Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/32

Այս էջը հաստատված է

ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕԱԳՐԵՐ

Ո՞վ վատաբախտութեանս։ Յայսմ մտածմանց փղձկեալ, ո՛չ կարէի հանգուցանել զիս, և այն ինչ պր<օֆեսսօրն> կամի զդասս թուաբանութեան մեկնել ինձ և ինձ դժուարին լինի հասկանալ, հարկանիմ յարտասուս ի մասին այսր մտածմանց և ի մասին վասն աշխատ լինելոյ նորա և իմ ո՛չ հասկանալոյ։ Այլ բարի պր<օֆեսսօրն> ջանայ հանգուցանել զիս, ո՛չ գիտակցեալ զպատճառն, նա համարի, թէ ինքն բան ինչ անպատեհ խօսեալ էր ինձ, այլ ես հաւատացուցանեմ նմա, թէ նա չէ՛ պատճառ տրտմութեանս. «մի ցուցաներ զդեմս քո ինձ տխուրս, քաղցր բարեկամ իմ, դու գիտես, թէ սիրեմ զքեզ, ընդէ՞ր տրտմեցուցանէս զիս» և այլն. նա փարի զինև, եդեալ զերսս ի վերայ երեսաց իմոց, համբուրէ զիս, համբուրէ զձեռս իմ, սրբէ զարտասուս իմ եաղլուխիւ իւրով, բազմիցս կրկնէ և երեքկնէ զբանս և առեալ զձեռանէ իմմէ առ ի սփոփել զիս, երթայ ի սենեկի իւրում, հարցանէ վասն աշխարհին մերոյ, այլ իմ արտասուք հոսին աղբիւրաբար։ Ի վերջոյ, «երթիցուք ի տուն և խաղասցուք ընդ Ջօրջիին». այլ ես խնդրեմ թոյլ տալ ինձ, այլ նա բռնի տարեալ ի տուն առեալ զՋօրջին, նստուցանէ ի գոգն իմ. «սիրե՞ս դու զբէյէն որդեակ իմ», «այո՛ », «զիա՞րդ սիրես». իսկ քաղցր մանուկն փակէ զդէմս իւր ի վերայ երեսաց իմոց և համբուրէ զիս։ Նա տայ բերել զքաղցրս առ ի քաղցրուցանել զիս։ Ջօրջի կոչէ զինքն պրօֆեսսօր, իսկ հայրն և մայրն հարցանեն, «զիա՞րդ կայ պրօֆ<եսսօր>», նա պատասխանէ՝ «առողջ»։ Տան նմա զթուղթ ինչ, զի ընթերցցի ա, բէ, ցէ, այլ պր<օֆեսսօրն> առեալ զթուղթն, ընթեռնու յինքենէ. «կայր ոմն անկարգ պատանի մի, անուն նորա Ջորջի. նա կոչէր զինքն պրօֆե<սսօր>, այլ [1] հայրն արգելէր նմա զայն. նա ունէր զկին և զորդիս (ընդ որում Ջորջին ասէր, թէ ես ունիմ զամուսին և զորդիս), ամուսին նորա և որդիք նոյնպէս՝ էին անկարգ» և այլն, և այլն։ Իսկ մայրն առեալ ընթեռնու այսպէս. «սիրելի Ջորջի, ես յուսամ, թէ դու լինիցիս օրինաւոր մանուկ, մխիթարեսցես զծնողս քո։ Եւ ո՛չ մոռասցես զքեռի քո, տատն քո ողջունէ քեզ և պապն քո ողջունէ քեզ և ես ողջունեմ քեզ՝ քո քեռի Ջօն»։ Եւ այլն։ Յետ որոյ հրամայէ պրօֆեսոօրն Ջօրջին պար գալ և ինքն երգէ «Als der GroB...» : Յելանելն իմ, պր<օֆեսսօրն> գայ մոմով մինչև ցդուռն, այլ ես խնդրեմ ներումն, զի անհանգիստ արարի զնա. այլ առ ի զուարճախօսիլ, «ո՛չ ներեցից» ասէ:

Հոկ<տեմբեր>։

6. Պ<արրօտ>. Ճաշուն գնացի առ բարեր<արն>. նա ինքնին եբեր զթուղթս և զամենայն պարագայս վասն յօրինելոյ զգունդս. ցուցանէ, թէ զիա՞րդ պարտ է չափել զմասունս գնդին։ Ի չափելն նա վաստակեալ գոլով ննջի, այլ ես ո՛չ կրելով ըստ օրինի բաժանել զմասունս, մնամ անգործ. զարթուցեալ, «ա՜խ, սիրելի իմ, ընդէ՞ր ո՛չ զարթուցանես զիս, զի ցուցից». իբրև զկէս ժամս հազիւ աւարտեմ զմասն, յաւարտելն, «ես ո՛չ կամիմ ինքնին յօրինել զգունդս, զի այսու ո՛չ լինի ինչ օգուտ ձեզ, ա՛ռ դու զամենայն նիւթս և յօրինեա՛ զայսպիսի մասունս բազումս, զի ուսցես ինքնին կազմել զգունդս»։ Նա տայ զկարանտաշ իւր և զդանակ, «զայս

  1. [հայրն]