Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/42

Այս էջը սրբագրված է

ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ

յապաղեալ, ո՛չ կարեմ ըստ ժամանակին գալ առ նա, յետ ճաշուն գնացեալ առ նա խնդրեմ զներումն , զի ո՛չ կարարի ըստ ժամանակին գալ առ ինքն, այլ՝ ճչունի ինչ «չունի սիրելի իմ, յայլում ժամանակի Նաշեսցես ընդ մեզ»:

Ֆ<րիդլէնդէր>. 25. Գամ յերեկոյին առ պր<օֆեսսօր> Ֆր<րիդլէնդէր> նա գրկէ զիս ճսիրես զիս ասէ, եթէ սիրես զիս, համբուրեա զիս». ես խնդրեմ զնա, ղի մի՛ այնքան վաստակ եղից ի վասն իմ. «ո՛չ, այս պարտք է ամենեցուն, ես առնեմ զայս սրտի մտօք»։ Գնամ առ Գրիմ, նա համբուրի զիս, հարցանէ զորպիսութիւն իմ, ցուցանէ ինձ զհանդերձ, զգրիչս, զթուղթս կայսերական։ Ես խնդրեմ ի նման է զգրիչ մի կայսերական, նա պատմէ վասն եղբօր իւրոյ, որ գանձապետ է առ կայսերն։

Յաւուր միում նա ի լինե առ եղբօր իւրոյ[1] պատահի անդ կայսրն, կալեալ զծնօտից նորա ասէ, «զի՞նչ գործէ աստ հրէայս այս» վասն փոքր Յարաբոյս մօրուաց իւրոց։


Պ<արրօտ>. 26. Յերեկոյին գործէ[2] բարեր<արն> զկաւեոյ գունդն, նա[3] կտրէ զձեռն իւր ի հատանելն զմիջափայտս գնդին. նա ամենևին ոչինչ Հոգայ զայսմանէ, և արիւնաթաթախ ձեռօք շինէ զգունդն. շտուտենդ Վերն դայ առ նա.այլ ո՛չինչ խօսի, րեկտոր գոլով այնպէս ցխաթաթախ եթեիլ նմա, այլ ընդհակառակն ասէ ճմեք կամիմք շինել զփոքր գունդ մի»։


Պ<արրօտ>. 26. Չորեքշ<աբթի>. Ի ժամ հացկերութին զրոյց վասն հարսանեաց, ամենեքեան խօսին զայսմանէ, բարերարն իմ գոլովհրաւիրեալյայս հարսանիս, բարերարուհին իմ առ ի խաղս ասէ, «կամի՞ս պարել անդ», ես ծիծաղիմ, այլ բարերարուհին հայեալ ցիս, ասէ «մեր տիրացուն ո՛չ հաւատայ, թէ դու պարես», նա կրկնէ զայս բան. «ես բաւական պարեալ եմ ի մանկութեան իմում», «այլ Մօրիցն պարտի ուսանիլ զպար առնուլ» ասէ բարերարուհին իմ, բարերարն իմ ծիծաղի։ Յիւլիէ, «Մեք պարեսցուք ի հարսանիս նորա»։ Զկնի հացին Յիւլիէ և Վիէհելմ խաղան ընդ միմևանս սիրով. Յիւլիէ հարկանէ յերես եղբօր իւրոյ. «Հինգ թուղթ գրեալ եմ այսօր» պատմէ ինձ Յիւլիէ։ Հարսանիք ի ռուսաց եկեղեցւոց, փեսայն ռուս, և հարսն գերմանացի, բազմութիւն գերմանացւոջ, այլ լռութիւն ըստ ամենայնի։ Փեսան և հարսն գան հանդերձ բազում օրիօրդովք և աստիճանաւորօք, ամենեքեան զարդարեալ։ Ի գլուխս իւրեանց ծաղկազարդ։ Քահանայն ռուսաց կատարէ զկարգ. պսակն կամի գնել ի գլուխ նոցա, այլ յետկոյս կալնուն[4] զթագս, զթագս փեսային աստիճանաւոր մի ռուս, զթագս հարսին պր<օֆեսսօր>. ԵշԷ ծերունի. երեք անգամ զկնի աղօթից պտուտին հարսն և փեսայն շուրջ զգրակալաւն. յետ աւարտին առեալքահանայն զթագսն ի բաց, տայ փեսային և հարսին համբուրել։ Փեսայն և հարսն համբուրեն զմիմեանս առաջի բազմականար, ամենայն ծանօթք նոյնպէս գան և համբուրեն զփեսայն և զհարսն, սովորութիւն ինձ անծանօթ. արք և կանայք, պր<օֆեսսօր> ԵշԷ միշտ հոդայ վասն նոցա։ Յելանելն բազում նեղութիւն մարդկան։

Նոյեմ<բեր> 4. Որդիք պր<օֆեսսօր>. Ռատկէի, պր<օֆեսսօր>

  1. [գայ]
  2. [գործէ]
  3. [հատ<է>]
  4. [զպսակս]