Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/19

Այս էջը սրբագրված է

1831, 20 օգոստոսի։ Յետ ճաշելոյ առ բարերարին իմոյ, սկսայ զգաս իմ։ Ի կամիլն իմ գնալ ի տուն, մտեալ ի փոքրիկ սենեակ իւր եբեր վասն իմ զքանի մի հատ խնձորս, նա պատուիրեաց ինձ չուտել զկնի կաֆէին։

22, Յաւուր աթոռակալութեան Ն<որին> Կ<այսերական> Մ<եծութեան> ծնաւ փոքրն Պարրօտ․ այսօր եղև հանդէս ի մէջ մեծ դահլճին համալսարանի․ բարերարն իմ ինքն խօսեաց ճառս ինչ վասն հանդիսի աւուր. այլ բովանդակ միտք բտնիցն էր վասն մեծամեծ գործոց հանգուցեալ ռեքտորին։ Ի 5-երորդում ժամու գնացեալ առ պր<օֆեսօր> Ֆրիդլէնդէր, առնուլ զգաս իմ․ ի մտանելն իմ յառաջնասենեակ նորա ետ ինձ աւետիս. «Գտե՞ս, ասԷ, զի Պարրօտն հայր է եղեալ», ես ցուցի զանգիտանալն իմ զայնմանէ․ ի լսելն իմ, իսկոյն թողի զգաս իմ և ուրախութեամբ ընթացեալ ի տուն բարերարին իմոյ ետու զաւետիս իմ. նա երևեցւ ինձ յոյժ զուարթամիտ յայս աւետաբերութեան իմ, և մատոյց ինձ զքաղցրաւենիս. «վասն նորոգ ծննդեան որդւոյ իմոյ ասէ պա՛րտ է մեզ քա ղցրանալ և օրհնել զպարգևողն նորա»։ Տուն նորա իր ամենևին մաքրեալ և բարերարն իմ ինքնին հոգայր զամենայն տնային կառավարութիւնս և սպասաւորութիւնս ։ Ի հարցանելն իմ ընդէ՞ր ո՛չ ծառայից իւրոց հրամայի առնել կամ զի ինձ հրամայեսցէ առնել. «Ինձ ուրախութիւն ի, ասէ, մեծ ի տան իմում ծառայել»։

Զաւուրս տասն և չորս ո՛չ կարացի տեսանել զամուսին նորա. ես կամէի յայսմ միջոցի ի պահոց աւուրս ո՛չ գնալ առ նա, մտածելով, զի ո՛չ ոք հոգայ վասն իմ զպահոց կերակուրս, այլ բարերարն իմ յառաջին աւուր նկատեալ զայն, յերկրորդ անգամ յղեաց առ իս զմի ի ծառայից իւրոց գնալ առ ինքն։ Իբրև եկն ի տուն, «կարծեցի՞ք, ասէ, թէ ո՛չ ոք հոգայ վասն ձեր զկերակուրս, ես և յառաջին աւուր ետու հոգալ»։ Բազմիցս խնդրեցի մի լինիլ աշխատ այնքան վասն իմ. «ես առնեմ, ասէ, զայս ուրախութեամբ սրտի, առ յապագայ յիշատակ»։

24. Յետ աւարտելոյ զգասն իմ առ պր<օֆեսսոր> Ֆրի<դլէնդէրի> մտաք ի տուն ըմպել ղթէյ։ Բարեպաշտ ամուսին նորա, այն ինչ կամէի գնալ արտաքս, բերեալ ի մէջ եաղլուխի միոջ զ15 հատ խնձորս, ասէ. «քաղեալ զամենայն պտուղ ի փոքր այգւոյ մերմէ, զայս ի բաժին ձեզ կամիմ տալ, թէ և փոքր, այլ դուք մի՛ հայեսջիք ի փոքրութիւն»։ Ես կամէի առ այս համբուրել զբարեբաշխ ձեռն նորա, այլ նա հրաժարեալ յայսմանէ՝ «Ես չեմ արժանի այսքան պատուոյ և անգլիացի գոլով օտար ի ինձ այգ սովորութիւն»։ Այն ինչ զամօթի հարեալ դժուարութեամբ կամէի առնուլ զայն, ազնուական պր<օֆեսսոր> ի միոյ կողմանէ, ամուսին նորա ի միւսոյ, ոմն ի ծոց իմ արկանէր և ոմն ի գրպանս իմ դնէր, ո՛չ