Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/7

Այս էջը հաստատված է

Զ ՀԱՏՈՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՏԵՔՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆՆԵՐԸ

Աբովյանի երկերի այս հատորի տեքստը հրատարակության համար պատրաստելիս՝ կիրառվել են հետևյալ տեքստաբանական սկզբունքներն ու նշանները։

1. Պահպանվում են Աբովյանի ուղղագրական առանձնահատկությունները։

2. Աշխարհաբար տեքստերը տրվում են նոր ուղղագրությամբ։

3. Բնագրում հեղինակի արած տողամիջի կամ լուսանցքային հավելումները տպագրվում են ցրիվ, իսկ ընդգծված բառերը՝ շեղատառով:

4. Պահպանվում է հատուկ անունների հնաձև և օտարաձև տառադարձությունը։

5. Տվյալ բանաձևը նոր հոլովաձևով կամ խոնարհման ձևով փոխարինված լինելու դեպքում տողատակ տրվում է նախկին բառաձևը՝ հավասարության նշանով (=) և ապա նորակազմ ձևը. այսպես, օրինակ՝ խոնարհեցուցեալ = խոնարհեցուցան են, կային = կայր, պատանին = պատանի։

6. Բնագրում հեղինակի ջնջած բառերը կամ առանձին նախադասությունները տրվում են տողատակ ուղղանկյուն [] փակագծերում։ Բացառիկ դեպքերում ջնջված բառը նույն փակագծերով վերականգնվում է տեղում, երբ տվյալ ջնջված բառը հեղինակը չի փոխարինել համապատասխան նոր բառով։

7. Սուր <> փակագծերի մեջ են առնվում՝ ա) Հեղինակի թերի թողած կամ կրճատ գրած բառերի լրացրած մասերը։

բ) Խմբագրության կատարած այլ լրացումները։

գ) Բնագրի անընթեռնելի բառերի մասին նշումները՝ <1 անընթ.> <2 անընթ.> և այլն։

8. Հեղինակի կլոր () փակագծերը պահպանվում են իրենց տեղերում։

9. Ձախ լուսանցքի թվերը ցույց են տալիս Ա-ի ինքնագրերի էջերը։

10.Տողատակի նշումները համարակալվում են արաբական թվանշաններով, իսկ հատորի վերջում տրվող ծանոթագրությունները՝ նույն թվանշաններով և կից փակագծերով։