այլ նա վասն ո՛չ միայնակ թողլոյ զմանուկն, խնդրէ զներումն, նա խնդրէ, զի քոյր նորա գոնէ եկեսցէ։ Յետ հացին հարցանէ բարեր<արն> վասն շրջանակաց իմոց, ես ցուցանեմ նմա, նա ուրախանայ վասն բարւոք ձգելոյ իմոյ՝ <ref>[զիս]<ref> զայս։ Ես պատմեմ նմա վասն հարցման պր<օֆեսսօր> Իրգենզոնի վասն հին պատմութեան. նա ուրախանայ և խրատէ զիս միշտ արի կալ յայսմ. ո՛չինչ վնասէ, թէ այսպէս յաճախակի պարապիք ի պատմութեան, զի այդ առաւել ևս օգտէ, զի պատմութիւնն է այնպիսի մակացութիւն, որ զիւրեաւ մոռացեալ լինի, եթէ ո՛չ արծարծի»։ Զանազան զրոյցք վասն ապագայ պարապմանց իմոց. «Ես հոգացայց զամենայն»։ Ի հարցանելն իմ, թէ ո՞ ուսուցէ ինձ զերկրաչափութիւնն, «ես, զայդ ես եմ մտադրեալ, ձեզ զհրկաւորագոյն և զպիտանտգոյն ի յերկրաչափութեանց ուսուցանել, այլք զայդ ոչ կտրեն առնել», ես շնորհակալիմ, զի նա այսքան աշխատ լինի վասն իմ «ո՛չ, ես յօժարութեամբ սրտի առնեմ վասն՝ հայկազնորդեգրաց ձերոց»։ Ես յայտնեմ նմա, թէ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> խնդրեալ է յինէն գնալ առ ինքն յերեկոյին, այլ անդ ժողով գոլով բազմաց, ես պատկառիմ ասեմ գնալ անդ. «ո՛չ, սիրելի իմ, ընդէ՞ր, եթէ նա խնդրեալ է ի զէնջ, գնացէք, ապաքէն ա նդ, և եթէ չեն կամք ձեզ, ելէք յորժամ և կամիք». յերեկոյին առ պար<ոն> պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. ի հարկանել իմ զզանգակ դրանն, նա ինքնին գայ ճրագով ընդ առաջ իմ և համբուրեալ զիս, տանի ի սենեակ իւր զրոյցք վասն ազդի ազդի անցից յԵւրոպայ, Անգլիայ, Ֆրանցիայ, Նապալեոն։ Հարկանեն զանգակն, և պր<օֆեսսօրն> ելանէ, նոյնպէս ճրագով ընդ առաջ, այլ այս էր տիկին ոմն, զոր նա չէ՛ր հրաւիրեալ ժողով իւր, վասն որոյ և անհաճոյ երևէր նմա յայսմ երեկոյի պատահելն նորա անդ։ Յետ միջոցի գան և այլ հրաւիրեալք և ամուսին բարեր<արին> իմոյ։ Զարեր<արն> եկն անագան. ամենեքեան շրջապար բազմեցան զսեղանովն. աստ էին <ref>[երեք]<ref> չորս դամք և երկու օրիօրդք, պր<օֆեսսօր> Ֆ<րիդլէնդէր>, բար<երարն> և ես։ Ամենեքեան յըեթացս քաղցր զրոյցից իւրեանց ընդ միմեանս, գործէին զձեռագործս իւրեանց, ոմն կարէր, ոմն<ref>[բնագրում՝ մոմն]<ref> գործէին զգիւլպայ և երեխայք ևս խաղային ի մեծ դահլճին։ Նոքա էին ամենեքեան կանայք մեծամեծարանը պրօֆեսսօրաց և րեկտորաց։ Ես խնդրեմ զպարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> վասն պահոց իմոց խնդրել յանգլիերէն յամուսնոյ իւրոյ զի առանց կաթի և իւահացի տացէ զթէյն իմ. նա ուրախանայ վասն ասելոյն իմ զայս. և գնացեալ առ ամուսին, խօսի յականջս նորա. նա ուրախութեամբ ընկալնու զայս և հրամայէ բերել վասն իմ սպիտակ հացս։ Անգամ մի պատահեցալ զի բարեր<ար> տէրն իմ ունէր տալ զթաս իւր այլ նա ոչ նկատեալ յայս, ամուսին պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդեր> ելանէ ի տեղւոջէ և գայ առ նա և կամի տանել զթաս նորա այլ բարեր<արն> ո՛չ կամի տալ նմա զայս աշխատութիւն և դնէ ինքնին զթասն ի պօտնոսին։ Նա գայ առ իս, զի և զիմ թաս առցէ ի բաց. այլ<ref>[խն<դրեմ>]<ref> ես՝ խնդրեմ զներումն, զի դեռ չէի ամենևին ըմպեալ։ Նա ինքնին բաժանէր զթէյն. յետ թէյին. առաջի առնէ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>
Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/56
Այս էջը հաստատված է