Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/27

Այս էջը հաստատված է

Խ. ԱԲՈՎՅԱՆ

առանց խռովութեան. ի վախճանի երթամք ի տուն. ամուսին նորա սիրով ընկալնու զմեզ։ Նորոգ հանդերձ Ջօրջիին. պր<օֆեսսօրն> խաղայ ընդ մանկան իւրոյ, թէյ. անծանօթ տիկինն զորմէ պր<օֆեսսօրն> պատմեաց ինձ, թէ նա միմիայն իւրով աշխատանօք պահէ զմայր իւր և զինքն, այլ մայր նորա է միշտ անշնորհակալ։ Ելանէ արտաքս անծանօթ դամն։ «Զպաշտօն մի ծանր ունի տալ ձեզ ամուսին իմ» ասէ պարոն պր<յօֆեոսօրն> և զի՞նչ այս. բարեհոգի անձն բերէ զմեծ կտոր պանիրս պատուականս. «Այս գնեցաք, ասէ, և կամիմք, զի և դուք առցիք զճաշակն», ես ոչ առնում յանձն, այլ նոքա սիրով բռնադատեն զիս. ի պատկառելն իմ վասն այսքան գթոյ[1] նոցա, գրկեալ զիս, եդեալ զերեսս ի վերայ երեսաց իմոց։ Պարոն պր<օֆեսսօրն>՝ «դու գիտես, թէ ես[2] սիրեմ զքեզ և նոյնպէս դուք սիրէք զիս. մխիթարիչ բարեկամ, որքան աստ էք, մեզ պարտ է շահել զպանդխտութիւն քո, սիրել զքեզ, և մինչ բաժանիս, դու գիտես, թէ մոռանա՞ս զմեզ»։ Ես տրտմեալ ընդ այս. «զիա՞րդ մոռացայց զքեզ, ընդէ՞ր ասես ինձ զայդ». «ո՛չ, ո՛չ ես ի խաղս ասեմ քեզ», և այլն։

Սեպտեմբեր 1831.

27. ՀրաւԷր բարերարին իմոյ ի ճաշ առ իւր, վասն տօնի ելանելոյ մեր ի Մասիս, ի լինելն իմ ի սենեակ նորա, եկն նա ի համալսարանէ, խնդութեամբ գալն առ իս, «շնորհաւոր լիցի օրս այս բարեկամ սիրելի», ի սեղանին այն ինչ կամի աներ նորա տալ ինձ զկերակուրն, կերակուրն թափի, այլ նոքա ուրախութեամբ հայեցեալ յիս, «ո՛չինչ վնասէ» և այլն։ Ռէյն գինի, դեղնագոյն և պարզ։ Թաս թասի տւսմք և այլն։ Յետ ճաշուն մտանեմք ի միջին սենեակն։ Ամուսին նորա կոչէ զիս. «հաճո՞յ է ձեզ զմանուկն իմ տեսանել», ուրախութեամբ ընթանամ. պարոն պր<օֆեսսօրն> առնու ի գիրկն զմանուկն, գգուէ, ո՛չիչ խոժոռեալ ի ձայնէ և ի լալոյ մանկանն։ «Երեխայից բնական է լացն» ասէ։

28. Յերկուշաբթի. Ամուսին պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդլէնդէրի հրաւիրէ զիս ի ճաշ. ի մտանելն իմ ընդառաջ լինի ինձ, տուեալ զձեռն հարցանէ զառողջութիւն իմ։ Ջորջին զգեցեալ զնոր հանդերձ իւր խաղայ ի տան իւրում. նա կամի ի վեր առնուլ զհանդերձ իւր, այլ մայր նորա արգելէ նմա։ «Եթէ ո՛չ օրինաւոր շարժեսցես և եթէ բարձրացուսցես միւս անգամ զհանդերձս, հանից զայն ի քէն»։ Մանուկն լռէ։ Յետ սակաւ միջոցի գայ պր<օֆեսսօրն>. համբոյր, այլ նա գանգատէ վասն զլխացաւոյ իւրոյ։ Նստիմք ի սեղան, մրգեայ սուպ, խորոված. պարոն Մորգէն<շտերն>. ի հատանելն իմ զխորովածն թռչի կտոր մի, անկեալ յաման պարոն պր<օֆեսսօրի>. այլ նա ի վեր առեալ ուտէ զայն առանց խոկալոյ։ Յետ ճաշուն, շուտով մտանէ ի սենեակ իւր պարոն պր<օֆեսսօրն> վասն գլխւսցաւի իւրոյ, խնդրեալ զներումն։ Ջորջին ուտէ ընդ մեզ ի սեղանի. նա կամի տալ մեզ ի կերակրոյ իւրոյ. յելանելն գայ մինչև ցդուռն ամուսին նորա, տուեալ զձեռն, յուղարկէ զմեզ։

28. Ի չորրորդում ժամու գնացի առ Բէհաղէլն. հասարակ զուպ նորա.

  1. արանցս
  2. զ քեզ