Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/45

Այս էջը սրբագրված է

Խ. ԱԲՈՎ3ԱՆ

Ֆ<րիդլէնդէր> հրամայէ նոցա զՋօրջին իբրև զձի խաղացոլցանել, Ջօրջին վազի և գայ շուտով առ պր<օֆեսսօրն>. այլ նա յետս վանի՝ «ծոuլ ձիր գոմն փաէլեալ ի, գնա ի բաց», զայս առնի բազմիցս։


Ֆ<րիդլինդիր>. 6. Յե8եկոյին։ Ես ընծայեցի Ջօրջի երեք թուզս, այն ինչ մտի ի սենեկն, մադամ Ֆրիդ<լէնդէր>՝ «Տիր Ապովեան, ուստի՞ բերես մեզ զայսպիսի անոյջ թուզս, միթի ի Հայաստանի իցէ, դուք պարզևեցիք Ջօրջին զայս պատուական ագոյն պարգև», նա ո՛չ կամի զամենն ի միասին տալ Ջօրջիին. չափաւորութիւն. Ջօրջին կամի լալ և խնդրի, խոմոռեալ զերեսս իւր «ֆույ Ջօրջի, եթէ կամիս անկարգ լինել, փափայն խռովի ի քին», Ջօրջին իսկուն հանդարտի։


Ադեր<կաս>. 7. Յերեկոյին կանուխ գոլով, վասն իմ գնալ առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> կամիմ երթալ ի Գոմ առ ի զբօսնուլ փոքր ինչ, ի մթան հանդիպի ինձ բարեհոգի պր<օֆեսսօր> Ադեր<?կաս>, օրհնեալ ծերունին. ո՛չ կաբելով ի մթան, ի վերայ պաղուցեալ սառուցին երթալ, ես կասկածեմ, թի նա անկանի, երթում առ նա, կալեալ զձեռն նորա բարևեմ նմա։ «Սիրելի իմ Ապովեան, ա՜խ դուք իք, որպիսի խնդութիւն ինձ, զի կրկին տեսանեմ զձեզ»։ Սա հարցանէ քաղցրութեամբ զուս մանի. իմմէ. վասն հայրենեաց իմոց. օցանկութիւն առ հայրենիս կարելի է թէ նեղսրտութիւն պատճառեսցէ ձեզ սիրելի իմ, այս սովորական ի, հե րւաւորի ումեք այսպիս ի հայրենեաց որպիս դուք, չի դիւրին միշտ անվրդով մնալ, այլ դուք, սիրելի իմ, յայսպիսի դիպուածս աղօթեցէք առ տիր. նա սփոփի զձեզ. նա բառնայ զծանրութիւն ձեր և հեշտացուցանի զձեզ, խնդրել գնա վասն արտաքին ինչ բուրւոյ, կարելի ի թէ նա երբեմն ո՛չ էլուիցի մեզ, զի գուցի այն խնդիր մեր չի ի բարին վասն մեր, այլ ի ներքին վիշտս նա սփոփիչ ի մեզ, այս ի դիւրագոյն միջոցն ի նեղութեան, ի նա՛ ապաւինիլ»։ Նա խնդայ ի պատմելն իմ, թի ինձ չէ դժուարին հասկանալ զամենայն, զոր ընթեռնում. նա խնդրի գալ առ ինքն երբ և կամիմ, նա բերի զիս մինչև ցփոքրիկ խրճիթն. «Տիր եղիցի ձեզ մխիթարիչ և յուսադիր սիրելի իմ», և տուեալ զձեռն շնորհակալի, զի ես այսպիս հանդիպեցայ նմա։


Նոյ<եմբեր> 8. Ֆ<րիդլինդիր>. պարոն պր<օֆեսսօրն> այսօր հրւիրեալ էր զիս ի ճաշ. ես գնացեալ առ նա դեռ նա չէ՛ր եկեալ ի տուն։ Ջօրջին գայ առ իս, համբուրի զիս և թոթով լեզուաւ սկսանի խօսիլ, ցոլցանէ զմատն իւր փոքր ինչ աղտեղի, ես սրբեմ, նա ցուցանի մօրն, մադամ Ֆր<իդլինդիր> կայրի խոհ արանին և պատրաստիր զկերակուրս, գայ առ իս, տուեաւ զձեռն իւր, բարևի զիս քաղցրութեամբ։ Յետ միջոցի եկն պարոն պր<օֆեսսօրն>, նա համբուրի զիս, և ձեռն ձեռն տուեալ մտանեմք ի սենեակն, մրգեայ կերակուրն, խորոված և կուխն. պարոն պր<օֆեսսօրն> միշտ ստիպի զիս համարձակ ուտել, զոր կամիմ.<ref>[մեկ թերի անընթեռ.]<ref> խորովածն եկն փոքր ինչ անագան, այլ նոքա ամենևին ո՛չ բարկանան ի վերայ աղախնոյ իւրեանց; Պր<օֆեսսօրն> ել ի սեղանոյն և ։