Յերեկոյին առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>։ Նա ընթերցեալ ի ժուրնալս ինչ ինչ վասն ազգին մերոյ, որոնէ ցուցանել ինձ, այլ առ ժամայն ո՛չ կարէ մտաբերել, և ելեալ որոնէ զամենայն դրեանս, այլ ո՛չ գտանէ և ցաւի։ Ի դասատուութիւն նորա գայ Ջորջին, և անդրէն կամի գնալ առ մայր իւր, ես գրկեալ գնա այն ինչ կամիմ տանիլ առ մայրն, նա ի մթան համբուրէ զիս, փարի զպարանոցաւ իմով և այլն։ Թէյ, օրիօրդն Բարդելս. նա գործէ զասղանի ինչ, ի հարցանելն իմ, պարոն պր<օֆեսսօրն> «վասն ձեր գործէ զոտնաման մի» առ ի խաղ ասէ։ Յետ թէյին ելանեմք և պարոն պր<օֆեսսօրն> զձեռանէ իմմէ ի փողոցս, ի մթան, վազէ. այլ ես խնդրեմ գնա փոքր ինչ դադարել, զի զգեցայց զվերնակոշիկն իմ. մինչև ցհամալսարանն առաջնորդեալ զնա, գամ ի տուն։
12. Ի. 12. [1]աւարտ տարւոյ[2]։ Համաժողով [3]քննութեան, յորում յամենայն ֆակուլտետէ շտուտենտ մի շարադրէ զբանս ինչ և աստ հանդիսաւոր ընթեռնու պրօֆ<եսսօրի> մի. զվկայութիւն պրօֆեսսօրաց այնր ֆակուլտետի։ Յորոց որ[4] լաւապէս շարադրէ, ստանայ զոսկեայ մեդալ մի, և միջագոյնն զարծաթեայ, այլ ստորնագոյնն միայն գովութիւն և շնորհակալութիւն։ Այսօր ըստ այսմ սովորութեան ժողովիմք ի մէջ դահլճին ի 12-րդում ժամու։ Բազում շտուտենտք և այլ երևելի գիտունք ժողովին ի ներքին կողմն և ի վերայ մահաճառի, համեստ խօսին ընդ միմեանս։ Եւ երաժիշտք ի ձախակողմն դահլճին, ի վերայ մահաճառի, և տիկնայք բազումք բազմին յառանձին աթոռս[5] ի վերին և ի ներքին կողմն։ Յետ միջոցի հանդիսաւոր բանան զդուռն դահլճին. երկու բեդելք յառաջոյ և այլ ամենայն պրօֆեսսօրք զգեստաւորեալք յետ նոցա մտանին ի ներքս։ Նախքան զամենայն րեկտորն ձեռն ի ձեռին, ի մտանելն նոցա, ո՛չ ոք ելանէ յաթոռոյ իւրմէ։ Երաժիշտք հարկանեն, նոքա բազմին յառաջին կարգի աթոռոյ. չորս պրօֆ<եսսօրք> աստուածաբանութեան սեաւ զգեստիւ։ Ի քանի ինչ վայրկեանս յերկարի երաժշտութիւնն, քաղցր, որոց թիվ աւելի քան զտասն. յետ որոյ ելանէ պր<oֆեսսօր> Մորգենստերն յառաջին ամբիոնն, ամենեքեան լռեն և նա սկսեալ զբանս ինչ առ հանդիսականս, բանայ զփակեալ փակէթս, և ընթեռնու առաջի բազմականացն զգովասանութիւն ի վերայ յատկացելոց շտուտենտանց շարադրութեանց. նախ զաստուածաբանութեան աշակերտին, յայսմ նուտ գի Բէյխ ի Պետերբուրգոյ և Տրեմէր ի Լիֆլանդիոյ, երկոքին[6] ևս երիտասարդը, որոց առաջինն ստանայ զոսկեայ մեդալ և երկրորդն զարծաթեայ։ Այլ սոյն այս Տրեմէր երիցս ստանայ նախքան զայս զոսկեայ մեդալս, զարմանք, զի այսօր նա աստ գոլով, զգեցեալ զհասարակ հանդերձս, այն ինչ գովասանութիւն նորա անդ հնչէր, նա լի պարկեշտութեամբ ունկն դնէր ի վերին մահաճառի, ո՛չինչ նշան փքացման երևեցուցեալ։ Ես մերձ նմա և շնորհաւորեմ։
Բազում ծանօթք նորա ևս այսպէս շնորհաւորեն, կալեալ զձեռն նորա։ Մայր նորա անդ։ Քարող նորա էստոներէն (յառաջ քան զայն յաւուր միում քարոզէ սոյն այս Տրեմէր յեկեղեցւոջ առաջի բազմականաց)։ Շտուտենտ