Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/138

Այս էջը սրբագրված է

յայսմ նուագի պարգևել ձեզ զբիլէթ իմ, և եթէ հաճոյ են ձեզ, խնդրեմ ընդ քեռորդւոյ իմոյ դնալ անդ»։ Զալս թէև բարերարն իմ ևս խոստացաւ ինձ այսօր, այլ ես ո՛չ եղէ կամաւոր, բայց յայսմ ո՛չ յետս դարձուցեալ զյառաջադրութիւն նորա, շնորհակալեալ լոռի զբիլէթն։ Նա տարեալ ի ներքս, խնդրէ ըմպել ընդ իւր և թէյ։ Անդ կային և երկու պաստոր ևս, որոց առաջի կացուցանէ զիս բանիւս. «Ահա պատանի հայկազունն, որ աստ բնակի առ մեզ վասն ուսանելոյ աստ»։ Նոքա ելեալ իսկոյն ի տեղւոջէ, գլուխ բերեալ ուրախանան իւրաքանլիւր ոք ի տեսանելն զիս։ Ըմսլեալ զթաս մի թէյ, ելանեմ ընդ քեռորդւոյ պրօֆեսսօրին, այլ կամելով և զՌուդոլֆն իմ առնուլ ընդ իս, ես գամ ի տուն իմ և մտեալ առ պրօֆեսսօրուհին էշհոլց, յայտնեմ զկամս իմ։ Նա յանբալ խնդոլթենէն շնորհսկալեալ բազմիցս, զգեցուցանէ վաղվաղակի զմանուկ իւր, որ նոյնպէս խայտար ի խնդութենէն, և դնէ ընդ իս, տալով որդւոյ իւրում ռուբլի վասն տեսարանին։ Ի պատեհ ժամանակի հասաք մեք անդ, այլ տունն չի էր հանդիսականօք, ըստ մեծի մասին դամք և պրօֆեսսօրք՝ որոց առաջինքն նստեալ կային քան զամենայն առաջոյ։ Զարդարեսլք իբրև լուսեղէն, մերձ ղրան ո՛չ դտեալ զյարմար տեղիս, մեք դարձաք յաջակողմն սենեկին, ուր էին նոյնպէս պրօֆ<եսսօր> Քրուզէ, պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> և այչք։ Նոքա տեսեալ զիս խնդան, այլ իմ Րուդոլֆ գայ ընդ իս միշտ։ Բազում պրօֆեսսօրք կային ի ղրան, ընդ որս և պատուական պրօֆ<եսսրհ> Երդման։ Կին նորա հոգայ զամենայն պատրաստութիւնս խաղուց։ Ամենեքեան նստեալ կարգալ, զրուցեն ի միջոց ինչ ընդ միմեանս։ Այլ ո՛րպիսի հանղւսրտութիւն, որպիսի գեղեցիկ դամք, ո՛չ կարեմ պատմել։ Աոաջոյ իմ նստեալ կայր նոյնպէս և չքնաղ դամ մի, բաց սպիտակափայլ ուսովքն և ուտէ զխնձորս։ Սանդր մի անկաւ ի գլխոյ նորա, զորս իսկոյն ի վեր առեալ պրօֆ<եսսօր> Քրուզեն, տայ նմա քազաքավարութեամբ։

Ժամս ինչ այսպէս դադարեալ, սկսանի մուզիկն. ապա վերացեալ վարագոյրն, կանգնի մի ի խաղացողացն և ասէ զփոքր ինչ ճառ ինչ, յոյժ արուեստաւոր։ Սոյն այս գիտնական եցոլց առաւելապէս ի խաղս զբաղում զուարճութիւնս. Անքէ անուն նորա։ Զառաջինն ներկայանան ծառայ ե կին նորա. Քրաուզէ և դուստր պրօֆ<եսսօր> Շմալցի։ Նոքա խոոին վասն մաքուր պահպանելսյ զկարգ տան, ապտ զայ սափրիչն Անքէ և խօսի երկար ընդ երկոցունցն յոյժ ծիծաղելի։

Յաւարտելն առաջին մասին փակի վարագուրն և հանդիսականք սկսանին նոյնսլէս զրուցել։ Յետ միջոցի վերանալ վարագոյրն և երեք ուսումնականը կանդնեալ ի վերայ սեղանոյն, երգեն քաղցր, և այլ ոմն խաղալ ընդ կլավիրն։ Յետ երգոյն փակի միւսանգամ վարագոյրն, և ի վեբանալ վարագուրին գալ միւս մասն։

Յետ աւարտի խաղուցն յամենայն նուագի միշտ ծափահարեն տեսականք առ ի ցուցանել զհաճութիւն իւրեանց։ Ի վախճանի յելանելն իմ մատեալ առ բարերարուհին իմ, ողջունեալ նմա, բերեմ նմա զշինել իւր, նոյնպէս և Յիւլիին։ Նոքա շնորհակալին յոլժ։ Ես գտեալ և զիրո իմ և Րուդոլֆին, երթամք ի տուն, այլ մանուկն ազնիւ հարցանէ. «Մայրն իմ,