Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/29

Այս էջը հաստատված է

Խ. ԱԲՈՎՅԱՆ

մերոյ։ Նա շնորհակալի, զի ես գնացի ի տեսութիւն նորա, և գայ ընդ իս մինչև ցդուռն ճրագիւ. տայ ինձ զձեռն իւր և այլն։

Ի 1 հոկտեմբերի։ Յերեկոյին գնացի առ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> առնուլ զգաս իմ. նա չէ՛ր ի տան. ամուսին նորա միայն պարապիւր ի տան. նա ընկալաւ զիս սիրով, «այր իմ չէ աստ, այլ եկեսցէ շուտով»։ Նա եհարց վասն գնալոյ իմոյ առ պարոն պր<օֆեսսօր> Ենգել<հարդ>. ես պատմեցի նմա, թէ զիա՞րդ դժուարին է ինձ ըստ վաղեմի սովորութեան իմոյ երկնչիլ ի պատուաւորաց, այժմ դիւրացուցանել զիս վարիլ ընդ այնպիսի պատուաւոր արանց ազատ։ Նա պատասխանէ՝ «Մեք ամենեքին մարդ եմք և չի՛ք խտրութիւն ի մէջ մեծի և փոքու, պարտ է վարիլ ամենևին ազատ», և այլն։ Եկն պարոն պր<օֆեսսօրն> նա ցաւէր վասն ո՛չ լինելոյ իւրոյ ի տան։ Նստեալ առ սեղանով, մատոյց զձեռն և կալեալ զձեռն իմ շոշափէր քաղցրութեամբ։ Ազատ զրոյց ամուսնոյ նորա ընդ նմա վասն ամենայն օրինաց և վիճակի. զարմանալն իմ։ Ջօրջի պար աոնու, հայր նորա երգէ «Als der Vater»: Ստուտենդ։ Զրոյց, թէ բոլոր Հայաստան տիրեսցէ Ռուսիայ. ցանկալն իմ։ Յելանելն իմ. «խնդրեմ վաղիւն ի 4֊րորդում ժամու եկեսցես, զի պարապեսցուք» և այլն։

1831 հոկտեմբեր: 1.

Աստի գնացի առ պարոն Վինդիքելդէ. նա չէր ի տան. ամուսին նորա ընկալաւ զիս սիրով։ Նա հարցանէ վասն տնայնոց մերոց։ Վինդիքելդէ գայ ի տուն, ողջագուրէ զիս, համբուրէ զիս քաղցրութեամբ։ «ի վաղուց հետէ չեմք տեսեալ զմիմեանս, խնդամ, զի այժմ տեսանեմ զձեզ, ընդէ՞ր ո՛չ յաճախ<ա>կի գայ<ք> առ իս», և այլն։ Զրոյց մեր վասն վիճակի ազգին մերոյ. նա տանի զիս ի սենեակ իւր. ցուցանէ զզանազան պատկերս. մանաւանդ Մարտին միսիոնարի[1] անգլիացւոյ, որ լեալ էր ի Հայաստան և յէջմիածին. և բազում շնորհակալ չեալ ի hոգևորականաց մերոց. պատկերս զանազան տեղեաց միսիօնարից[2] ի կղզիս Հնդկաց, և բնակութիւնք նոցա. պատկեր Բազել քաղաքի և Հերնհուտի. ընթերցումն զճանապարհորդութիւն Մարտինի։ Զրոյց նորա ընդ Սերովբէ վարդապետի 16): Որդիք նորա գան առ նա, հրաւիրեն յընթրիս։ Նա մեղմիկ պատասխանէ, թէ գամք փութով. կարգ սենեկի նորա։ Նախ քան զընթրիսն աղօթք և յետ ընթրեացն աղօթք. նա պարգևէ ինձ զպատկեր իւր. զրոյց վասն աւետարանական ուսման և վասն ազգի մերոյ. խորհուրդ եթէ կարելի լիցի ինձ ի Գերմանիայ երթալ։ Նա համբուրէ զիս ելանելն իմ. օրհնէ զիս և գայ մինչև ցդուռն ընդ իս ճրագիւ:

32. Այսօր այն ինչ դարձայ ի դասառութենէ, ի 12֊երորդում ժամու, գտի զտանտիկին իմ մադամ Ֆօդելզանգ. ի սենեկի իմում, աղախին նորասրբի զսենեակ մեր. ես պատկառեալ յայնչափ սիրոյ նորա, խնդրեմ մի այնպէս ամաչեցուցանել զիս, այլ նա գորովանօք փաղաքշեալ ձեռօք զերեսս իմ՝ «սիրելի իմ, այս փոքր ինչ ծառայութիւն է, ըևդէ՞ր այդպէս նեղանայք, ծառայ ձեր ծոյլ է, ես առնել տամ զայս յօժարութեամբ սրտի»։ Նա հրաւիրեաց զմեզ ի կիւրակէի ի սեղան իւր։ Սոյն այս բարի տիկին

  1. բնագրում՝ միսինօրարի
  2. բնագրում՝ միսինօրից