Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/54

Այս էջը հաստատված է

ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ

կիսամյակում, զիջեց միաբանությանը Վենետիկից ոչ հեռու գտնվող սուրբ հազարի կղզին որպես մշտական սեփականություն»։

Յետ այսր ամենայնի պատմէ.

«1800 թ. մի ազնվական և Զիբենբուրգում ծնված հայ՝ դր. Ստեփան Ակոնտիուս Կինվերը ընտրվեց վանահայր։ Հռոմի աթոռը դարձրեց նրան 1804 թ. արքեսլիսկոպոս, և դրանից հետո կառավարում է այգ գիանական, բարեպաշտ և պայծառամիտ երեցը Մխիթարյան բեղմնավոր միաբանությունը ի գոհություն բոլորի։

Ինչպես հայտնի է 1810 թ. Իտալիայի թագավորության մեջ փակվեցին բոլոր հոգևոր կազմակերպությունները, միայն Մխիթարյանները պահպաներին իրենց գոյությունը շնորհիվ հատուկ կայսերական հրովարտակի։ Ավստրիայի կայսրը, որը 1815 թվականին իր այցելությտմբ պատվեց սուրբ Ղազարի վանքը, թույլ է տալիս Մխիթարյաններին ավելի ևս ընդարձակելու իրենց հողամասերը, հատկացնելով նրանց ջրից դուրս ցցված մի բարձր հողաբաժին, որն արդեն մշակված է նրանց կողմից։

Մխիթարյանների միաբանությունը այժմ գտնվում է ծաղկած վիճակում. 2 հարուստ հայեր՝ Ալեքսանդր Ռաֆայելը և Սամվել Մուրադը նրան աչքի ընկնող կտակներ են արել. նրանց դիտական գործունեությունը հետզհետե մեծանում և ծավալվում է։ Նրանք գրական կապեր ունեն ամենահեռավոր երկրների հետ և անուշադրության չեն մատնվի Ասիայի նորաբողբոջ կուլտուրայի պատմիչների կողմից»։

18. Յետ ճաշուն այն ինչ ձեռն արկաք շինել զգուեդն, բարեր<արն> ել և եբեր զփոքր գունդ մի, պատեալ կարմրեայ ուոիկի՝ զոր նա շինեալ էր վասն աոաջին ամուսնոյ իւրոյ, վասն ասղաց և այլ փոքր իրաց։ Բարեր<արն> միշտ ինքնին պատրաստէ զկերակարն Մօրիցին և ինքնին տայ ուտել նմա, նախքան զուտելն իւր։

18. Ըսա խնդրանաց իմոց գնացի այսօր յառաւօտուն ի 12-րորդում ժամու առ տիկին պր<օֆեսսօրուհի> Ֆրիդ<լէնդէր> առ ի տեսանել, թէ զիա՞րդ թխեն նոքա զհացն։ Ես գտի գնա միայն ի տան, նա ընկալեալ զիս սիրով, [1] տարաւ ի խոհանոց իւր և հրամայեաց ծառայիցն ձեռն արկանել գործոյն։ Երկու[2] շտօֆ սպիտակ ալիւր, մեկ շտօֆ կաթն և կէս ֆունտ իւր և փոքր ինչ աղ. իւղն և կաթն պարտ է նախ ջերմացուցանել, բայց ո՛չ սաստիկ, ապա խառնեալ ընդ մէկ շտօֆ ալիւր և զանգել մինչև մածցին ընդ միմեանս, ապա սակաւ առ սակտւ խառնել և գայլ շտօֆ ալիւրն և երկու գտալ կափ պիվայի, և ապա նունպէս հարել մինչև լալ մածցին ընդ միմեանս։ Ժամս կէս կամ աւելի ևս թողուլ, մինչև խմորեսցի, ապա թխել։

38 Նոյեմ<բեր>.

19. Այսօր ի գնալն իմ յառաւօտուն յ 9-րորդում ժամու ի զեմինարնյ պատահեցալ ինձ հրաշալի երևոuթ ինչ։ Ի մէջ այգոջ հանդիպեցալ ինձ փոքրիկ շուն մի, որ անկեալ ի վերայ այլ փոքրիկ շան միոյ լիզուէր գնա, ինձ այնպէս թուեցաւ, թէ սոքա խաղան ընդ միմեանս, այլ ընդհակառակն, չգիտեմ յո՞րպիսի ցաւոց հիւանդ գոլով ողորմելի անասունն, տագնապի

  1. [մ<տաւ>]
  2. [երկու]