չէր այնքան, զի այս պա ւո ուական դամ մ ատակարարէր զմեզ։ Ես մերձեցեալ առ կին հայր Պետրի, հարցանեմ վասն ատամնացավ նորա, և նա պատմէ ինձ զհանդարտիլ ցաւոյն։ Աստէն սկսանիմք զզանաղան զըոյցս, վասն աշխարհին մերոյ, վասն եղանակի նորա, վասն պտղոց նորա, վասն ազգաց նորաճ զորոց ի պատմելն իմ մեծ բաւականութիւն լինէր պատուական դամից։ Եին նորա կրկին ելանէ և բաժանէ զմիրդս դամից և մեզ և քահանայն նստի ի միւս կողման սեղանոյն, և դամք ամենևին անգործ։ Յայսմ միջոցի մտանէ ի ժողով մեր և կին տիրացւի ռուսաց նա նախ խաչակնքեալ զերեսս իւր երիցս անգամ, ապա մերձենայ առ դամս և նոքա համբուրեն զմիմեանսէ Ես խօսիմ գերմ<անելւէն> ընդ միոյ ի դամիցս, որ խօսէր յոյժ մաքուր, գոլով ծնեալ ի մեջ գերմ<անացւոց>։ Նա համարի զիս ռուս, վասն նմանութեա ն իմոյ ընդ ռուսաց։ Այլ դամք քրթմնջին մեկուսի ի միւսում կողման տան։ Ե վախճանի սկսանին բերել զթուղթս խաղաց և հրաւիրեն զիս ևս խաղալ ընդ դամից այլ ես, ըստ մասին, վասն ո՛չ գիաելոյ իմ զայն խաղ, և ըստ մասին կամելով շուտով ելանել, խնդրեմ զներումն. Հայր քահանայն <<այս միայն աս է, զուարճութիւն մեր, և դուք ընդէ ր ո՛չ կամիք ուսանիլ>>։ Ես հարցանեմ զքահանայն, թէ ունի նա արդեօք ծանօթութիւն րնդ ումեք ի գերմ<անացի> պրսֆեսսօրաց։ Եւ ի զարմանս ինձ, նա պատասխանԼ ոշ, <<վասն զի ասէ, օտարազգի են նոքա>>։ Դարձեալ հարցանեմ. ունի թղթագրութիւն ընդ եպիսկոպոսի իլրեանց <<բարեկամութեամբ թղթակցութիւն ոչ, այլ պաշտօնական յաճախ>>։ <<Ընդէ՛ր այս», <<վասն զի բարձրագոյն է աստիճան նորա» ասէ։ Ել միթէ աստիճան խլէ զմարդկու֊ թիւնն։ Յայսմ անկան ի միտ իմ և. մերայինք։ Ես ո՛չ կամելով խափանել զխաղ պա տ ուական դամաղս և խորհելով, թէ գուցէ և հայր քահանայն խաղալոց է ընդ նոսա, խնդրեմ ներումն և յելանելն իմ, զպատուական դամքն տան ինձ նոյնպէս զպատիլս, ելանելով յոտին։ Հայր քահանայն Սերգէյ սիրով խնդրէ հաճախ գալ առ նա և գայ ընդ իս մինչև ի դուռն, ցաւելովէ ղի այնպէս փութով ելի։

Կիւր<ակէ>․ 1832 4. յունվարի։ Իրգենզոն

Ուսուցիչն իմ Երգենզոն այր հեզաբարոյ։ Ի նոր տարւոջ ի գնալն իմ առ նա, խնդրեաց յայսմ երեկոյի գնալ առ ինքն։ Ես լնուլ կամելով զայս խնդիր նորա, գամ առ նա։ Ի մտանելն իմ ի սենեակն, ուր որդեգիրք նորա ուսանէին, ոմանք ի մանկանցս տեսեալ զիս, վազեն առ նա և նա իսկոյն գայ ընդ առաջ իմ և կալեալ զձեռանէ իմմէ, հրաւիրէ ի ներքս։ Արդէն իսկ եդեալ լուսածաղիկ ամուսնոյ նորա զպարագայս թէյի ի վերայ