Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/22

Այս էջը սրբագրված է

աշխարհին մերոյ։ Աւարտեալ զնախաճաշն, բազմեցաք ի սեղան. պր<օֆեսսոր> Եր<դման> ձեռնակցեալ ընդ կնոջ աստիճանաւոր հիւրին, և աստիճանաւորն ընդ կնոջ պր<օֆեսսօր> Եր<դմանի> եկին առ սեղան։ Ի սեղանի նորա տուան ազգի տեսակք կերակրոց։ Պր<օֆֆեսօր> Եր<դման> ուրախանայր յոյժ տեսանել առ ինքն զայնքան զանազան ազգս. եհարց ինձ տաճկերէն. յետ աւարտի սեղանւոյն, նոյնպէս ձեռնակցեալ պր<օֆեսսօր> ընդ կնոջ ստիճ<անաւորի> և աստի<ճանաւրի> ընդ կնոջ պր<օֆեսսօր> Եր<դմանի> մտին ի զալն։ Յետ սակաւ միջոցին եկն կաֆայ, այլ ոմանք ի հիւրոց և պարոն պր<օֆեսսօր> Երդ<ման> ևս ցրուեալ էին յայնժամ։

11. Անցին [1] քանի մի աւուրք, յորս ես ո՛չ տեսի զպարոն պր<օֆեսսօր> Ֆրիդլէնդէր. ի գնալն իմում այսօր երեկոյին անդ, գիրկս արկեալ գինև, համբուրեալ[2] զիս, խնդրէր զներումն, զի ո՛չ կարացեալ էր գտանել զժամանակ լինել ի տան։ Ի ցուցանել իմ յայսօրեան դասառութիւն իմում զպատրաստ պատասխանիս, նա յայնչափս ուրախանայր յանձս իւր։ Նա կամէր ըստ մարդասէր բարոլց իւրոց և այսօր ևս տանիլ առ ինքն ի թէյ։ այլ իմ խնդրեալ զներումն գնացի ի տուն։ «Միթէ՞ այդչափ սուղ է քո ժամանակ[3], զի ոչ կամիս գոնէ ի վայրկեան մի ուրախ առնել զմեզ գալստեամբ ձերով»։ (Յայսմ երեկոյի ի 7-երորդում ժամու, թաղեցալ ստուդենդ մի)։

13. Սիրտ իմ ի խռովութիւն եմուտ մինչ այսօր առաւօտուն յիններորդում ժամու անակնկալ եմուտ առ իս պարոն դոկտոր Բրոկ. գոյժ մահու սիրելւոյն իմոյ Վալտէրայ և դասատուի տուեալ ի նմանէ ինձ, հատին զջիէ ոսկերաց իմոց։ Նա տեսեալ զայս խռովութիւն իմ ել արտաքս դառնապէս. յուշաթափ զգեցեալ զհանդերձս, վաղվաղեմ առ նա։ Տեսարան աղետալի։ Զգալից քռյր նորա և բարեկամք յարտասուս հարան ի մտանելն իմ ի սենեակ[4] սիրելւոյն իմոյ. արեան արտասուօք մերձենամ աո նա, ի սենեակն, ուր բազմիցս նա դասատու եղև ինձ, անկանի նա. ութօրեայ հիւանղութեան տենտի նա եղև զոհ. քոյր նորա մերձեցեալ ցաւագին բանայ զձեռն, անկեալ ի վերայ անկենդան մարմնոյն, եդեալ զերեսս ի վերայ ձեռացն1 որք երախտաւորք եղեն ինձ, ժամս բազումս տրտասուէի։ «Արտասուք ոչ յարուցանեն զսիրելին ձեր», ելեալ ի խորոց սրտի քեռ նորա, եհատ զիմ լալիս։ Ես խնդրեցի սպասել սիրելւոյն իմոյ զտյն օր և գիշեր, յետ փոքր միջոցի եկն եղբայր նորա պար<Հոն> Վ<ալ- տէր>. մերձեցեալ առ նա շարժեալ զգլուխն, արտասուէ դառնագին։ Երկու ի ծան օթից նորա եկին այսօր ընդ իս պահապան լինել, բայց նոքա երևէին ամենևին սառն. յետ ճաշուն եկին ամենայն ընտանիք նորա, բերեալ ծաղիկս, բոլորէին զբոլոր անկողնովք մեռելոյն։ Յերեկոյին յ8-երորդում ժամու եկին ի տեղի առաջնոցն և այլ չորս ծանօթք նորա։ Մինն ի նոցանէ պարոն Քրաուզէ երևիւր ցաւագին, երկիցս և երիցս եկեալ այսօր քեռ նորա և եղբօր, ողբտյին զցանկալի մեռեալ իւրեանց։ Քուն իմ հատալ յայսմ գիշերի, կորուստ այնպիսի բարեկամի զրկեաց զամենայն

  1. է անց=անցին
  2. [ասէ]
  3. [վայրկեան]
  4. [նորա]