Իրենց յուրահատուկ լեզվի պատճառով, հայերին պետք է համարել մի առանձին, իրենց շրջապատող երկրներից և ո՛չ մեկի հետ ազգակցական կապ չունեցող ժողովուրդ։ Սրանց անկայունությունը և <մեկ անընթ.>, ոգին, որի առթիվ Տակիտոսն էլ էր զայրանում՝ չէին կարող նրանց ինքնուրույնությունը պահպանել նրանց շրջապատող ավելի զորեղ ազգերի միջև։ Արևմտյան Ասիայի փոփոխվող միապետությունների հետ միասին, փոփոխվում էին նաև նրանց տերերը։ Երբ պարթևական միապետությունը կործանվեց (229 թ. Քր. ծննդից հետո) Արտշիր Սաթականի միջոցով, Հայաստանն էլ դառնում է հաղթողի ավար, սակայն դեռ մինչև արաբների ներխուժումը 7-րդ դարում, նա վայելում էր համարյա անխախտ խաղաղություն, որը չափազանց նպաստավոր էր գիտությունների համար։ Մենակյաց Մեսրոբը պիտի գտած լինի այժմյան հայկական տառերը 5-րդ դարի սկզբին։ Հնագույն հայ պատմագիր Մովսես Խորենացին գրել է մոտ 450 թվականին։ Հետագայում բյուզանդական կայսրները ձեռք բերին սկզբից շատ փոքր երկրների մի մասը։ Սակայն Ալեքսիս Կոմնենսի օրոք, 12-րդ դարի սկզբում, հայ մեծերից մեկը, Գագիկ անունով, Բագրատունիների հռչակավոր տոհմից իրեն անկախ հայտարարեց։ Նա Փոքր Հայաստանը դարձրեց թագավորություն և նրան միացրեց Կիլիկիան և Եապադովկիայի մի մասը։ Նրա տոհմը կարողացավ գահի վրա մնալ ճակատագրական զանազան փոփոխությունների ընթացքում մինչև 15-րդ դարի սկիզբը, երբ արքայական ընտանիքի վեճերի հետևանքով Բագրատունիների տոհմը կորուստի մատնվեց։ Պարսկաստանի թուրքմեն տերերը և թյուրքերի հզորացող ուժը Փոքր Ասիայում բաժանեցին իրար մեջ՝ Լևոն կամ Լիվոն III թագավորի կալվածները, մոտ 1414 թվականին։ Այդ դժբախտ պայմաններում շատ հայեր փախան մասամբ Պարսկաստանի խորքերը, մասամբ Ղրիմ և մասամբ էլ դեպի Մոլդավիա և Լեհաստան։ Երբ այնուհետև 1068 թ. մոտ, Մոլդավիայում հեղափոխություն բռնկեց, նրանք դիմեցին դեպի Ջիբենբյուրգեն և Հունգարիա և այնուհետև նրանք իրավունք ստացան ավստրիական կայսրներից այնտեղ Արմենոպոլիս և Ելիզաբետոպոլիս քաղաքները հիմնելու։
Իր բարբարոս տիրակալների լծի տակ, ավելի և ավելի խորն ընկավ առանց այն էլ ո՛չ այնքան բարձր կանգնած հայ ժողովուրդը, նույնիսկ հոգևորականներից շատերը, ոչ ունիտական հայերը, որոնց թիվը հասնում է 2 միլիոնի, պատկանում են հունական եկեղեցուն։ Իր ժողովրդի այդ դառն վիճակը շատ էր վշտացնում Դր. Պետրոս Մխիթարին, որը ծնվել էր 1676 թ. Սամարիայում, Փոքր Ասիայում. այդ պատճառով նա իր կյանքի նպատակ դրեց, զարթեցնել իր հայրենակիցների ոգին՝ գիտական և կրոնական կրթությամբ։ Ինչպես ասում են, Մխիթարը մանկությունից արդեն աչքի է ընկել, այնպես որ 1691 թվականին Սամարիայի Սուրբ Խաչ վանքի վանահայր Անանիա եպիսկոպոսը նրան սարկավագ է ձեռնադրում։
Մխիթարը զգում է, որ իր հայրենիքը ոչ մի միջոց չի կարող տրամադրել գիտությունների մեջ կատրսրելադործվելու համար։ Նա իր հայացքը ուղղեց դեպի Եվրոպա, որի մասին նա այնքան գովասանքներ էր լսել