Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/132

Այս էջը սրբագրված է

քաղցրութեամբ։ Գորովագութ մայրն զգեցուցետլ զորդի իւր, պատուիրէ գալ ընդ իս։ Ելանելն մեր ի տանէ, հարցի ցմանուկն վասն այսօրեան աշխատութեան. «այսօր զերես մի ֆռանց<երէն> թարգմանեցի» ասէ։ Նա վազէ ուր զսառոյց տեսանէ և սոթէ ի վեր այ նորա։ Սակալ մի հեռացեալ ի տանէ մերձ հրապարակին և խորհրդնոցին պատահին մեզ ընտանիք գեներալ Քնորինգի, հանդերձ մանկամբ իւրեանց։ Նոքա տեսեալ զմանոմլն էշհոլց, իսկոյն կամէին ի վեր առնուլ ի սահնակ իւրեանց, այլ մանուկն առեալ զգտակ իւր, գլուխ բերեալ նոցա, շնորհակալի, ո՛չ կամելով թողուլ զիս միայնակ։ Նորա ստիպեն գնա, այլ նա պարկեշտութեամբ բացասէ։ Յայսմ էջ ի սահնակէն մանուկն նոցա, թէ ո՛չ սխալիմ ութամեայ, և առեալ զձեռանէ էշհոլցին գան ընդ իս։ Ես յուշ եղի, թէ զի՞նշ խօսիցին մանկունքս։ Էշհոլց ընդ հեռանալն մեր փոքր ինչ հարցանէ. «որքան թարգմանութիւն արարիր այսօր ֆրանց<երենէ>». նա պատասխանէ «ըստ բաւականին», «լատին<երենէ>», «և այս ևս ըստ բալականին»։ Եւ նա զնոյն նմա հարցանէ։ Նա փոքրահասակ գոլով, կամի խաղալ, այլ էջՀոլցն արգելէ նմա պարկեշտ մնար:Մերձ եկեղեցւոյն գերմ<անացւոց> բնակէր տատն մանկանն էշհոլցի, որ հիւանդ էր։ Ի մերձենալն մեր անդ, նա մտանէ ի տեսութիւն նորա և մեք երկոքին մնտմք արտաքոյ։ Մանուկն, որ մնաց ընդ իս ցուցանէ ինձ զդրամս իւր. «որքա՞ն դրամս ունիք» հարզանեմ. «5 ռուբլի». «այլ այս սակաւ է և խաղալիք ինչ».«րորքա՞ն դրամս տաս դու յաւուրն» կրկին հարցանեմ. «սովորաբար մեկ ռուբլի և այն վասն մրգեղինաց»։ Ես վասն բոլոր / հարկալորութեանց իմոյ և վատնէի զջրն մեկ ռուբլի։ Յելանելն էշհոլցի, պատահի մեզ պարոն պր<եսսօր> Վալտէր, և գլուխ տուեալ մեզ, հարցանէ զմեղ զողջութենէ մերմէ և փոքր ինչ գայ ընդ մեզ։ Ես ի բոլոր ընթացս կայի յապուշ կրթետլ վասն սիրալից րնկերութեան և զհոսանաց այսոցիկ մանկանց։ Ձեոնաբռնեալ երթային ընդ միմեանս պարկեշտութեամբ և սիրով և յամենայնի զուարթ։ Պատահեալ հացարարի միում, գնէ մանուկն Քնորինգ զսպիտակահացս, այլ էշհոլց արգելէ նմա վասն այնպիսի իրաց մի տալ դրամս ընդ վայր։ Այլ նա ո՛չ անսացեալ գնէ, և տայ զմասն ինչ էշհոլցին։ Չափասէր մանուկն առեալ սակաւ ինչ յայնմանէ, զաւելորդն դարձուցանէ նմա. «ո՛չ կտրեմ ես ուտել զայսքանս» ասելով, այլ ի բռնադատելն նորա, նա արկանէ ի ճանապարհին, և մանուկն առեալ զայս, յանցանելն ընդ այն աղքատի միոյ, տայ նմա ղայն։ Էշհոլց՝ «իրաւամբ արարեր զայդ» ասէ։ Երթեալ փոքր ինչ ևս յառաջ, պատահի և այլ մանուկ և նա նոյնպէո սիրով խառնեալ ընդ նոսա, կամի գալ ի զբոսնուլ։ Ինձ անագան գոլով, դառնամ ի տուն և մանկունքն երթան ի պահ մի ևս ւսյնպէս զրօսնուլ։ Ի ճանապարհին ասէ մանուկն Քնորիգ՝ «Երանի թէ կարող անայի զբոլոր քաղաքս գնել». էշհոլց հարցանէ.«Զի՞նչ առնէիր յայնժամ». «Առեալ զբոլոր գանձս, վարէի զամենայն բնակիչս ի բաց». «Այդ անիրաւություն լինէր, պատասխանէ էշհոլց. րնդհակա