Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/31

Այս էջը սրբագրված է

Խ. ԱԲՈՎՅԱՆ Եվ այլն։ Սեղան նորա էր պատրաստն ալ ամենայն բարոլթեամբ. երեք տեսակ կերակուր, եղբայր նորա նստոլցանէ զիս յաջմէ և որդի նորա նստի յահեկէ. ի մամ հացկերութին զրոյց վասն աշխարհին մերոյ։ «Լիֆլանդ մեր է այնպէս օգտակար, զի ամենայն ինչ կարելի է ուսանիլ անդ»։ Նա զուարճախօսի. մադամ Ֆօգելզանգ յետ միջոցի. «Այսօր է օր ծննդեան հոգեդստերն իմոյ». ես աւետեմ և շնորհաւորեմ նմա։ Վայրենի հաւ խորոված հանդերձ զաֆտիւ. ապուխտ և քալամ. խնձորնայ կերակուր։ Նա հարցանէ վասն տնայնոց մերոց։ Փոքր տոլն նորա. բայց մաքուր, երեխայք նորա խաղան, բայց պարկեշտութեամբ և ո՛չ արգելէ ոք։ Յերեկոյեանն հիւրն էր քոյր նորա։ Որդի նորա վասն գլխացալի և եղբայր նորա շուտով յետ ճաշուն ելան են։ Մադամ Ֆօդել<զանգ> ստիպէ զմեզ մնալ ի կոֆէ. զրոյց զանազան. նա պատմէ ինձ վասն փողոցին զոր բազում պարտի նա միշտ նորոգել տալ զպֆլաստերն։ Յելանելն, «խնդրեմ յաճախակի դալ ի տեսութիւն իմ, ինձ խնդութիւն մեծ լինի առ այդ»։

Պ<արրօտ>. Կիւր<ակէ>։ Յառաւոտուն 8-րորդոլմ ժամու կանուխ գնամ ըստ պատոլիրանի բարերարին իմոյ առ նա։ Ի քաղաքն դեռ բազումք ննջէին. այլ նա արթուն զգեցեալ զհանդերձս, պարապիւր։ Նա կամէր սափրել զերեսս, այլ ի մտանելն իմ թողեալ զամենայն սիրով գայ ընդ առաջ իմ, հարցանէ զորպիսութիւն իմ և առժամայն բերէ զկտոր հաստ թուղթ, «յայս պարտ է ձեզ ձգել զբոլորակս, զի ցուցից ձեզ, թէ որով օրինակաւ կարելի է և ի թղթոյ զդունդս կազմել»։ Ես սովորական հանդերձիւ երևիմ նմա ի կիւրակի գոլով, այլ նա հաւասարահոդի հայի յայս։ Բերեալ առ իս զդանակ իւր, ցուցեալ զտեղին, զոր կտրելոցն էի, տուեալ ինձ զամենայն գործիս, ինքն մտանէ ի սենեակն իւր սափրել, այլ ինձ դժուարին լինի ըստ օրինի գծել զբոլորակ. սապնաթւսթախ երեսօք ելանէ արտաքս դարձեալ, և ցուցանէ ինձ զկերպն. այն ինչ բոլորակն պատրաստ էր, ել նա արտաքս, ա ռեալ զդանակ մի կտրել սկսանի, բայց այնպիսի հմտութեամբ, մինչև զարմանալ ինձ. ես խնդրեմ տալ ի կտրել, այլ ոչ կարեմ նման նմա. նա առնու կրկին և կրկին և կտրէ ուղղակի զբոլորակն, յետ որոյ տայ ինձ զդանակն իւր և զամենայն գործիս և զթուղթս, զի ի տան իմում ես ինքնին կտրեցիր. թէև և ո՞չ մինն նման էր, այլ միմիայն քաղցրութեամբ ծիծաղիւր փոխանակ զայրանալոյ։

Հոկտեմբերի

5. Ֆրիդ<լէնդէր>։ Յերեկոյին այն ինչ սկսայ զղաս իմ, պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> պատմէ ինձ վասն տեսարւսնին՝ զոր երկու, յոյնք ի տան պարոն Երդմանիւն ընդ դստեր նորա խաղացեալ էին առաջի բազմութեան բազում պրօֆեսսօրաց, այս համբալ փլոյց զսիրտ իմ։ Յոյնք այնպէս հոդան դաստիարակել զորգիս իւրեանց մինչև և առ գերմանացիս լինել նոցա այնպէս յաջողակ և խնդապատար։ Եւ մերայինք ջանան որքան կարելին է մեռուցանել զսիրտս մանկանդ, գերմանացիք զօտարազգիս այնպէս յառաջ քարշեն, առ ընտանիս իւրեանց իբրև ընտանիս, և մերայինք հալածեն զալնս՝ յորս նկատի շնորհ ինչ ուսումն ականութեան։