Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/128

Այս էջը սրբագրված է

րարն իմ. «Հայքն ստեա՞լ են, հակառակ երդման»։ Րուդոլֆ. «այսպէս վատթա՞ր են հայք»։ Եւ զի՞նչ, եթէ այլ ազգ իցէր ի տեղի բարերարին իմոյ, զի՞նչ ասէր նա ինձ զայս բան, ո՛չ ի դէմս հարկանէր ինձ զայս տմարդութիւն։ Այլ ո՛չ նա, և ո՛չ բարերարուհին իմ խօսեցան ինչ վատ, այլ մանաւանդ յուսագրեն զիս մի ցաւիլ փսոն այսպիսի անգիտութեան նոցա։ /Եւ յայն հարցումն Րուդոլֆի տե՛ս զի՞նչ պատասխանէ բարերարն իմ։ «Սիրելի իմ Րուդոլֆ, չե՛ն նոքա արք վատթարք, այլ ընդհակառակն բարի, ողորմելի, անմեղութիւն նոցա և անգիտութիւն տայ նոցա առնել զայս։ Նոքա չե՛ն կրթեալ ի մանկութենէ որպէս մեք, ոչ ուսեալ զկրօնս, վասն որոյ և ներելի է նոցա։ Ես ո՛չ տամ նոցա այս ի մեղս, այլ չար անձանց ոմանց՝ որք այսպէս խանգարեն զողորմելի ազգս այս։ Եւ յիս դարձեալ՝ «մի՛ վշտանայք [1] սիրելի իմ յայս, աստուած հոգասցէ և վասն ազգի ձերոյ և տացէ նոցա երբեմն ոլղղիլ և կարգաւորիլ։ Յանկիրթ անձանց չէ պարտ վշտանալ, այլ մանաւանդ ներել նոցա», և այլն։ Յիւլիէ տայ ինձ կայֆայ, այլ ինձ լալ էր յայսմ պահու մահադեղ ընդունիլ ի տեղի կայֆայի։

Տիկինն էշհոլց և մանուկն նորա

Աստի եկեալ ի տուն սկսայ ձեռն արկանել պարապման իմոյ։ Յետ սուղ ինչ պահու եմուտ առ իս իննամեայ պարկեշտ մանուկն էշհոլց. «Մայրն իմ խնդրէ յայսմ երեկոյի ընդ մեզ վայելել զթէյ»։ Ես շնորհակալիմ. ի խնդրելն իմ մանուկն ամաչի նստիլ ընդ իս։ Ի 5-րորդում ժամու գնամ առ մայր նորա, նա բարևեալ զիս[2], հրաւիրէ նստիլ առ իւր։ հարցանէ նոյնպէս վասն ընտանեւսց իմոց, և թէ ունի՞մ արդեօք զկարոտութիւն հայրենեաց։ «Յայտնի է ձեզ, ասեմ, տիրուհի իմ, զի չի՛ք ինչ քաղցր քան զհայրենին, այլ աստ առ ձեզ ես աւելի գտանեմ շնորհս և այս տայ ինձ հանդուրժել»։ Նա հարցանէ, թէ ունի՞մ արդեօք ծնօղս, և ի պատասխանելն իմ «այո» նա ցաւադին հայեցեալ յիս, լի արտասուօք՝ կամելով այնու ազնուահոգի տիկինն ասել ինձ, թէ զի ա՞րդ դժուարին լինի ինձ պանդխտութիւնս։ Նա յանձն առնէ ինձ զմանուկն Րուդոլֆ, ուսուցանել նմա ռուս<երէն>, խաղալ ընդ նմա, գնալ ի զբօսանս։ Եւ մանուկն ընթեռնոյր արդէն իսկ գերմ<աներէն> անսխալ, ֆրանց<երէ>ն, լատ<իներէն>, ռուս<երէն>, յուն<արէն>, և գրէր պատուական։ Նա կարէ վասն մանկանն իւրոյ զտետրակս։ Աստ գայ և բարերարն իմ, և սիրով մտեալ առ նոսա, նստի մերձ իմ, խօսի ընդ նոստ քաղցրութեամբ, և առ իս դարձեալ, «այժմ դուք եղեալ էք այր նշանաւոր, պարտ է, որ ի տեսութիւն կամի գալ ձեզ, կանոնաւոր գալ»։ Ըմպեալ զթաս մի թէյ, նա ելանէ և ընդ իս գայ մտանէ ի սենեակ իմ։ Տեսեալ ղկարգադրութիւնն ուրախանայ։ Ցել անելն նորա, ես գնացեալ առ տիկին, ըմպեալ զթէյ իմ, խօսիմ ըեդ նմա ի պահ ինչ։ Նա խնդրէ յառաւօտուն առ ինքն ճաշել և առաքէ ընդ իս յելանելն իմ զմանուկն իւր, զի փոքր ինչ թարգմանեսցէ ռուս<երէն>։ Այլ դու տես ինձ ասա, զմատաւլ ջերմ հոգի մանկանն. նա բերէ ընդ իւր

  1. [սիրելի]
  2. [բնադրում զայս]