ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ
զի նկարեսցէ վասն նորա զպատկեր էջմիածնի։ Այլ երեխայք անդադար խաղան ընդ նմա, ոմն ձդէ զձեռն, ոմն զհանդերձն, այլ նա սիրով խաղայ ընդ նոսա, նա ելանէ և պարոն Հագենն խնդրէ ինձ մնալ առ իւր ի ճաշել, ես շնորհակալիմ վասն այսորիկ, կին նորա հրաւիրէ զմեզ ի սեղան, նա ինքնին բաժանէ զկերակուրն, սուպէ և խորոված. պարոն Մօրգէն<շտերն> գար Յերեկոյին գնամ առ պարոն Կրիմ, նա խնդայ յոյժ ի տեսանելն զիս, հրաւիրէ ի տուն իւր. զրոյց մեր վասն ազգի մերոյ, պատմութիւն եկեղեցւոց և վասն ազգի մերոյ։ Եւրոպացիք առ հասա<ր>ակ համարեն զհայս մանիֆեստն և ասեն թէ հայք զմի բնաթիւն ընդունեն ի քրիստոս։ Այս Սրիմ թոլի ինձ յոյժ սիրելի. յետ բազում խօսակցութեան՝ «սիրելի իմ, ես սիրեմ զքեզ յամենայն սրտէ, և ընդէ՞ր մեզ կոչել զմիմեանս դուք, զուգեսցուք զմեզ ընդ միմեանս և այսուհետև կոչեսցուք դու.» չասելն զայս, ելանէ յոտին, առեալ ղձեռն իմ և գրկեալ զիս համբուրէ բազմիցս և բազմիցս։ «Տէր պահպանեսցէ անարատ զայս շաղկապ մեր և զայսմիաւորութիւն» զգալի թուի ինձ այս պատահումն և յելանելն մեր. «Սիրելի իմ Ապովեան, եթէ դու սիրես զիս, ապացոյց զայս գործով և եկ առ իս յաճախակի. յամենայն տեսանելն իմ, ես խնդացայց անչափապէս» և այլն։
Պ<արրօտ>. 14. Տօն ծննդեան բարերարին իմոյ. ի չորեքշաբթի գնացի ի ճաշել ըստ սովորոլթեան իմոյ. ի մտանելն իմ ի տուն, գտի զսեղանն եդեալ, հանդերձ կաթայիւ, ինձ թուէր հատուկ օր ինչ լինել այս, այլ ոչ գիտէի, թէ զի՞նչ օր իցէ, բարերարուհին իմ հարցտնէ «այսօր է օր ծննդեան ուրուք ի մէնջ, բայց թէ որոյ է այս, պա՞րտ է իմանալ.» այլ իբրև ես ընդ երկար ի մտածմանս մտի, նա ի խաղ ասէ, «օր ծննդեան իմոյ է»[1] և ծիծաղեալ, «ես ի խաղ ասեմ զալս. այսօր է օր ծն<ն>դեան Պարրօտին, ես գիտեմ, զի ուրախութիւն լինի ձեզ»։ Օետ միջոցի եկն բարերարն. ամենեքեան ընդառաջ ելին[2] շնորհաւորել նմա, այլ ես յառագ՝ քան զամենեսին յառաջ մատուցեալ կալայ զձեռանէ նորա, նա համբուրեալ զիս, «կամիք շնորհաւորել զտօն ծննդեան իմոյ սիրելի իմ, շնորհակալիմ յոյժ», և այլն։ Ի բազմիլն ի սեղան, «ա՞խ զիա՜րդ ցաւ է ինձ, զի այսօր չէ՛ ուտիք ձեզ», ասէ բարերարուհին իմ և զայս բան բազմիցս կրկնէ, բարերարն իմ՝ «չէ՛ կարելի փոփոխել զօրս զայս և փոխանակ այսմ աւուր, յայլ ալուրս պահել»։ Այլ ես պատասխանեմ ո՛չ։ Գինի։ Հարկանեմք զթաս մեր ընդ միմե՚անս և շնորհաւորեմք կրկին զօր ծննդեան բարերարին իմոյ։ / Յետ սեղանոյն մտանեն այլք ի ներքին սենեակն, այլ բարերարն իմ եկեալ առ իս, ցուցանէ զշղթա ինչ պատուականագոյն ժտմացուցի, «զայս ամուսին իմ ի պարգև ընծայեաց ինձ այսօր, վասն աւուր. ծննդեան իմոյ, ես ով գիտէի բնաւ»։ Այս այն շղթայ էր, զոր յառաջ քան՝ զաւուրս ինչ տեսի, զի բարերարուհին իմ գործէր։ Երեխայն լայ, այլ բարերարն իմ առեալ գնա, ողջագուրէ գնա և կամի հտնգուցանել։ Բարերարուհին իմ զառեալ զերկու գաթայ, աթութէ ի թղթի միոջ՝ «այս բաժինը ձեր է, զոր խնդրեմ առնուլ ընդ ձեզ, զի ի վաղիւն ուտիցէք»։ Յրմպելն մեր,