Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/129

Այս էջը սրբագրված է

զաման մի լի քաղցրաւենիօք և պարկեշտ դիմոք հայեցեալ յիս, «խնդրեմ ընդունիլ զայս»։ Ես պատասխանիմ, «ինչ պա՛րտ է մանաւանդ այսպիսեօք շահիլ զձեզ». «ո՛չ» պատասխանէ, դուք օտարական էք ասէ, և չի՛ք ոք ձեզ բարեկամ աստ»։ Ո՜վ քաղցր հոգի գերմ<անացւոց>։՛Կա նստեալ առ իս, սկսանի թարգմանել, երբեմն բանալով ինքնին զբառարանս, երբեմն հարց անելով ցիս։ Եւ արտագրէ զբառսն ի տետրակի, զորս ո՛չ հասկանայ ռուս <երեն> և գերմ<աներեն>. և ի պարապիլն՝ «խնդրեմ, ասէ, զի մի այդչափ աշխատ լինիլ, ես խափան լինիմ գործոյ ձերոյ», և կամի ելանել և ես թոյլ տամ մանկանն առ ի [1]ապահովութիւն 1832 6 յունվարի։

Յայսմ առաւօտու ուղևորեցաւ սիրելին իմ Վիդեման. ես գնացի առ նա. նախ քան զուղևորիլ իւր, պահ ինչ [2]խօսեցաք ընդ միմեանս։ Ես առի ցաւագին զհրաժարականն իմ։ Համբուրեալ զձեռս ամուսնոյ նորա և նա զիմ զերեսս, ասեմ. «պահպանեա՛ զիս ի քաղցր յիշատկութեան ձերում». և նա զնոյն երկրորդեալ արտասուաթոր աչօք։ Ապա եկեալ ի սենեակ սիրելոյն իմոյ, համբուրեալ զնա ջերմագին։ «Սուղ են միջոցք լինելոյ ձեր աստ, այլ բարեկամութիւն մեր եղիցի երկայն»։

Առ տիկինն Էշհոլց

Այսօր հրաւիրեալ էի առ տիկինն Էշհոլց ի սեղան։ Ի 1֊րորդում ժամու գնացի առ նա. նա նստեալ ի ներքսասենեկին իւրում գրէր։ Տիկինն Ֆիքս եկն ընդ առաջ իմ սիրով։ Ես ցուցի նմա զգրեանս հայ<ոց> և պարսկ<աց>. նա հալանի առաւել ի հայերէն. և ցուցանէ ինձ զչինացուց տառաձևս, որոց տառքն նոյնպէս զայնպիսի ձևս պարունակեն, որովք կարելի է խաղալ։ Առ այս գոն և մասունք ինչ ոսկրեայ, որովք ի խաղալն պարտ է ունիլ զհմտութիւն բաղկացուցանել զզանազան ձևն։ Մեք խաղացաք ընդ միմեանս փոքր ինչ։ Յետ այսորիկ ել և տիկինն Էշհոլց միշտ ի սգոյ հանդերձս։ Ի տան նորա առաւել քարշէր զզարմանս իմ ծառ մի պատատուկ, որ եդեալ ի լուսամտի, ճիւղք նորա բարձրացեալ, տարածեալ կային զբոլոր որմովն[3]։ Մեք հրաւիրեցաք ի սեղան, և տիկին էշհոլց բաժանէ զկերակուրն։ Ի կանգնելն իմ առ սեղանով, տիկինն հայեցեալ ի դէմս իմ համեստագին, և համարելով, թէ ես աղօթս ինչ ունիմ ասել, մնա լռին զա մանն ի ձեռին ոչ ածեալ զկերակուրն։ Ես նկատեալ զայս և ո՛չ կամեցեալ աշխատ առնել զտիկինն, նստիմ, և նա ևս և ամեննեքեան։ Պատուական կերակուր մրգեղէն և խորոված հալոլ։ Նոքա պատմեն ինձ վասն ճանապարհորդութեան իւրեանց ի Գերմանիայ։ Ռուդոլֆ կամի գնել զձի մի, իսկ մայրն՝ «եթէ վաստակեսցիս դու զայնքան դրամս, ես գներից քեզ սիրելի որդեակ իմ»։ Յետ սեղանոյն ես խաղամ ընդ Ռուդոլֆին զխաղ ինչ։

Առ պարոն պրօ<ֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>

Ես ո՛չ գտի զնա ի տան ի 5-րորղում ժամու, այն ինչ գնացի անդ առնուլ զդասս իմ։ Ամուսին նորա, որ նստեալ առ սեղանովն ընթեռնոյր։

  1. [ապա<հովութւն>]
  2. ժամս ինչ=պահ ինչ
  3. բնագրում՝ որմոովն