Պարկեշտ խնդութեամբ հայեցեալ յիս կոչեաց առ ինքն, անպատմելի խնդութեամբ դեմեալ առ նա սկսայ համբուրել զձեռս նորա։ «Ամուսին իմ. ասէ, պատմեալ է ինձ զխնդակցութիւն ձեր վասն նորածին զաւակի իմոյ, տէր օրհնեսցէ զձեզ և զնա»։ «Ուրախութեան որդիս ծնար վասն իմ» ասեմ, այժմ ես ուրախ եղից ի տան ձերում»։ Նա ո՛չ այնպէս դիւրաւ մեծանայ, զի ուրախասցես ի վեր այ նորա։ Ի բազում խնդութիւն իմ, ո՛չ կամէր ննջել մանուկն։ Բարեր«արն» առեալ զնա ի ձեռս, ասէ զմանուկն իւր «տեսանե՞ս զբարեկամ քո, քաղցրիկ զաւակ իմ, այս բարեկամ քո է, բարեկամ մեծ, սիրեա՛ զնա, զի նա սիրէ զքեզ» և այլն։
8. Առ բազում խնդութիւն սրտիս եկն այսօր ի քաղաքս բարեկամն իմ պարոն Հա դենն։ Ի 6-երորդում ժամու գնացի առ նա։ Նա փարեալ զինև՝ եհարց զողջութենէ իմմէ։ Նոյնպէս որդիք նորա մի առ մի փարեալ զինև՝ Հրարմէնիէր, լիրեր արմէնիէր» ելանէր ի բերանոյ ի բերան, զքանի մի թուզս տարայ ընդ իս, զայն բաժանեցի երեխայիցն։ Յետ փոքր ինչ վայրկենի միոյ եկն և ամուսին նորա, նա համբուրեալ զերեսս իմ և ես զձեռս նորա եհարց բազում քաղցրութեամբ զամենայն դրութենէ իմմէ, «բազում անգամ մտաբերեալ եմք զձեզ ասէ, և ամենայն ազդականք մեր անծանոթաբար այնպէս սիրահարեալ զքևօք, մինչև խնդրեն տեսանել զձեզ, նոքա բազմիցս հարցին, խ ն դ ր ե ց ի ն, զի պատմեսցուք նոցա զձև ձեր, այլ անդ ո՛չ գոյր նման ոք ձեզ, զի կարողանայք լնուլ զխնդիր նորա» և այլն։
10. Ի 10-երորդում ժամու առաւօտուն եկն առ իս ծառայ պարոն պր«օֆեսսօր» Երդմանին հրաւիրեալ առ տէր իւր յառաջին ժամու աւուրն գնացի առ նա։ Ի մտանելն իմ ի տուն գտի զբաղում հրաւիրականս, յոտին կացեալ ամենեցուն ողջույն ետուն ինձ, կին նորա առաւելապէս եհարց զորպիսութենէ իմմէ, ազնուական անձինք գրաֆ1 բազում որգիք գրաֆք բազում որգիք գրաֆք վետխինստելն և մեծ աստիճանտւոր մի էին հրաւիրեալք նորա, նոյնպէս երկու եղրայրք յոյնք եկեալ ի Յունաստանէ առ ի ուսանիլ և անգլիացի մի, իբրև ժամս կէս զրուցէին նոքսւ ընդ միմեանս, է զի ֆրանցուզերէն և զի յունարէն և է զի ռուսերէն, ես համարէի, թէ գոնէ այսոքիկ յոյնք կարելի է թէ խօսիցեն տաճկերէն, կարօտ գոլով լսել գէթ զբարբառ աշխարհին մերոյ, այլ գտի զնոսա ամենևին անտեղեակս։ Յետ իբրև կէս ժամու եկն և պարոն պրօֆեսսօրն, նա առհասարակ ուրոյն ուրոյն սկսալ հարցանել զորպիսութիւն մեր, և ինձ մանաւանդ ի տան մերոյ, վասն պատրաստութեանց և ձեռնարկութեանց իմոց, «սա է հայկազն, յան դիման կացուցեալ աստի՜հանաւորին, պարոն պր«օֆեսսօր»Երդման ասէ, որ ընդ պարոն պր2«օֆեսսօր» Պարրօտի Արարտտ ել և այժմ արքունի հրամանաւ ուսանի աստ։ Յընթացս ութն ամսոց ուսեալ է սորա զլեզուն դեր«մաներէն» և այժմ խօսի իբրև զմի ոք ի մէնջ», աս֊ տիճանաւորն բազում քաղցրութեամբ եցոյց ինձ զբարեհաճութիւն իր ուրախ լեալ, զի նա ծանօթացալ ընդ իս։ Նա եհարց բազում ինչ վասն