կողմանէ, և պր<օֆեսսօր>Ֆրիդ<լէնդէր> ի միւս կողմանէ ջանան[1] վարձել վասն իմ։ Յերեկոյին 7 ժամ. տեսութեան գնամ պարոն Ֆէօդրովին. բազում պրօֆեսսօր շտուտենտք. ամենեքեան յոտին կանգնին և համբուրիւ ընկալնուն զիս. հարցումն վասն հայրենեաց իմոց ի Շուխովսկէ։ Զրոյց վասն զանազան բանդադուշելոց ի Մոսկով ի համալսարանի, ի պատճառս խստութեան պրօֆեսսօրաց։ Արհամարհելն նոցա զայս խստութիւն. արհամարհումն նոցա զհամալսարանս Մոսկովու և Խարկովի, ուր պրօֆեսսօրք իբրև ընդ սոլդատաց վարին ընդ շտուտենտաց։ Համալսարանն Օքսֆորդի, ուր հարուստ շտուտենտք ծառայեցուցանեն զաղքատս և նոքա սովին ծառայութեամբ հայթայթեն զուսումն [2]իւրեանց։ Այսպէս և ի Պօլեն, ուր պատմէ Շուխովսկի, թէ ի ներկայութեան իւրում, ուր ազնուական աշակերտ մի պօլեակ պահպանելով այսու օրինակաւ ղաղքատ աշակերտ ոմն և աղքատն ժրաջան գոլով, յաւուր միում հրամայէ վարժապետն աղքատին ծեծել զորդի տան իւրոյ։ Աղքատութիւն արիացուցանէ։ Անբաւականութիւն ռուս պրօֆեսսօրաց և արհամարհումն գերմանացի պրօֆ<եսսօրաց>. Պերեվօշչիկով և այլք. գերազանցութիւն համալսարանին Դերպտոյ և ազատութիւն։ Զրոյց վասն օրինաց և դաւանութեան։ Արհամարհանք նոցա ի վերայ այնոցիկ՝ որք ատելութեամբ վարին ընդ այլադաւանս։ Ի տէրութեան ո՛չ այլազանրլթիւն օրինաց, այլ հաւտարմութիւն է հարկաւոր: Դատումն ֆարմազօնաց. ժողով եղբայրասիրութեան նոցա։ Կայսր Պօղոս. Տրուխին-սենատօր նորա, այր քաջ. նա ի ձեռն ճարպիկ ճարտարագիտութեան իւրոյ և խոհականութեան, սիրելի լինի կայսերն, համարձակախօսութիւն նորա ընդ նմա։ Յառաջարկութիւն նորա կայսերն վասն աստիճանաւորաց եղելոց ի սահմանս Վիատկա. և յայնոսիկ կողմանս և վասն անուղղայ վարուց նոցա պատիժ։ Վճիռ հակառակողաց[3] հոգւոյ ի կողմանս Եկատերինոսլավսկի։ Նոքա ո՛չ ընդունին զպատկերս և զծէսս, այլ միմիայն զքրիստոս մարդացեալ իբրև զաստուած։ Եվ կայսրն պարգևէ նոցա զազատութիւն։ Հարուստ կոլոնի նոցա։ Յելանելն իմ նոյպես յոտին կացեալ, ձեռն տուեալ միմեանց, բաժանիմք. պարոն Ֆէօդրովն խնդրէ յաճախ գնալ առ նա։ Եվ ճրագով ուղարկէ զիս. սիրելի ընկերութիւն նոցա։ Գրքատուն համալսարանաց ռուսաց արգելէ ո՛չ տալ ումեք զգրեանս այլ ի զարդ են նոքա։ .....շարս գրէ ի միում աւուր և գիշերի քսանումի լիստս շարադրութիւն. Պ<արրօտ>. 14. Նախքան զճաշն աո բարերարն իմ. նա կերակուր տայ Մորիցին. յետոյ եկեալ ի սենեակ իւր սկիզբն առնու գործառնութեան տախտակին, հատանէ զտեդին բեւեռաց, գայ օտարական ոմն, յելանելն պատուիրէ ինձ ո՛չ ձեռնամուխ լինիլ, այլ իմ անհանգիստ գոլով տաշեմ ղմինն[4]. ի տեսանելն, զուարթագին դիմօք, «ա՜խ բադիւշկա, զի՞նչ գործեցեր. ո՞չ պատուիրեցի ձեզ ո՛չ լինիլ ձեռնամուխ», ի զարհուրիլն իմ, նա ծիծաղի ի վերայ իմ։ Նա յայտնէ ինձ. «ես վարձեալ եմ վասն ձեր զսենեակ
Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/71
Այս էջը սրբագրված է