սօրն> խնդրէ ո՛չ աշխատ լինիլ նմա այսպէս։ Ելեալ ի տանէ նա հարցանէ ինձ, թէ յո՞ր կողմն իցէ ճանապարհն իմ, ես ցուցեալ նմա ասեմ, «ինձ պատիւ համարիմ փոքր ինչ ճանապարհորդակից լինիլ ձեզ»։ «Վասն իմ մի՛ կրէք զաշխատանս» ասէ։ Ես գնացեալ ընդ նմա մինչև ի դուռն պրօֆ<եսսօր> Եշէ, նա ի վեր առեալ զգդակ իւր շնորհակալի. «այս մեծ էր, զոր ցուցիք ինձ»։
Պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>դայ առ իս։ 1832. 6 <յունվարի>։
Յառաւօտուն ջրօրհնեաց, յետ գալոյ իմոյ ի տուն յեկեղեցւոյն, եկն յանկարծ առ իս պարոն պրօֆ‹եսսօր> Ֆրիդ‹լէնդէր>։ Ես րնթացեալ ընդ առաջ նորա և խնդրեցին ներումն մի՛ այնչափ աշխատ լինիլ վասն իմ։ «Սէր քո ստիպէ զիս միշտ գալ առ ձեզ և այժմ մանաւանդ եկի խնդրել զներումն վասն ո′չ լինելոյ իմոյ յերեկ յերեկոյին ի տան, մի զչարի′ք առ այս, զի ես այսպէս աշխատ առնեմ զձեզ»։ Ես աղաչեմ մի՛ այսպէս ամօթապարտ/կացուցանել զիս։ Նա հայեցեալ ի կարգ իմոյ, ուրախացեալ ասէ, «բաւակա՞ն էք այժմ սենեակաւ ձերով»։ «Աւելի քան զիմս արժանաւորութիւն»։ «Վասն այսորիկ ևս պարտիք զբարի Պարրօտէն շնորհակալ լինիլ»։ Ո՜վ հաւատարիմ սրտիս առ միմեանս։ Նա տեսեալ զգրատուն իմ խնդար Եւ յետ սուղ միջոցի ելանէ։ Յերեկոյին ի լինելն իմ առ նա ի դասառութեան մթնի, և նա խնդրէ յինէն ասել տալ նմա ճրագ և ջուր։ Ես մտեալ ի տուն, գտի զքաղցր դուստր պարոն պրօֆ<եսսօր>Երդմանի, զի խաղայր ընդ Ջորջիին և ընդ թուլայի նորա. ես խնդայի ի տեսանելն գնա և առեալ զձեռն նորա հարցանեմ զառողջութենէ նորա և ծնողաց նորա։ Նա համեստութեամբ շնորհակալեալ, պատմէ զառողջութենէ նոցա։ Ի տանելն իմ զջուր առ պարոն պրօֆ<եսսօր> «ա՜խ, սիրելի իմ, միթէ յայս սակս խնդրեցի զձեզ, զի այդպէս աշխատ լինիցիք, շնորհակալիմ զշնորհաց ձերոց». և առ ի զուարճախօսութիւն ասէ. «ես ըմպեցից զայս յառողջութիւն ձեր»։ Այսօր յետ ճաշուն դնացեալ էին նոքա սահնակաւ ի զբօսնոլլ և ի պատմելն պարոն պրօֆեսսօրին զլինելն իւր առ իս, ասէ ամուսին նորա. «Պատրա՛ստ լերուք, զի ես եկից աո ձեզ երբևիցէ առ ի տեսանել զկարգ տան ձերոյ, այնպէս կարգեցէ՛ք, զի հաւանեցայց»։ Պատասխանիմ. «ես չեմ արժանի գալստեան ձերոյ ողորմած տիրուհի իմ»։ Նոքա խնդան ընդ այս և ծիծաղին։
7 յունվարի 1832։ Տարեվաճառ։ Jahrmarkt:
Այսօր բացան ամենայն վաճառելիք սւարեվաճառաց։ Վաճառականք զանազան վաճառօք և ապրանօք եկին յամենայն կողմանց։ Խնդութիւն էր տեսանել, թէ զիա՞րդ զչքնադ տիկնայք գերմ<անացւոց> զոյգ առ զոյգ մտանէին և ելանէին յամենայն վաճառանոցս զնեալ զհարկաւորս։ Արք հազիլ գային ի վաճառարկութիւն մանաւանղ ի կողմանէ գիտնական անձանց։ Ել անոյշ եղանակ գոլով, բազումք ընդ ընտանեաց իւրեանց զրոսնան սահնակաւ սկսեալ ի 11 ժամէ մինչև. 1 ժամն։ Ի 12-րորդում ժամու եկն առ իս պատոսսկան տիկինն էշհոլց և խնդրեաց գնալ ի զբօսանս ընդ սիրելի որդւոյ իւրում Րուդոլֆի։ Ես ընկալայ զայս յառաջարկութիւն